Գրիգորի Կոզինցև
Григорий Козинцев
Ստալինյան մրցանակ (2-րդ աստիճանի, 1948)
Գրիգորի Կոզինցև |
|
---|---|
Ծնվել է | մարտի 9 (22), 1905 |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մայիսի 11, 1973[1][3][2][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][4][5] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն[6][7] և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, թատերական ռեժիսոր, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Աշխատավայր | «Արտասովոր դերասանի ֆաբրիկա» կինորավեստանոց, Լենֆիլմ, Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Ամուսին | Սոֆիա Մագարիլլ |
Պարգևներ և մրցանակներ |
|
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Երեխաներ | Ալեքսանդր Կոզինցև |
Grigori Kozintsev Վիքիպահեստում |
Գրիգորի Միխայլովիչ Կոզինցև (մարտի 9 (22), 1905, Կիև, Ռուսական կայսրություն[1][2] — մայիսի 11, 1973[1][3][2][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][4][5]), խորհրդային կինոռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1964)։ Բանասիրական գիտությունների դոկտոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ 1924 թվականից աշխատել է «Սևզապկինո» (այժմ՝ «Լենֆիլմ» կինոստուդիա) կինոֆաբրիկայում։ Խորհրդային կինոարվեստի նվաճումներից է Լ. Տրաուբերգի (համատեղ աշխատել են մինչև 1946 թվականը) հետ նկարահանած «Մաքսիմի պատանեկությունը» (1935), «Մաքսիմի վերադարձը» (1937), «Վիբորգյան կողմ» (1939) եռերգությունը։ Կոզինցևը բեմադրել է Շեքսպիրի «Արքա Լիր» (1941), «Օթելլո» (1943), «Համլետ» (1954) պիեսները։ Էկրանավորել է Շեքսպիրի «Համլետ» (1964, լենինյան մրցանակ՝ 1965) և «Արքա Լիր» (1971, Սերվանտեսի «Դոն Կիխոտ» (1957) գործերը։ Կոզինցևը 1926—1932 թվականներին դասավանդել է Լենինգրադի բեմական արվեստի, 1941 թվականից՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտներում։ Նկարահանել է նաև «Էքսցենտրիկ դերասանի ֆաբրիկան», «Շինել» (1926, ըստ Գոգոլի համանուն վիպակի), «Ս. Վ. Դ.» (1927), «Նոր Բաբելոն» (1929), առաջին հնչունային՝ «Միայնակ» (1931), «Պիրոգով» , (1947), «Բելինսկի» (1951), «Մեր ժամանակակից Շեքսպիրը», «Խոր էկրան», «Ողբերգության տարածությունը» և այլ ֆիլմեր։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1941, 1948)։ Կոզինցևի «Համլետը» 1964 թվականին ճանաչվել է լավագույն կինոնկար, արժանանալով ավելի քան հարյուր մրցանակների, որոնց թվում Բրիտանական կինոինստիտուտի մրցանակին։ Կոզինցևի «Լիր արքա»-ն նույնպես պարգևատրվել է մի շարք մրցանակներով, այդ թվում Թեհրանի առաջին փառատոնի «Գրան պրի»-ով։ Կոզինցևը մահացել է 1973 թվականին, Լենինգրադում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինի շքանշան (2)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (27.04.1964)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (2)
- Լենինյան և Պետական մրցանակներ
- Քեմբրիջի ոսկե մեդալ (շեքսպիրագիտության համար)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- Լենինյան մրցանակ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (06.03.1950)
- Ստալինյան մրցանակ (1-ին աստիճանի, 1941)