526

Մեր մեծերը –Րաֆֆի

Րաֆֆի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Րաֆֆի (այլ կիրառումներ)
Րաֆֆի
Raffi.jpg

Ծննդյան անուն Հակոբ Մելիք-Հակոբյան
Ծնվել է 1835[1][2][3][…]
Ծննդավայր ՓայաջուկՍալմաստի գավառ, Պարսկաստան
Վախճանվել է ապրիլի 251888[4]
Վախճանի վայր Թիֆլիս Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Գերեզման Խոջիվանք
Գրական անուն Րաֆֆի
Մասնագիտություն բանաստեղծգրող և արձակագիր
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն և Պարսկական կայսրություն
Կրթություն Կարապետ Բելախյանցի դպրոց
Ստեղծագործական շրջան 18501888
Ուշագրավ աշխատանքներ ՍամվելԽաչագողի հիշատարականըՍալբիՀարեմՈսկի աքաղաղ և Անմեղ վաճառք
Ամուսին Աննա Հորմուզ (Ասորի)
Րաֆֆի Վիքիքաղվածքում
Րաֆֆի Վիքիդարանում
Commons-logo.svg Raffi Վիքիպահեստում

Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան), Փայաջուկ, 1835[1][2][3][…]Փայաջուկ — ապրիլի 251888[4]ԹիֆլիսՌուսական կայսրություն[5]), հայ գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆին (Հակոբ-Մելիք-Հակոբյանը) ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը՝ Մելիք Միրզան, հայտնի առևտրական էր և 13 զավակների հայր էր, ուներ նաև կալվածքներ։ Մելիքությունը նրանց ժառանգական իրավունքն էր, և նրանց վեհապահված էր գյուղերի կառավարումը։ 1847 թվականին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852 թվականին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ ՇիլլերիՀյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856 թվականին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857-1858 թվականներին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստուկացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները։ 1879 թվականին Րաֆֆին մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում և զբաղվում միայն գրական աշխատանքով։ Կյանքի վերջին տարիներին աշխատակցում է Աբգար Հովհաննիսյանի «Արձագանք» թերթին։ Այդ տարիներին նրա կյանքում կարևոր դեր է կատարում «Մշակ» լրագիրը, որը սկսում է հրատարակվել 1872 թ. Գրիգոր Արծրունու խմբագրությամբ։ Խմբագրի հրավերով Րաֆֆին դառնում է թերթի մշտական աշխատակիցը։ 1888 թ. ապրիլի 25-ին Րաֆֆին վախճանվում է։ Նրա աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։

Գրական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆին

1860-ականների վերջերին քայքայվել էր Մելիք-Հակոբյանների տնտեսությունը, և գերդաստանը հասել սնանկության եզրին։ 70-ականների սկզբին Րաֆֆին հաճախ է եղել Թիֆլիսում, կապ հաստատել ազգային մտավորականության հետ՝ ձգտելով մտնել գրական-հասարակական գործունեության ասպարեզ։ Ընդունելով Գ. Արծրունու հրավերը՝ Րաֆֆին դարձել է «Մշակ»–ի գլխ. աշխատակիցը և թերթի էջերում տպագրել իր գեղարվեստական պատկերները («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմեն», 1872, «Սով», 1872, «Մի օրավար հող», 1873, «Բիբի Շարաբանի», 1876 և այլն), հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները, որոնց նյութը պարսկահայ իրականությունն է՝ սոցիալական ու ազգային թշվառության ողբերգական հետևանքներով։ Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու պատկերներին տալիս են հասարակական լայն արձագանք՝ գրողին բերելով համազգային հռչակ։ 18751877 թվականներին Րաֆֆին աշխատել է Թավրիզի Արամյան դպրոցում, որպես հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ 1877-1879 թվականներին դասավանդել է Ագուլիսի հայկական դպրոցում, սակայն, բախվելով պահպանողական մտայնությանը հարող միջավայրի հետ՝ վերադարձել է Թիֆլիս, որտեղ և մնացել է մինչև կյանքի վերջը՝ զբաղվելով միայն գրական գործունեությամբ։

