Փաշինյան վարչապետ ունենալը երաշխավորված պատերազմ է և նվեր՝ թշնամուն. Ալիսա Գևորգյան
Video Player
Հայաստանի այս իշխանությունը հայկական պետականությունը ոչնչացնելու, հայկականությունը վերացնելու համար է եկել, ուստի այս մարդկանցից որևէ հայամետ քայլ ես չեմ ակնկալում, որովհետև, ինչպես այս իշխանության ղեկավարը, այնպես էլ նրան սատարողները, սարսափի մեջ են պահում հայ ժողովրդին, սպառնում պատերազմով, թեև հենց իրենք են 4 պատերազմ բերել հայ ժողովրդի գլխին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Հանրային ռադիոյի լրագրող, 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայր Ալիսա Գևորգյանը՝ ընդգծելով՝ իրականում պատերազմաբերը հենց Փաշինյանն է։
«Փաշինյան վարչապետ ունենալը ցանկացած ժողովրդի համար երաշխավորված պատերազմ է, նա թշնամու համար նվեր է։ Նա քանդում և թուլացնում է հիմա Հայաստանի ամենաամուր պաշտպանական գիծը՝ տավուշցիներին թողնելով զինված թշնամու առաջ՝ ասելով, թե՝ ծառ տնկեք»,-ասաց Գևորգյանը՝ շեշտելով, որպատերազմ արտադրող այս իշխանությունը ժողովրդին ամեն օր է վախեցնում պատերազմով։
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Տավուշում, Հայաստանի սահմանադրական կարգի բացահայտ խախտում է, որին ՀՀ իշխանությունը գնում է Ալիևի պարտադրանքի ներքո։