Արթուր Թարխանյան |
|
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1932 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 6, 2006 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Ոճ(եր) | մոդեռնիզմ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Զվարթնոց, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Երիտասարդական պալատ և Ծիծեռնակաբերդ |
Պարգևներ | |
Արթուր Թարխանյան Վիքիդարանում |
Արթուր Արտավազդի Թարխանյան (փետրվարի 23, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ – ապրիլի 6, 2006, Երևան, Հայաստան[1]), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր (1972), ՀԽՍՀ ժողովրդական (1987) ճարտարապետ։ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի (1992), ՀՃԱ (1996) պատվավոր անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1957 թվականից աշխատում է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1969–1986 թվականներին՝ տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար, 1990 թվականից՝ գլխավոր ճարտարապետ։ 1986-1989 թվականներին՝ ՀՀ պետշինի նախագահի առաջին տեղակալ։
1968 թվականից դասավանդում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում (պրոֆեսոր՝ 1993 թվականից)։
Եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1980–1989)։
1997 թվականին Երևանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է Արթուր Թարխանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը[2]։
Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Համահեղինակների հետ Արթուր Թարխանյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
- ՀՀ ԳԱԱ Հասարակական գիտությունների ինստիտուտների մասնաշենքերը (1955–1972)
- «Ռոսիա» կինոթատրոնը (1970–1974, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, 1979)
- Երիտասարդության պալատը (1970-1985, ՀամԼԿԵՄ մրցանակ, 1981)
- «Զվարթնոց» օդանավակայանը (1981, ՀԽԱՀ Պետական մրցանակ՝ 1985)
- Մարզահամերգային համալիրը (1984, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1987)
- «էրեբունի-3» բնակելի միկրոշրջանը
- Բնակելի շենքեր Երևանի Սարյան, Չարենցի և Բագրատունյաց փողոցներում։
Արթուր Թարխանյանը շուրջ 2 տասնյակ հուշարձանների ճարտարապետ է։
- Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր (Երևան, 1967)
- Մարտիրոս Սարյանի հուշարձան (Երևան, 1986)
- Խորհրդային Հայաստանի 50-ամյակի հուշարձանը (Դիլիջան, 1970)
- Հայրենական պատերազմում զոհվածների (Դսեղ, Տաթև, Բազմաբերդ)
- Շառլ Ազնավուրի արձանը (Գյումրի, 2001)։
Նրա նախագծմամբ Երևանում կառուցվել են
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության դափնեկիր (1962, 1968)
- Խորհրդային ճարտարապետության նվաճումների դափնեկիր (1973–1977)
- «Տարվա լավագույն կառույց» (1982, ոսկե մեդալ)
- «Տարվա լավագույն ստեղծագործություն» (1985, համամիութենական ստուգատեսների դափնեկիր)
- ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե մեդալ
- Անանիա Շիրակացու (1998) մեդալ
- Ալեքսանդր Թամանյանի մեդալ
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած էր, կինը՝ Գուբիևա Զառեմա, դուստրը՝ Անահիտ Թարխանյան։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ռոսիա կինոթատրոնի շենքը
-
Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքի մանրակերտը
-
Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը
-
Մարտիրոս Սարյանի հուշարձանը Երևանում