1870-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

70-ականներին Րաֆֆու աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին՝ նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկվում է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ. Պոլսից» (1873), «Վաճառականությունը հայերի մեջ» (1872), «Նամակ Պարսկաստանից» (1876) և այլ հրապարակախոսական հոդվածներում Րաֆֆին արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։ «Խաչագողի հիշատակարանը» (1869-1870, հրտ. 1882-83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ՝ գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871, հրտ. 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ. 1882), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890) վեպերում նա պատկերում է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։ Րաֆֆին շատ էր սիրում իր աշխատանքը։

Րաֆֆու ստեղծագործական տաղանդի վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆու գերեզմանը ԹբիլիսիումՎրաստան

Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Մի շարք հրապարակախոսական հոդվածներում, «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» (1878) ուղեգրության մեջ, «Ջալալեդդին» (1878) վիպակում, վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և միանգամայն ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայ ժողովրդի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացան «Խենթը» (1881) և «Կայծեր» (հ. 1-2, 1883-1887) վեպերը։ «Կայծեր»–ը 19-րդ դարի հայ ազատագրական շարժումների գեղարվեստական հանրագիտարանն է, նորագույն շրջանի հայոց պատմության ասք-էպոսը։ Իր ընդգրկումներով, պատմա-փիլիսոփայական հագեցվածությամբ և գեղարվեստական հյուսվածքով նա զարգացման նոր աստիճանի բարձրացրեց հայ ազգային վեպը։ «Դավիթ Բեկ» (1882) վեպն արտացոլում է 18-րդ դարի սկզբի ազատագրական շարժման իրադարձությունները և հայոց պետականության ստեղծումը Սյունիքում։ «Խամսայի մելիքություններ» (1882) ժամանակագրությունը ներկայացնում է Արցախ–Ղարաբաղի մելիքների մաքառումը անկախության համար։ «Սամվել» (1886) վեպի նյութը վերաբերում է 4-րդ դարի կեսի սոցիալ–քաղաքական բարդ իրադարձություններին, երբ Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայոց թագավորությունը ձգտում էր հաստատել ժողովրդի էթնիկական ինքնությունն ու պետական անկախությունը։ «Պարույր Հայկազն» (1884) վիպակում, պատմական զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին (Պրոերեսիոսին), Րաֆֆին կոսմոպոլիտիզմը հակադրում է հայրենասիրությանը՝ հաստատելով, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից։ Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետը ազգային միասնության գաղափարն է։ Ընդհանրացնելով անցյալի փորձը՝ նա ազատագրական շարժման դասերից այն հետևությունն է անում, թե ազգային դժբախտության պատճառը անմիաբանությունն է, որը հայոց պատմության վրա դրոշմել է դավաճանության դատակնիքը։ Սակայն, որպես գեղագետ, Րաֆֆին դավաճանությունը դիտում է ոչ միայն սոցիալական ու քաղաքական շարժերի տեսանկյունից, այլև այն փոխադրում է մարդկային հոգեբանության ոլորտը։ Նրա վեպերի հերոսները, պատմական անձ լինելու հետ միաժամանակ, բարոյական որոշ սկզբունքի կրողներ են և անդրադարձնում են մարդկային վարքի էթիկական գնահատականը։ Ըստ այդ գնահատականի՝ հայրենասիրությանը բացարձակ է, որին պետք է զոհաբերել ամեն ինչ։ Րաֆֆին կատարելագործեց հայ դասական պատմավեպի գեղարվեստական փորձը։

Րաֆֆու գրական-քննադատական հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆու ստեղծագործության էական բաժինն են կազմում գրական-քննադատական հոդվածները։ Երկերի առաջաբաններում, «Պ. Հայկունու կրիտիկան և «Կայծերը» (1883), «Վիպագրությունը ռուսահայերի մեջ» (1887) և այլ հոդվածներում ու գրախոսություններում նա արձագանքել է ընթացիկ գրական շարժման բնորոշ երևույթներին, արծարծել գրողի անհատականության, ստեղծագործական երևակայության, քննադատության մեթոդի, 19-րդ դարի հայ գրականության զարգացման գլխավոր օրինաչափությունների, գրական երկի ձևի ու բովանդակության, ժամանակակից և պատմական վեպի տեսության հարցեր, որոնք նշանակալից ներդրում են հայ գրականագիտական քննադատական մտքի պատմության մեջ։

