Ջոակինո Ռոսսինի

Джоаккино Россини

 

 

 

Ջոակինո Ռոսսինի
Composer Rossini G 1865 by Carjat - Restoration.jpg

 

Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Gioachino Antonio Rossini
Ի ծնե անուն իտալ.՝ Giochino Rossini
Ծնվել է փետրվարի 291792[1][2][2][…]
Կազա ՌոսինիՊեզարոՊապական մարզ[3] կամ ՊեզարոՊապական մարզ[4]
Երկիր Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն և Flag of the Papal States (1825-1870).svg Պապական մարզ
Մահացել է նոյեմբերի 131868[1][2][2][…] (76 տարեկան)
ՊասիՓարիզՖրանսիա կամ ՓարիզՖրանսիա[4]
Գերեզման Սանտա Կրոչե եկեղեցի[5] և Պեր Լաշեզ
Ժանրեր օպերաԿանտատ և դասական երաժշտություն
Մասնագիտություն կոմպոզիտոր և երաժիշտ
Գործիքներ թավջութակ
Կրթություն Ջովաննի Բատիստա Մարտինիի կոնսերվատորիա
Ամուսին Իզաբելա Կոլբրան[6] և Օլիմպ Պելիսյե
Պարգևներ
Արժանիքների շքանշանՊատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահԱրվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան
Ստորագրություն
Ստորագրություն
Commons-logo.svg Gioachino Rossini Վիքիպահեստում

Ջոակինո Անտոնիո Ռոսսինի (իտալ.՝ Gioachino Antonio Rossiniփետրվարի 291792[1][2][2][…]Կազա ՌոսինիՊեզարոՊապական մարզ[3] և ՊեզարոՊապական մարզ[4] – նոյեմբերի 131868[1][2][2][…]ՊասիՓարիզՖրանսիա և ՓարիզՖրանսիա[4]), իտալացի կոմպոզիտոր։ Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոակինո Ռոսսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում։ Ռոսսինիի հայրը շեփորահար էր, մայրը՝ երգչուհի, և տղան մեծացավ երաժշտական միջավայրում։ Հենց որ ի հայտ եկավ տղայի երաժշտական տաղանդը, նրան ուղարկեցին Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու։ 1807 թվականին Ռոսսինին սկսեց կոմպոզիցիայի դասեր ստանալ աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց ընդհատեց ուսումը, հենց որ անցան պարզ կոնտրապունկտի դասերը, քանզի Մատեի կարծիքով, վերջինիս տիրապետումը լիովին բավարար էր օպերա գրելու համար։

Ռոսսինիի առաջին փորձը եղավ «Ամուսնական օրինագիծ» (իտալ. La cambiale di matrimonio, Վենետիկի «Սան Մոզե» թատրոնում, 1810 թվական) մեկ գործողությամբ օպերան, որն իր վրա փոքր ուշադրություն հրավիրեց, ինչպես երկրորդը՝ «Տարօրինակ պատահար» (իտալ. L’equivoco stravagante, Բոլոնիա, 1811 թվական)։ Սակայն այնքանով դուր եկան, որ Ռոսսինին գործի լծվեց և 1812 թվականին արդեն գրեց հինգ օպերա։ Հաջորդ տարի Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնի բեմում բեմադրվեց «Տանկրեդ»-ը, ապա «Իտալուհին Ալժիրում» օպերան, որոնք մեծ հաջողություն ունեցան։

Բայց Ռոսսինիին մեծ հաղթանակ բերեց Հռոմի «Արջենտինա» թատրոնում 1816 թվականին բեմադրված նրա «Սևիլյան սափրիչը»։ Օպերան Հռոմում դիմավորեցին մեծ անվստահությամբ, քանի որ մարդիկ համարձակություն համարեցին այն, որ ինչ-որ մեկը հանդգնել է Ջովանի Պաիզիելլոյից հետո նույն սյուժեով օպերա գրել։ Ռոսսինիի օպերայի առաջին ներկայացումը նույնիսկ սառն ընդունեցին։ Երկրորդ ներկայացումը, թեև թևաթափված Ռոսսինին չղեկավարեց, հակառակը, ունեցավ արբեցնող հաջողություն։ Հասարակությունն այդ առիթով նույնիսկ ջահերով երթ կազմակերպեց։

Նույն տարում Նեապոլում հաջորդեց «Օթելլո» օպերան, որում Ռոսսինին բոլորովին դուրս մղեց recitativo secco (վոկալ երաժշտական ձև, որը չունի սիմետրիկ ռիթմ), ապա «Մոխրոտը»՝ Հռոմում և «Գող կաչաղակը» 1817 թվականին Միլանում։ 18151823 թվականներին Ռոսսինին պայմանագիր կնքեց թատերական ձեռնարկատեր Բարբայայի հետ, ըստ որի՝ տարեկան 12 հազար լիրա վարձատրության դիմաց պարտավորվեց ամեն տարի երկու նոր օպերա գրել։ Այդ շրջանում Բարբայայի ձեռքին էին ոչ միայն Նեապոլի թատրոնը, այլև Միլանի «Լա Սկալա» թատրոնը և Վիեննայի Իտալական թատրոնները։

1821 թվականին Ռոսսինին ամուսնացավ երգչուհի Իզաբելլա Կոլբրանի հետ։ 1823 թվականին Լոնդոնի թագավորական թատրոնի տնօրենի հրավերքով կոմպոզիտորը մեկնեց Մեծ Բրիտանիա, որտեղ նրան հինգամսյա աշխատանքի դիմաց վճարում են 7000 ֆունտ սթերլինգ։ 1824 թվականին Ռոսսինին Փարիզում ստացավ Իտալական թատրոնի տնօրենի պաշտոնը։

Ռոսսինիի ստեղծագործության բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսսինիի օպերային երկու գլուխգործոցները իտալական երաժշտական թատրոնի ավանդույթային՝ կոմիկական և հերոսական ժանրերում հեղինակի որոնումների գագաթն են մարմնավորում։ Եթե «Սևիլյան սափրիչը» ամբողջացնում, ավարտում է բուֆֆա օպերայի զարգացումը, ապա «Վիլհելմ Տելլ»-ով դրվում է 19-րդ դարի հերոսական-ռոմանտիկական օպերայի սկիզբը։

Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թվականը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հերոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի (որը տիպիկ ժանր էր երրորդ դասի համար) և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակարևորը՝ երաժշտական լեզվի ժողովրդայնությունը շատ մոտ էին կոմպոզիտորի տաղանդին։ Ռոսսինին մնաց որպես բուֆֆա օպերայի անգերազանցելի վարպետ, Բեթհովենը խորհուրդ էր տվել նրան (նրանք հանդիպել էին Վիեննայում1822 թվականին) ստեղծագործել միայն կոմիկական ժանրում՝ վստահեցնելով, որ այլ կերպ ստեղծագործելու բոլոր փորձերը բռնություն կդառնան սեփական էության դեմ։ Իր վերջին կոմիկական ստեղծագործությունից 40 տարի անց հեղինակը գրեց «Տոնական մեսսան», որտեղ կան հումորային տարրեր (հումորային դիմելաձև Աստծուն, որտեղ խոսում էր իր մասին, թե ինքը ստեղծվել է կոմիկական թատրոնի համար)։ Ռոսսինիի բնավորության ամենավառ գծերից էին խանդավառությունը ու կենսուրախությունը և անսպառ սրամտությունը։

Հիմնական օպերաները[խմբագրել | խմբագրել կոդը]


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։