895

● Քաղաքական

04.10.2025●18:06


Էրդողանի ֆանատները (տեսանյութ)

Էրդողանի ֆանատները (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը միմյանց հետ մրցում են, թե ով ավելի լավ կքծնի Թուրքիայի նախագահ Էրդողանին: Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Մեկը ՄԱԿ-ի ամբիոնից է լիզում Էրդողանի կոշիկները, մյուսն Էրդողանի գիրքն է քծնողաբար գովում իր ֆեյսբուքյան էջում:

Աննա Հակոբյանը հրապարակային հաշվետվություն է ներկայացնում գրքի մասով և ներողություն խնդրում Էրդողանից, որ մի քիչ ուշ է հասցրել այն կարդալ: Նա Էրդողանին ներկայացնում է որպես մեծ մարդասեր և համաշխարհային մակարդակի գործիչ:

Տեսարանը զզվանք է առաջացնում: Աննան այդպես չէր գովել անգամ իր փաստացի ամուսնու տխրահռչակ գիրքը:

Նիկոլի ու Աննայի քծնանք առ Էրդողան շատ լուրջ պատճառներ ունի: Նրանք իրենց կաշվի փրկությունը կապում են Էրդողանի հետ: Վերջինս դրա դիմաց պահանջեց ու ստացավ Արցախը: Հիմա անցել է Հայաստանին: Նիկոլենք դա էլ են պատրաստ հանձնել Թուրքիային, միայն թե փրկվեն:

Մեր բոլորիս խնդիրն Հայաստանն այս զույգից փրկելը պետք է լինի: Համոզված եմ, որ դա այդպես էլ լինելու է»,-նշել է նա:

17Перепосты
facebook sharing button 17
twitter sharing button
linkedin sharing button
messenger sharing button
print sharing button
sharethis sharing button

Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։

895