Փաշինյանն ու իր խմբակը երկար ժամանակ ազատազրկման վայրերում են անց կացնելու․ Մամիջանյան
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Բագրատ Սրբազանի կոչով Արբազան Շարժման աջակիցները հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նախատեսված է քրեական գործեր հարուցելու հայտեր, այդ թվում Նիկոլ Փաշինյանի դեմ, ներկայացնել դատախազություն։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ակնկալիքները դատախազությունից զրո են, նրա խոսքով՝ այսօր իրականացվող գործողությունների արդյունքներն ապագայում անպայման տեսանելի կլինեն․
«Ակնկալել, որ մարդիկ անցած 6 տարվա ընթացքում չեն տեսել հակապետական գործողությունների իրական պատկերը և այս պահին կարթնանան ու կհասկանան, որ դավաճանության մաս են կազմում, պետք չէ։ Սակայն բոլոր գործքները պետք է օգտագործել, այդ թվում՝ դատական հայցերը, քանի որ երբ իշխանության գան հայրենասերները, այս բոլոր գործերը կազմելու են այն հատորները, որոնցով երկար ժամանակ ազատազրկման վայրերում անցկացնելու են Փաշինյանն ու իր խմբակը»,– նշեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։