887

Փաշինյանը արևմտամետներին հրահանգ է իջեցրել․ «Հրապարակ»

07/24/202508:27

ՄԱՄՈՒԼ

«Հրապարակ» գրում է ․ Վերջին սոցհարցումներից հետո բազմապատիկ շոկի ենթարկված Նիկոլ Փաշինյանը, ըստ որոշ տեղեկությունների, իր կուրացիայի տակ գտնվող արեւմտամետներին ակտիվանալու, հակառուսական կոշտ ակցիաներ նախաձեռնելու հրահանգ է իջեցրել։

Բանն այն է, որ բոլոր հարցումները ցույց են տալիս՝ ժամանակը ոչ միայն իշխանության վարկանիշի դեմ է աշխատում, այլեւ՝ արեւմտամետների։

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումներով՝ մոտ 10 տոկոսով պակասել է արեւմտամետների ցուցանիշը։

Եթե ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեն նշանակված լիներ գալիք կիրակի, ինչպե՞ս կքվեարկեին շարքային քաղաքացիները․ հարցման մասնակիցների 49 տոկոսն է հայտարարել, որ կողմ կքվեարկեր, իսկ 15 տոկոսը նշել է, որ դեմ կլիներ, 31 տոկոսը՝քվեարկությանն ընդհանրապես չի մասնակցի։

Անցած տարվա սեպտեմբերին անցկացված նույն հարցման համեմատ Եվրամիությանն անդամակցության կողմնակիցների թիվը Հայաստանում նվազել է մոտ 10 տոկոսով։

Մինչդեռ Փաշինյանի հույսը գալիք ընտրություններին եվրոպամետների դաշինքն է, որի հետ հետընտրական կոալիցիայի շնորհիվ հույս կարող է ունենալ, որ իշխանության կմնա։

Ըստ այդմ՝ առաջիկայում արեւմտամետ կոչված խմբակները հակառուսական ակտիվ ակցիաներ կիրականացնեն, օրինակ, օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը, պատրաստվում են Գյումրիում ակցիա անել՝ պահանջելով 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 24․ 07․ 25 թ համարում։


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։

887