Ցորի զինծառայողների ծնողները պահանջում են քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ (տեսանյութ)
Հակակոռուպցիոն կոմիտեում մեկնարկել է 44-օրյա պատերազմում «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողների կողմից Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու, ինչպես նաև Գլխավոր դատախազության անգործության դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ զոհված զինծառայողների ծնողների կարծիքով իրենց կողմից ներկայացված հաղորդման վերաբերյալ Գլխավոր դատախազությունը ցուցաբերել է անգործություն: Նրա խոսքով՝ դատախազությունը որոշել է հաղորդումը կցել գեներալ Մոսվսես Հակոբյանի գործին. «Այդ երկու գործերը մեկ մյուսից էապես տարբերվում են, չեն վերաբերում նույն թեմային: Մեր հաղորդումը վերաբերում է նրան, որ Փաշինյանը հայտարարել էր՝ «կարող էր պատերազմը չլիներ և 5 հազար զոհերը չէին լինի, կլիներ նույն վիճակը՝ առանց զոհերի», այդ հանգամանքն է ծնողներին հիմք տվել հաղորդում ներկայացնելու»,-ասաց փաստաբանը։
Ցորի զինծառայողների ծնողները պահանջում են քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ (տեսանյութ)
Դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ զոհված զինծառայողների ծնողների կարծիքով իրենց կողմից ներկայացված հաղորդման վերաբերյալ Գլխավոր դատախազությունը ցուցաբերել է անգործություն: Նրա խոսքով՝ դատախազությունը որոշել է հաղորդումը կցել գեներալ Մոսվսես Հակոբյանի գործին. «Այդ երկու գործերը մեկ մյուսից էապես տարբերվում են, չեն վերաբերում նույն թեմային: Մեր հաղորդումը վերաբերում է նրան, որ Փաշինյանը հայտարարել էր՝ «կարող էր պատերազմը չլիներ և 5 հազար զոհերը չէին լինի, կլիներ նույն վիճակը՝ առանց զոհերի», այդ հանգամանքն է ծնողներին հիմք տվել հաղորդում ներկայացնելու»,-ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուրը՝ yerevan.today