Հակոբ Մեղապարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

 Յակոբ Մեղապարտ, Տաղարան, Վենետիկ, 1513։

Հակոբ Մեղապարտ
Դիմանկար
Ծնվել է 15-րդ դար
Մահացել է 16-րդ դար
Ազգություն հայ
Երկեր Ուրբաթագիրք
Մասնագիտություն տպագրիչ
Commons-logo.svg Hakob Meghapart Վիքիպահեստում

Հակոբ Մեղապարտ (15-րդ դար – 16-րդ դար), հայ առաջին տպագրիչ, հայկական տպագրության սկզբնավորող և հիմնադիր։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Մեղապարտը հայ առաջին տպագրիչն է, հայկական տպագրության սկզբնավորողը։ Հակոբ Մեղապարտն իր տպարանը հիմնել է Վենետիկում, քանի որ Հայաստանում այդ ժամանակ գիրք տպագրելու համար նպաստավոր պայմաններ չեն եղել։ Իտալական իշխանություններից հայերեն գրքեր հրատարակելու թույլտվություն ստանալով՝ տեղի գրաձուլող վարպետներին իր տված նմուշներով պատվիրել է հայերեն բոլորգիր և գլխագիր տպատառեր, զարդագրերի, պատկերների, զարդաձև շրջանակների տպատախտակներ, ձեռք է բերել տպագրական մեքենա և այլ սարքեր։

Մեղապարտի սարքավորած առաջին հայկական տպարանը գործել է 1512–13 թթ. և լույս է ընծայել հավանաբար 6 գիրք (պահպանվել են 5-ը)։ Տպագիր գրքերից առաջինը՝ «Ուրբաթագիրքը»[1], աղոթքների ու մաղթանքների ժողովածու է, ընդգրկված են ընդարձակ հատվածներ Ավետարանից, մի հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից։ Այնուհետև տպագրել է «Պատարագատետր»[2]«Աղթարք»[3], «Պարզատումար»[4], «Տաղարան»[5] գրքերը, որոնցից միայն «Պատարագատետրն» ունի հրատարակության թվականը, վայրն ու տպագրիչի անունը նշող հիշատակարան՝ «Այս սուրբ տառերը գրվեցին 1513-ին Վենեժ աստվածապահ քաղաքում, որ է Վենետիկ՝ Ֆրանկստան, Մեղապարտ Հակոբի ձեռքով»։ Այն ներկայացնում է պատարագի կարգը Հայ եկեղեցում։

«Աղթարք»-ում ընդգրկված են հետաքրքրաշարժ զրույցներ, երազների և աստղագուշակության մեկնություններ։ «Պարզատումարը», 1512 թվականից սկսած, հաջորդ 36 տարվա անշարժ տոմարացույցն է։ «Տաղարանը» հայ միջնադարյան տաղերգության ժողովածու է, որտեղ ընդգրկված են Ներսես ՇնորհալուՖրիկիՀովհաննես ԹլկուրանցուՄկրտիչ Նաղաշի ստեղծագործություններից։

Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերի էջերը գեղեցիկ զարդանախշված են. դրոշմված են 4 մեծ և 24 փոքր զարդեր, մի շարք պատկերներ, զարդագրեր։ Տպագրությունը երկգույն է՝ սև ու կարմիր։ Գրքերը փոքր են՝ կաշվե զարդանկար կազմերով։ Վերջին էջերին Հակոբ Մեղապարտի տպանշանն է՝ լատիներեն D. I. Z. A. տառերով. Dei Servus հայերեն նշանակում է Աստծու ծառա, Iakobus՝ Հակոբ, Zanni՝ Ծաննի՝ Հովհաննես (յան), Armenius՝ Հայ։ Մեղապարտյան հրատարակությունների տպաքանակի մասին ոչինչ հայտնի չէ։ Այս գրքերը Վենետիկից հայրենիք և հայաբնակ այլ վայրեր են հասցրել հայ վաճառականները։

Հակոբ Մեղապարտի տպագրությունը հետագայում դարձել է հայկական գրատպության զարգացման հիմքը։ Նրա տպագրական արվեստի ավանդները (տպատառերի, զարդագրերի ու զարդերի ձևերը, տպագիր էջի չափը և այլն) օգտագործել են հայ տպագրիչներ Աբգար ԹոխաթեցինՍուլթանշահը, ռուս առաջին տպագրիչ Իվան Ֆեոդորովը, եվրոպացի շատ տպագրիչներ։

Հակոբ Մեղապարտի անունով Երևանում կոչվել է տպագրատուն, կանգնեցվել է նրա հուշարձանը (1987 թ., քանդակագործ՝ Խաչատուր Իսկանդարյան)։

Հակոբ Մեղապարտն իր տպարանը հիմնել է Վենետիկում, քանի որ Հայաստանում այդ ժամանակ գիրք տպագրելու համար նպաստավոր պայմաններ չեն եղել։ Իտալական իշխանություններից հայերեն գրքեր հրատարակելու թույլտվություն  ստանալով՝ տեղի գրաձուլող վարպետներին իր տված նմուշներով պատվիրել է հայերեն բոլորգիր և գլխագիր տպատառեր, զարդագրերի, պատկերների, զարդաձև շրջանակների տպատախտակներ, ձեռք է բերել տպագրական մեքենա և այլ սարքեր։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

 

 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։