Էսքիլես
Jump to navigationJump to search
Էսքիլես
հին հունարեն՝ Αἰσχύλος |
|
---|---|
Էսքիլես
|
|
Ծնվել է | մ. թ. ա. 525[1][2][3] |
Ծննդավայր | Էլևսին, Elefsina Municipality[3] |
Վախճանվել է | մ. թ. ա. 456[1][2][3] |
Վախճանի վայր | Ջելա, Կալտանիսետա, Սիցիլիա, Իտալիա |
Մասնագիտություն | ողբերգակ, ռազմիկ և դրամատուրգ |
Լեզու | հին հունարեն |
Ազգություն | հույն |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Ժանրեր | հին հունական ողբերգություն |
Ուշագրավ աշխատանքներ | Agamemnon?, The Libation Bearers?, Eumenides?, The Persians?, Պրոմեթևսը շղթայված, Յոթն ընդդեմ Թեբեի և The Suppliants? |
Զավակներ | Euphorion? և Eueon? |
Էսքիլես Վիքիքաղվածքում | |
Aeschylus Վիքիպահեստում |
Էսքիլես (մ. թ. ա. 525[1][2][3], Էլևսին, Elefsina Municipality[3] — մ. թ. ա. 456[1][2][3], Ջելա, Կալտանիսետա, Սիցիլիա, Իտալիա), հին հույն մեծագույն ողբերգակներից մեկը, կանգնած է ողբերգության՝ որպես ժանրի սկզբնավորման ակունքներում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է մ.թ.ա. 525 թ. Աթենքին մերձակա Էլևսին բնակավայրում։ Նրա հայրն՝ Եվփորիոնը, ազնվական հարուստ տոհմի շառավիղ էր։ Մանկության տարիներին Էսքիլոսը ականատես է եղել Աթենքի ներքին բուռն պայքարին, տապալվում էր արիստոկրատիայի իշխանությունը և հաստատվում էր աթենական դեմոկրատիան։ Էսքիլոսը թեև կողմակից է եղել դեմոկրատիային, այդուհանդերձ դեմ եղել արմատական դեմոկրատական փոփոխություններին։ Էսքիլոսի կյանքը զուգադիպել է հունա-պարսկական պատերազմի ժամանակաշրջանին, մասնակցել է Մարաթոնի ճակատամարտին (մ.թ.ա 490 թ.), որի ընթացքում ծանր վիրավորվել է։ Մասնակցել է նաև Սալամիսի (մ.թ.ա. 480 թ) և Պլատեայի (մ.թ.ա. 479 թ.) ճակատամարտներին։
Իր առաջին ողբերգությունը բեմադրել է 25 տարեկան հասակում։ Ողբերգակների մրցույթում առաջին անգամ հաղթող է ճանաչվել մոտ 40 տարեկանում։ Կենդանության օրոք նրան հաղթանակ է շնորհվել 13 անգամ։ Մոտ 472 թ. Էսքիլոսը հեռացել է Աթենքից Սիկիլիա, որտեղ բեմադրել է իր ողբերգությունները։ Վերադարձել է Աթենք 468 թ.։ Ողբերգակի մահից երկու տարի առաջ մեծ հաջողությամբ բեմադրվել է նրա «Օրեստիա» տետրալոգիան, որից հետո Էսքիլոսն անհասկանալի պատճառով նորից մեկնել է Սիկիլիա։ Մ.թ.ա. 456 թ. նա վախճանվել է և թաղվել է Գելե քաղաքում։
Նրա մահվան շուրջը հյուսվել է հետևյալ լեգենդը. երբ Էսքիլոսը նստած էր դաշտում, բարձրում թռչող արծիվը, ծերունու ճաղատ գլուխը քարի տեղ դնելով, նրա վրա բաց է թողնում մագիլներով բռնած կրիան, ՝ պատյանը ջախջախելու համար։ Կրիան ընկնում է Էսքիլոսի գլխին և սպանում նրան։
Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Էսքիլոսը գրել է մոտ 90 դրամատիկական գրվածքներ (հիմնականում ողբերգություններ), որոնցից ամբողջությամբ մեզ են հասել միայն յոթը։ Դրանք են՝ Խնդրարկուներ, Պարսիկներ, Յոթն ընդդեմ Թեբեի, Պրոմեթևսը շղթայված, Ագամեմնոն, Քոեփորներ, Եվմենիդներ (վերջին երեքը մտնում են Օրեստիա եռագրության մեջ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Jump up to:1,0 1,1 1,2 1,3 1,4 Ф. Зел. Эсхил (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 130—135.
- ↑ Jump up to:2,0 2,1 2,2 2,3 2,4 Ярхо В. Н. Эсхил // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 8.
- ↑ Jump up to:3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Кун Н. Эсхил (ռուս.) // Электрофор — Эфедрин — 1933. — Т. 64. — С. 724—727.
- Հին հունական ողբերգություններ, Երևան, 1990