General Charles de Gaulle in 1945.jpg
Ֆրանսիայի 18-րդ նախագահ
Կուսակցություն՝ Դեմոկրատների միություն հանուն Հանրապետության և Ֆրանսիայի ժողովրդի հանրահավաք
Կրթություն՝ Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր և Փարիզի Ստանիսլասի քոլեջ
Մասնագիտություն՝ պետական գործիչմեմուարագիրռազմական տեսաբան և սպա
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր նոյեմբերի 221890[1][2][3][…]
Ծննդավայր Լիլ[4][5][6][…]
Վախճանի օր նոյեմբերի 91970[1][3][7][…] (79 տարեկան)
Վախճանի վայր Կոլոմբե լե Դյոզ Էգլիզ[4][5][6][…]
Գերեզման grave of Charles de Gaulle
Թաղված grave of Charles de Gaulle
Դինաստիա դը Գոլների ընտանիք
Քաղաքացիություն Flag of France (1958–1976).svg Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Charles André Joseph Marie de Gaulle
Հայր Անրի դը Գոլ
Մայր Ժաննա Մելո
Ամուսին 1921 թվականից` Իվոնա դը Գոլ (1900—1979)
Զավակներ որդի՝ Ֆիլիպ (1921), դուստրեր` Էլիզաբեթ (1924-2013) և Աննա (1928-1948)
Ինքնագիր Изображение автографа
Պարգևներ

Շառլ դը Գոլ կամ Շառլ Անդրե Ժոզեֆ Մարի դը Գոլ (ֆր.՝ Charles André Joseph Marie de Gaulle կրճատ՝ ֆրանսերեն:  ( )նոյեմբերի 221890[1][2][3][…]Լիլ[4][5][6][…] – նոյեմբերի 91970[1][3][7][…]Կոլոմբե լե Դյոզ Էգլիզ[4][5][6][…]), Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ, Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության հիմնադիր և նախագահ (19591969)։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ չհամակերպվելով Նացիստական Գերմանիայի հետ իր կառավարության կնքած զինադադարի հետ (1940), հեռացավ Լոնդոն և կազմակերպեց հակահիտլերյան խմբավորմանը հարող և Վիշի պրոհիտլերական վարչակարգի տապալման գործում մեծ դերակատարում ունեցող «Ազատ Ֆրանսիա» (1940-1944) շարժումը՝ դառնալով Ֆրանսիական Դիմադրության խորհրդանիշ։

1940 թվականի հունիսի 18-ին Դը Գոլը հանդես է եկել Լոնդոնի ռադիոյով՝ ուղերձով դիմելով Բրիտանիայի տարածքում գտնվող ֆրանսիացի բոլոր սպաներին, զինվորներին և ռազմական մասնագետներին՝ պայքարը շարունակելու կոչով[8][9]։ 2005 թվականին Ֆրանսիայի ժողովրդին ուղղված Դը Գոլի՝ պատմական նշանակություն ունեցող այս ելույթը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության ցուցակագրում։

Մեծ Բրիտանիան, հետագայում նաև՝ ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ[10] ճանաչել են Շառլ դը Գոլի «վտարանդի կառավարությունը»։ Ֆրանսիայի ազատագրումից հետո 19441946 թվականներին նա ղեկավարել է Ժամանակավոր կառավարությունը՝ երկրորդ անգամ ընտրվելով նախագահ։ Ընդունել է նոր սահմանադրություն, զարկ տվել տնտեսությանը, բարձրացրել երկրի միջազգային հեղինակությունը[11]։

Սառը պատերազմի ժամանակաշրջանում Դը Գոլը եղել է Ֆրանսիայի գլխավոր գործիչ և նրա մասին հիշողությունը շարունակում է ազդեցություն գործել Ֆրանսիայի այժմյան քաղաքականության վրա։

Շառլ դը Գոլը համարում էր, որ Գերմանիայի տարածքում պետք է ստեղծել մի քանի պետություններ, որ նրանից այլևս պատերազմի սպառնալիք չառաջանա[12]։ Ֆրանսիական պատմագրության մեջ կա Շառլ դը Գոլի քաղաքական հայացքների համակարգին նվիրված մի ամբողջ գրականություն, որը կոչվում է «Գոլիզմ», ըստ նրա հիմնադրի անունի[13][14][15]։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլլ քաղաքի այն տունը, որտեղ ծնվել է Շառլ դը Գոլը

Շառլ Անդրե Ժոզեֆ Մարի դը Գոլը ծնվել է 1890 թվականի նոյեմբերի 22-ին, հայրենասեր կաթոլիկների ընտանիքում։ Թեև դը Գոլերի ընտանիքը ազնվական ծագում ուներ, սակայն de «մասնիկը» Ֆրանսիայի ազնվական ազգանուններին կից ավանդական մասնիկը չէ, այլ ֆլամանդական արտիկլի ձևը։