Գրական գեղարվեստական առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորապես կապված ազգային մշակույթի ավանդույթների հետ և յուրացնելով ռուս և եվրոպական գրականության նվաճումները, Րաֆֆին հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին։ Րաֆֆին գեղարվեստական խոսքի նորարար է։ Նա որակական նոր աստիճանի բարձրացրեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Րաֆֆի, Դավիթ Բեկ։
  • Րաֆֆի, Ջալալեդին։
  • Րաֆֆի, Կայծեր, մաս 1։
  • Րաֆֆի, Կայծեր, մաս 2։
  • Րաֆֆի, Ուղեգրություններ։
  • Րաֆֆի, Սալբի։
  • Րաֆֆի, Սամվել։
  • Րաֆֆի, Հրապարակախոսություններ, հոդվածներ։
  • Րաֆֆի, Խենթը։
  • Րաֆֆի, Ոսկե աքաղաղ։
  • Րաֆֆի, Զահրումար։
  • Րաֆֆի, Հարեմ։
  • Րաֆֆի, Ղարիբ Մշեցին։
  • Րաֆֆի, Խաչագողի հիշատակարանը։
  • Րաֆֆի, Պարույր Հայկազն։
  • Րաֆֆի, Խամսայի մելիքություններ։

Րաֆֆու մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Խոսք Րաֆֆու գերեզմանի վրա
Ճապոնացիների մեջ մի գեղեցիկ սովորություն կա, որ դիմում են իրենց մեռած գործիչների հոգիներին, ինչպես կենդանի մարդկանց։ Հետևելով էս գեղեցիկ սովորությանը, էսօր Հայոց Գրողների Ընկերության անունից ես դիմում եմ Րաֆֆու հոգուն։Անմահ հոգի՛, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհագստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը, էսօր եկել ենք քո գերեզմանի վրա դնելու թարմ ծաղիկների հետ և մեր ցավերը, որ միշտ մնում են թարմ, և մեր զգացմունքները, որ համակված են քո շնչով ու հիշատակով։ Եկել ենք քո գերեզմանի վրա օրհնելու և փառաբանելու քո տված անհագստությունը, էն ճանապարհը, որ ցույց տվիր և էն նահատակների շարքերը, որ գնացին քո ցույց տված ճանապարհով։Անհանգիստ հոգի՛, անշուշտ այժմ դու սավառնում ես էն դժբախտ աշխարհի երկնքում, որ քո մահից 25 տարի հետո՝ դարձյալ մի անգամ ավելի մեծ թափով ու սարսափով բարձրացել են հույզերն ու հույսերը, և թերևս հեռու չի օրը, երբ մենք կկարողանանք կրկին գալ քո շիրմի վրա ու կանչել.- Արդեն կատարված է քո իղձը, ո՛վ անհանգիստ հոգի, ընդմիշտ վերացած ու վերջացած են էնքան արյուններ, էնքան կոտորած, և «ամեն կողմից պանդուխտ հայազգիք դիմում են իրենց սիրուն հայրենիք…»: Արդեն կատարված է հայ ժողովրդի ազատագրության մեծ գործը, հանված է նա հին դժոխքից, ապահով է անվերջ կոտորածներից ու հանգիստ անլուր հալածանքներից, դու էլ հանգստացիր քո հավիտենական կայանում, ո՛վ անհանգիստ հոգի։

