Կարո Հալաբյան,Каро Алабян,архитектор, СССР,ճարտարապետ,ԽՍՀՄ
Կարո Հալաբյան
Կարո Հալաբյան |
|
---|---|
|
|
Ծնվել է | հուլիսի 14 (26), 1897 |
Ծննդավայր | Գանձակ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 5, 1959 (61 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վխուտեմաս և Ներսիսեան դպրոց |
Աշխատավայր | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Ռուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն և Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես |
Պարգևներ |
Կարո Սիմոնի Հալաբյան (հուլիսի 14 (26), 1897, Գանձակ, Ռուսական կայսրություն — հունվարի 5, 1959, Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1929 թվականին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտը։ 1929-1931 թվականներին գլխավորել է «Պետնախագիծ» ինստիտուտը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչական, մշակութային-լուսավորական շենքեր։ Հալաբյանի վաղ շրջանի գործերը կատարված են կոնստրուկտիվիզմի ոգով և արտահայտիչ ծավալատարածական հորինվածքով։ Դրանցում նշմարելի է նորարական միտումների և դասական ճարտարապետական ընդհանուր սկզբունքների ներդաշնակ միասնությունը, որն արտահայտվել է ուշ շրջանի լավագույն աշխատանքներում։
1932 թվականից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943 թվականին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936 թվականին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարո Հալաբյանի պատվին անվանակոչվել են փողոցներ Մոսկվայում (Հալաբյան փողոց) և Երևանում (Հալաբյան փողոց)։ 2020 թվականի աշնանը Մոսկվայի Արբատեց պուրակում գտնվող Հալաբյան փողոցում տեղադրվել, իսկ 2021 թվականի ապրիլի 27-ին հանդիսավոր բացվել է Կարո Հալաբյանի հուշարձան[2] (քանդակագործ՝ Գեորգի Ֆրանգուլյան[3], ճարտարապետներ՝ Աշոտ Թաթևոսյան, Անդրեյ Ֆրանգուլյան և Կարինա Դանիելյան)[4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հուշարձան Երևանի Օղակաձև զբոսայգում՝ Կարո Հալաբյանի ծննդյան 100-ամյակի առթիվ
-
Կարո Հալաբյանի գերեզմանը Մոսկվայի Նովոդևիչե գերեզմանատանը
-
Կարո Հալաբյանին նվիրված հուշատախտակ Երևանի համանուն փողոցի սկզբնամասում