645

Նյութի աղբյուր 7or.am

Կարծիք

24.08.2022●13:28


1,5 միլիոն աշխատավարձ ստացող սոցապնախարարն ասում է, որ թոշակը բարձրանում է 1900 դրամով

1,5 միլիոն աշխատավարձ ստացող սոցապնախարարն ասում է, որ թոշակը բարձրանում է 1900 դրամովՆիկոլը խոստացել էր Հայաստանում աղքատությունը վերացնել։ Ոչ թե ասում էր կքչացնեմ, աստիճանաբար կմեղմացնեմ, այլ խոստացել էր կտրուկ վերացնել։ Այսօր աղքատության մեջ է պաշտոնապես ՀՀ ցանկացած երրորդ քաղաքացին, ոչ պաշտոնապես՝ ցանկացած երկրորդը։

Ամենաաղքատ խավը թոշակառուներն են։ Նիկոլը որոշում է կայացնում էս ֆոնին՝ նվազագույն թոշակը բարձրացնել ընդամենը 1900 դրամով։

200 դրամանոց հացը այսօր կարող եք գնել 280 դրամով։ Մեկ հացը Հայաստանում թանկացել ա մինչև 100 դրամով, հացը թանկացել է մեկ հացի գին։ Խանութ մտնելիս ուղղակի գների վրա մարդ ինֆարկտ է ստանում։ Էն մարդիկ, որ խոստացել են երջանիկ ծերություն, հիմա տալու են թոշակառուին 30 հազար դրամ ու ասեն՝ գնա կայֆավատ եղիր։

Սոցապնախարարն է որոշումը կարդում, սոցապնախարարի աշխատավարձը 1,5 միլիոն է, բարձրացել է կրկնակի։ Ի՞նչ իրավունք ունի սոցապնախարարը ստանա 1,5 մլն դրամ աշխատավարձ, եթե նվազագույն թոշակը բարձրացրել-բարձրացրել են ու հասցրել 30,500 դրամի, ընդամենը։

Եթե դու ասել ես, որ իշխանության ես գալիս էդ թոշակառուի համար, եթե դու ասել ես, որ իրենցից մեկն ես, այդ դեպքում երբ քոնը կրկնապատկել ես, իրենը ինչի՞ չես կրկնապատկում։ Ի՞նչ իրավունք ունի մի երկրի սոցապնախարար ստանա պարգևավճար, եթե աղքատության մեջ եք գցել ժողովրդի կեսին։

Ավելին, ժողովրդի կեսը աղքատ է, սոցապնախարարի անունը ո՞վ է իմանում։

Բացեք կարդացեք հայտարարգրերը ու տեսեք, թե ԱՊ-ական դեպուտատները ոնց են տների կոլեկցիան թարմացրել։

Ու սա կոչվում է ժողովրդի իշխանություն։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից


Like it? Share with your friends!

645