1913

Aquote2.png

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Րաֆֆին հանդես է եկել Մելիքզադե, Անանուն, Մել և այլ կեղծանուններով։
  • Երևանում կա Րաֆֆու անվան փողոց, դպրոց։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փունջ, հատ. 1–2, Թիֆլիզ, 1874։
  • Խենթը, Շուշի, 1881, 400 էջ։
  • Ոսկի աքաղաղ, Թիֆլիզ, 1882, 265 էջ։
  • Խամսայի մելիքութիւնները 1600–1827 թթ. (նիւթեր հայոց նոր պատմութեան համար), Թիֆլիզ, 1882, 415 էջ։
  • Կայծեր, հատ. 1, Թիֆլիզ, 1883, 538 էջ։
  • Խաչագողի յիշատակարանը, մաս 1-4, Թիֆլիզ, 1883-1884, 608 էջ։
  • Ջալալեդդին, Մոսկուա, 1884, 100 էջ։
  • Սամուէլ, Թիֆլիզ, 1886, 749 էջ։
  • Կայծեր, հատ. 2, Թիֆլիզ, 1887։
  • Դաւիթ Բէկ, Թիֆլիզ, 1890, 763 էջ։
  • Խենթը։ Ջալալէդդին, Մոսկուա, 1890, 554 էջ։
  • Վէպիկներ և պատկերներ, հատ. 1–2, Թիֆլիզ, 1891-1893։
  • Կայծեր, հատ. 1, Թիֆլիզ, 1893, 546 էջ։
  • Արծիւ Վասպուրականի (Խրիմեան Հայրիկ), Թիֆլիզ, 1893, 135 էջ։
  • Խաչագողի յիշատակարանը, Թիֆլիզ, 1895, 496 էջ։
  • Զահրումար, Թիֆլիզ, 1895։
  • Տաճկահայք (Հայոց հարցը), Թիֆլիզ, 1895, 80 էջ։
  • Կայծեր, հատ. 2, Թիֆլիզ, 1897։
  • ՍամուէլՎիեննա, 1898, 764 էջ։
  • Ոսկի աքաղաղ, Բագու, 1903, 240 էջ։
  • Դաւիթ ԲէկՎիեննա, 1903, 791 էջ։
  • Կայծեր, հատ. 1–2, Վիեննա, 1904։
  • Խաչագողի հիշատակարանըՎիեննա, 1905, 514 էջ։
  • Խենթը։ Ջալալէդդին, Վիեննա, 1905, 524 էջ։
  • Ջալալէդդին, Վիեննա, 1905, 92 էջ։
  • Խամսայի մելիքութիւնները։ Ղարաբաղի աստղագէտը։ Գաղտնիքն Ղարաբաղի, Վիեննա, 1906։
  • Սալբի, Վիեննա, 1911։
  • Դաւիթ Բէկ, Կ. Պոլիս, 1913, 832 էջ։
  • Խենթը։ Ջալալէդդին, Կ. Պոլիս, 1913, 384 էջ։
  • Ջալալէդդին, Կ. Պոլիս, 1913, 93 էջ։
  • Պարսկական պատկերներ, Վիեննա, 1913։
  • Տաճկահայք (Հայոց հարցը), Վիեննա, 1913, 163 էջ։
  • Խենթը, Կ. Պոլիս, 1913, 308 էջ։
  • Խաչագողի յիշատակարանը, Կ. Պոլիս, 1922, 432 էջ։
  • Ոսկի աքաղաղ, Կ. Պոլիս, 1922, 152 էջ։
  • Սամուէլ, Վիեննա, 1926, 768 էջ։
  • Ոսկի աքաղաղ։ Պատմվածքներ, Յերևան, 1927, 176 էջ։
  • Զահրումար, Վիեննա, 1930։
  • Խենթը։ Ջալալէդդին, Աթէնք, 1931, 364 էջ։
  • Սամուէլ, Պէյրութ, 1934, 749 էջ։
  • Կայծեր, հատ. 1–2, Պէյրութ, 1934, 712 էջ։
  • Դաւիթ Բէկ, Պէյրութ, 1935, 809 էջ։
  • Դաւիթ Բէկ, Աթէնք, 1935, 691 էջ։
  • Սամուէլ, Աթէնք, 1936, 690 էջ։
  • Խաչագողի յիշատակարանըԳահիրէ, 1936, 480 էջ։
  • Խաչագողի յիշատակարանը, Պոսթըն, 1936, 434 էջ։
  • Խենթը, Պէյրութ, 1937, 432 էջ։
  • Խենթը, Պոսթըն, 1937, 362 էջ։
  • Կայծեր, հատ. 1, Ալէքսանդրիա, 1937, 446 էջ։
