Մեր մեծերը,Արցախյան առաջին պատերազմի գլխավոր զորապետը՝հայոց կանոնավոր բանակի կազմավորողը-Ճանաչենք մեր հերոսներին ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ1992-1995 թվականներին գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց
Նորատ Տեր-Գրիգորյանց |
|
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1936 (85 տարեկան) |
Ծննդավայր | Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա |
Մասնագիտություն | պետական ծառայող և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ |
Պարգևներ և մրցանակներ |
|
Norat Ter-Grigoryants Վիքիպահեստում |
Նորատ Տեր-Գրիգորյանց (ծնված 1936 թվականի Հուլիսի 16-ին), Սովետական և Հայաստանի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, կարևոր դեր է խաղացել 1992-1995 թվականներին Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի զարգացման գործում։
Նորատ Տեր-Գրիգորյանցը ծագումով հայ, ՌՍՖՍՀ գեներալ, ով 1991 թվականին Սովետական Միության փլուզումից առաջ ծառայում էր որպես Սովետական 40-րդ Բանակի շտաբի պետ Աֆղանստանում և Սովետական Ցամաքային Զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 1992 թվականին Տեր-Գրիգորյանցը ընդունելով Հայաստանի կառավարության հրավերը ստանձնեց Հայկական Բանակի հրամանատարությունը։ 1992-1995 թվականներին Տեր-Գրիգորյանցը դառնում է գլխավոր շտաբի պետ և Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 1993 թվականին նա Պաշտպանության նախարարի պաշտոնակատար էր։ 1995 թվականին, թոշակի անցնելուց հետո, վերադարձել է Ռուսաստանի Դաշնություն և այժմ Ռուսաստանի Հայերի Միության խորհրդի անդամ է[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորատ Տեր-Գրիգորյանցը ծնվել և կրթություն է ստացել Սովետական Միության, Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում, ուր նրա հայ ընտանիքը վերաբնակվել էր 1920-ականներին, մազապուրծ փրկվելով Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանությունից։ Նրա ծնողները Էրզրումից (Օսմանյան Կայսրության մաս) և Կարսից (Հայկական մարզ Ռուսաստանի կայսրությունում, Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով միացված Թուրքիային) էին[1]։
Սովետական Բանակ՝ 1955-1991[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեր-Գրիգորյանցը սկզբում Սովետական Բանակի շարքերն անցավ որպես զորակոչիկ 1955 թվականին, երեք տարվա ծառայության ընթացքում նա սովորական զինվորից դարձել է ավագ սերժանտ, ծառայել է որպես ավտոմոբիլային բաժնի հրամանատար։ Սակայն 1957 թվականին վերադարձավ սպա դառնալու համար և 1960 թվականին ավարտեց Ուլյանովսկի Տանկային դպրոցը։ Հետագայում նա ընդունվեց և 1973 թվականին ավարտեց Մոսկվայի Մալինովսկու անվան Զրահատանային զորքերի ռազմական Ակադեմիայի «Վիստրել» բարձրագույն սպայական կուրսը։ 1976-78 թվականներին՝ Հունգարիայում[2] խորհրդային ռազմական խմբավորման 93-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար է եղել։ Նա սովորեց Վորոշիլովի անվան Գլխավոր Շտաբի Ակադեմիան որպես գեներալ-մայոր և ավարտեց 1980 թվականին[3] 1980 թվականների սկզբում Տեր-Գրիգորյանցը նշանակվեց Աֆղանստանում տեղակայված զորքերի շտաբի պետ և իր աշխատանքի համար պարգևատրվեց Լենինի շքանշանով։ 1980թվականին՝ Թուրքմենստանյան ռազմական օկրուգի շտաբի պետի առաջին տեղակալ, Այնուհետ Տեր-Գրիգորյանցը նշանակվեց Սովետական Ցամաքային Զորքերի Գլխավոր Շտաբի պետ և մնաց այդ պաշտոնում որպես գեներալ-լեյտենանտ մինչ1991 թվականը.[3]
Հայկական Բանակ՝ 1992-1995[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականին Սովետական Միության փլուզումը ավելի սրեց Լեռնային Ղարաբաղի անկախության համար Հայերի և Ադրբեջանցիների ազգամիջյան հակամարտությունը և վերաճեց նոր-անկախ երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների։ 1992 թվականին Հայաստանի կառավարությունը հրավիրեց Տեր-Գրիգորյանցին ստանձնել Հայկական Բանակի հրամանատարությունը[4]։ Օգնելով ռազմական գործում ոչ պրոֆեսիոնալ պաշտպանության նախարարին, Գրիգորյանցը միաժամանակ ստանձնում է պաշտպանության առաջին փոխնախարարի պաշտոնը։ 1993 թվականին, Տեր-գրիգորյանը ստանձնում է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Մեծ է Տեր-Գրիգորյանցի լուման Հայկական Բանակի կայացման գործում և Հայաստանի ռազմական դոկտրինայի մշակման գործում[5]։ Տեր-Գրիգորյանցը Ռուսաստանի Ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահն է և Ռուսաստանի հայերի միության խորհրդի անդամ[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինի շքանշան[3]
- Կարմիր Դրոշի շքանշան[3]
- Կարմիր աստղի շքանշան[3]
- Սուրբ Վարդան Մամիկոնյանի (2016 թ.)
- «Հայրենիքին մատուցած ծառայության համար ԽՍՀՄ զինված ուժերում» 2-րդ և 3-րդ աստիճանների
- «Մարշալ Բաղրամյան» մեդալ
- «Ռազմական Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի 30 տարի» մեդալ (Մոնղոլիա)
- կրծքանշան «Ռազմիկ-ինտերնացիոնալիստ»
- մեդալ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճան, II աստիճանի, III աստիճանի
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ (Հայաստան)
- մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան»
- «Մարտական Համագործակցության ամրապնդման համար» մեդալ[6]