Այս իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին. Մետաքսե Հակոբյան

«Ինչու՞ է այս իշխանությունը կառավարում ագրեսիվ ձևով։ Մենք բազմիցս ասել ենք՝ նրանք վախենում են բոլորից։ Վախենում են Արևմուտքից, Ռուսաստանից, Ամերիկայից… Ամբողջ աշխարհից վախենում են, բացի սեփական ժողովրդից։ Իսկ սեփական ժողովրդին նրանք ջարդում ու փշրում են, որպեսզի կատարեն այն ծրագիրը, որի համար եկել էին դեռ 2018-ին», – ասել է Հակոբյանը։
Նրա խոսքով, իշխանությունների գործողություններն այսօր ուղղված են ոչ թե հանցագործությունների բացահայտմանը, այլ քաղաքական հաշվեհարդարի իրականացմանը։
Անդրադառնալով վերջին աղմկահարույց ձերբակալություններին՝ պատգամավորը հիշեց գործընկեր Դավիթ Գալստյանի գործը՝ նշելով, որ այդ դեպքում ամբողջ գործընթացը կանխորոշված էր.
«Դատարանի որոշումն այնտեղ որոշում չէր, պարզապես հրահանգ էր, որն իրականացվեց։ Այսպիսով, ես որևէ ակնկալիք չունեմ, որ այս վերջին քրեական գործերի դեպքում կլինի արդարադատություն»։