  • Ոսկի աքաղաղԱլէքսանդրիա, 1937, 196 էջ։
  • Ջալալեդդին, Ալեքսանդրիա, 1937, 92 էջ։
  • Սամուէլ, Պոսթըն, 1938, 749 էջ։
  • Զահրումար, Գահիրէ, 1938։
  • Դաւիթ Բէկ, Պոսթըն, 1938, 687 էջ։
  • Սամվել, Երևան, 1940, 468 էջ։
  • Դավիթ Բեկ, Երևան, 1941, 436 էջ։
  • Կայծեր, հատ. 1–2, Երևան, 1947։
  • Երկերի ժողովածու, հատ. 1–3, Երևան, 1949–1950:
  • Կայծեր, հատ. 1–2, Վիեննա, 1954։
  • Ոսկի աքաղաղ, Երևան, 1954, 245 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1–10, Երևան, 1955–1959:
  • Սամվել, Երևան, 1957, 618 էջ։
  • Սամուէլ, Պէյրութ, 1956, 646 էջ։
  • Ոսկի աքաղաղ, Վիեննա, 1956, 147 էջ։
  • Խաչագողի հիշատակարանը, Երևան, 1957, 422 էջ։
  • Ոսկի աքաղաղ, Երևան, 1958, 146 էջ։
  • Գրականության մասին, Երևան, 1958։
  • Ոսկի աքաղաղ, Երևան, 1960, 135 էջ։
  • Սամվել, Երևան, 1961, 610 էջ։
  • Դավիթ Բեկ, Երևան, 1962, 630 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1–10, Երևան, 1962–1964:
  • Խենթը։ Ջալալէդդին, Վիեննա, 1966, 378 էջ։
  • Սամվել, Երևան, 1967, 535 էջ։
  • Խաչագողի հիշատակարանը, Երևան, 1970, 388 էջ։
  • Խենթը։ Հարեմ։ Ոսկի Աքաղաղ։ Պատմվածքներ, Երևան, 1970, 680 էջ։
  • Խենթը։ Խաչագողի հիշատակարանը, Երևան, 1978, 686 էջ։
  • Դավիթ Բեկ, Երևան, 1980, 574 էջ։
  • Ոսկի աքաղաղ, Երևան, 1980, 150 էջ։
  • Խաչագողի հիշատակարանը, Երևան, 1981, 376 էջ։
  • Խենթը։ Ջալալէդդին, Թեհրան, 1981, 524 էջ։
  • Խենթը։ Ջալալեդդին, Երևան, 1982, 416 էջ։
  • Կայծեր, հատ. 1–2, Թեհրան, 1982։
  • Ազգային վիպասանութիւն պարսկահայոց կեանքից, Թեհրան, 1983, 536 էջ։
  • Տաճկահայք (Հայոց հարցը), Թեհրան, 1983, 165 էջ։
  • Սամվել, Երևան, 1984, 510 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1–12, Երևան, 1983–1991, 1999:
  • Խաչագողի հիշատակարանը, Երևան, 1989, 384 էջ։
  • Մինը այսպէս, միւսը՝ այնպէս, Հալէպ, 1990, 117 էջ։
  • Խամսայի մելիքութիւնները 1600–1827 թթ. (նիւթեր հայոց նոր պատմութեան համար), Անթիլիաս, 1998, 131 էջ։
  • Ոսկի աքաղաղ, Երևան, 2003, 180 էջ։
  • Ոսկի աքաղաղ, Պէյրութ, 2007, 182 էջ։
  • Ջալալէդդին, Պէյրութ, 2007, 82 էջ։
  • Երկեր (Թարգմանություններ։ Հոդվածներ։ Նամակներ), Երևան, 2011, 400 էջ։
  • Խենթը։ Խաչագողի հիշատակարանը, Երևան, 2012, 664 էջ։
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2013, 592 էջ։
  • Խաչագողի յիշատակարանը, Պէյրութ, 2013, 376 էջ։
  • Սամուէլ, Պէյրութ, 2014, 552 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Like it? Share with your friends!

526