Ֆիրդուսի

Ֆիրդուսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search

Ֆիրդուսի
պարսկերեն՝ فردوسی
Ferdowsi Square (Tehran).jpg

Ծննդյան անուն պարսկերեն՝ حکیم ابوالقاسم فردوسی طوسی
Ծնվել է 940[1]
Ծննդավայր ԹուսԻրան
Վախճանվել է 1020[1][2]
Վախճանի վայր ԹուսԻրան
Մասնագիտություն բանաստեղծ և գրող
Լեզու պարսկերեն
Ազգություն պարսիկ
Քաղաքացիություն Սամանիների պետություն և Ղազնևիների պետություն
Ուշագրավ աշխատանքներ Շահնամե
Ֆիրդուսի Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Ferdowsi Վիքիպահեստում

Ֆիրդուսի (պարսկերեն՝ فردوسی, կարդ.՝ Ֆերդոսի940[1]ԹուսԻրան – 1020[1][2]ԹուսԻրան), պարսիկ նշանավոր բանաստեղծ։ Հռչակավոր «Շահնամե» պոեմի հեղինակը։

Ծննդյան թվականի հարցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիրդուսու ծննդյան թիվը որոշելուն հիմք են հանդիսացել իր իսկ բանաստեղծի տվյալները։ «Շահնամե»-ի մեջ զանազան տեղերում հեղինակը խոսում է իր տարիքի մասին։ Օրինակ մի տեղ գրում է. «Երբ ես հասա 71 տարեկանիս, երկինքը թեքվեց իմ պոեմի առջև (պոեմի վերջին մոտեցավ)։ Իմ աշխատությանը ես հատկացրել եմ 35 տարի՝ այս անցավոր աշխարհում գանձ վաստակելու համար, բայց որովհետև իմ ջանքերը քամուն մատնեցին, այդ 35 տարիներս արդյունք չունեցան։ Իմ հասակն այժմ մոտենում է 80-ին, և իմ բոլոր հույսերը հօդս ցնդեցին։ Ես վերջացրի Հազկերտի պատմությունը Սեֆոնդարմոդ ամսի Արադ օրը։ Երբ հիջրից անցել էր արդեն հինգ անգամ 80 տարի, ես վերջացրի արքաներին վայել այս գիրքը»։

Այս տողերի վրա հիմնվելով՝ ֆրանսիացի արևելագետ Մոհլը Ֆիրդուսու ծննդյան թիվ է համարել 939 թվականը, որ և երկար ժամանակ ընդունված էր արևելագիտության մեջ։ Բայց հետագայում այլևայլ տվյալներ համեմատելով, Ֆիրդուսու ծննդյան թվականը համարեցին 934 թվականը։ 1934 թ.-ին էլ Իրանում նշվեց բանաստեղծի 1000-ամյա հոբելյանը։ Հետագայում այս տարեթիվն էլ կասկածելի համարվեց և ընդունվեցին տարբեր կարծիքներ[3]։

Ֆիրդուսու մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունից գրեթե ոչինչ հայտնի չէ։ Հայրը եղել է մոլլա՝ Մավլան Ահմադ, մի բավական կիրթ մարդ, որ որդուն լավ դաստիարակություն է տվել։ Հատկապես նշում են, որ նա որդուն սովորեցրել է պահլավերեն ու արաբերեն, որ հետագայում օգնել է բանաստեղծին հին աղբյուրներ օգտագործելու գործում։ Ֆիրդուսին հորից ժառանգել է մի փոքրիկ կալվածք, որ, ինչպես երևում է «Շահնամե»-ում տեղ գտած ակնարկներից, բավական չի եղել իր կարիքները հոգալու համար։ Վկայում են, որ մանուկ հասակում եղել է ժրաջան ու համեստ։

Աշխատանքը «Շահնամե»-ի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 36-37 տարեկանից սկսում է աշխատել «Շահնամե»-ի վրա։ Նա արդեն վաղ հասակից ուզում էր պարսից էպոսը չափածոյի վերածել, բայց երբ լսեց Դաղիղիի մասին, որը ձեռնարկել էր էպոսի մշակումը, բայց գործը կիսատ էր մնացել նրա մահվան պատճառով, ավելի բուռն եռանդով ձեռնամուխ եղավ դրան։


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։