765
765 points

Քրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարը

Ներքաղաքական 

Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) հայտարարել է իր լուծարման և Անկարայի հետ ավելի քան 40 տարի տևած զինված հակամարտության ավարտի մասին, հաղորդում է Rudaw-ն։

Համապատասխան որոշումը կայացվել է կուսակցության համագումարում մայիսի 5-7-ը։

«ՔԲԿ 12-րդ համագումարը հավաքվել է իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչով և գնահատել նրա կողմից համագումարին ներկայացված հեռանկարներն ու առաջարկները: ՔԲԿ 12-րդ համագումարի արդյունքների և դրա ընթացքում կայացված որոշումների մասին մանրամասն տեղեկատվությունը հանրությանը կներկայացվի մոտ ապագայում», – NTV-ն մեջբերում է համագումարի հայտարարությունից հատվածներ:


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։

765
765 points