Պանթուրքիզմից վտանգավոր մեկ էլ «թրքահպատակ հայն» է. Էդուարդ Շարմազանով

Թեմա 

Հայաստանի գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է ։
Թուրքիան է ժխտում հայոց ցեղասպանությունը։
Թուրքիան է 1992-ի մայիսին,1993-ի փետրվարին եւ 1993-ի հոկտեմբերին ուղիղ պատերազմով սպառնացել Հայաստանին ,որը չեզոքացվել է բացառապես ՌԴ-ի կոշտ արձագանքի շնորհիվ.1992-ի մայիսի 20-ին դա արեց մարշալ Շապոշնիկովը,1993-ի ձմռանը՝ Պավել Գրաչովը,1993-ի հոկտեմբերին՝ Բորիս Ելցինը։
Թուրքիան է 1993-ին փակել հայ-թուրքական սահմանը՝բլոկադայի ենթարկելով Հայաստանը։
Թուրքիան է Ադրբեջանին օգնել 44-օրյա պատերազմի ժամանակ։
Թուրքական «բայրաքթարներն» են սպանել մեր հազարավոր տղաներին։
Թիւրքիան է արդարցնում ադրբեջանական հակահայ ռեժիմի քայլերը։
Ու սրանք անուղեղի նման Հայաստանը Արեւմուտքի պասով ուզում են սարքեն թուրքական հերթական վիլայեթը։
Պանթուրքիզմից վտանգավոր թրքահպատակ հայն է։

facebook sharing button
telegram sharing button

Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։