Շառլը և նրա երեք եղբայրներն ու քույրը ծնվել են Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիլ քաղաքում՝ տատիկի տանը, որտեղ մայրը մեկնում էր ամեն ծննդաբերությունից առաջ, թեև ընտանիքը բնակվում էր Փարիզում։ Հայրը՝ Անրի դը Գոլը (1848-1932) ճիզվիտական դպրոցում փիլիսոփայության և գրականության պրոֆեսոր էր, ինչը մեծապես ազդել է Շարլի կրթության վրա։ Վաղ տարիքից նա ընթերցանություն է սիրել։ Պատմությամբ այնքան տարված է եղել, որ նրա մոտ առաջացել է Ֆրանսիային ծառայելու գրեթե միստիկական ըմբռնում։

Ծնողներն անսահման հայրենասիրություն են սերմանել իրենց հինգ զավակներին։ Մայրը խիստ կրոնապաշտ էր և ընտանիքում կաթոլիկության և հայրենասիրության ոգին էր իշխում[16]։

Անրի դը Գոլը ընտանեկան կրթության սկզբունքների հետևորդ էր. նա գրել և կարդալ էր սովորեցնում իր երեխաներին, նրանց համար անձամբ ընթերցում էր ֆրանսիական և արտասահմանյան դասական գրականությունից հատվածներ։ Հոր ղեկավարությամբ Շառլը եղբայրների հետ միասին ամբողջական տեսարաններ էին խաղում Կոռնեյլի և Ռասինիի պիեսներից[17]։

Մայրը նրան պատմում էր իր այն հիասթափության մասին, որը նա ունեցել է մանուկ հասակում, երբ տեսել է, թե ինչպես դառնագին են արտասվում իր ծնողները 1870 թվականին մարշալ Բազելի բանակի կապիտուլյացիայի մասին տեղեկանալուց հետո։ Պարտության այդ տխուր օրերի մասին հատկապես հաճախ էր հիշում Շառլի հայրը, ով մասնակցել էր ֆրանս-պրուսական պատերազմին։ Շարժական պահակախմբի (mobile guard) լեյտենանտ Անրի դը Գոլը մարտնչել էր Փարիզը պաշարած գերմանական բանակի դեմ, Ստեն տեղանքի մոտակայքում մարտի ժամանակ վիրավորվել էր[16]։

Aquote1.png Հայրս, որ կրթված և մտածող մարդ էր, որը մեծացել էր որոշակի ավանդույթներով, համակված էր Ֆրանսիայի հույժ կարևոր առաքելության մասին հավատով։ Իսկ հայրենիքի հանդեպ մորս տածած անբեկանելի սիրո զգացումը կարելի է համեմատել միայն բարեպաշտության հետ։ Իմ երեք եղբայրները, քույրս և ես` ինքս, հպարտանում էինք մեր հայրենիքով։ Այդ հպարտությունը, որին խառնվում էր նրա ճակատագրի հանդեպ անհանգստության զգացումը, դարձել էր մեր երկրորդ էությունը[18]։

– «Պատերազմական հուշեր» Շառլ դը Գոլ
Aquote2.png

Ժակ Շաբան-Դելմասը, որը Ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս էր, ապա գեներալի նախագահության տարիների ընթացքում ​​Ազգային ժողովի մշտական նախագահ, հիշում է, որ այս «երկրորդ էությունը» զարմացնում էր ոչ միայն մատաղ սերնդին, որին պատկանում էր նաև ինքը՝ Շաբան-Դելմասը, այլև դը Գոլի հասակակիցներին[19]։ Հետագայում, դը Գոլն իր երիտասարդության մասին գրել է. «Ես կարծում էի, որ կյանքի իմաստը կայանում էր հանուն Ֆրանսիայի ականավոր հերոսություններ կատարելու մեջ, և որ կգա մի օր, երբ ինձ կընձեռնվի նման հնարավորություն»[20]։

Շառլը միջնակարգ կրթություն է ստացել ճիզվիտական քոլեջում։ Դեռևս պատանեկության տարիներին նա հետաքրքրություն էր ցուցաբերում ռազմական գործի նկատմամբ։ Փարիզի Ստանիսլաս քոլեջում մեկ տարի նախապատրաստական ուսուցումից հետո նրան ընդունեցին Սեն Սիրի ռազմական հատուկ դպրոց։ Նա ընտրեց հետևակային ծառայությունը. դա առավել «զինվորական» է, քանի որ ավելի մոտ է ռազմական գործողություններին։ 1912 թվականին դը Գոլն ավարտեց Սեն Սիրը, առաջադիմությամբ լինելով 13-րդը, և սկսեց ծառայել 33-րդ հետևակային գնդում՝ Գնդապետ Պետենի հրամանատարության ներքո[21]։

Ռազմական առաջին քայլեր և Առաջին աշխարհամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրամանատար[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլն ընտրեց զինվորականի մասնագիտությունը։ Սեն-Սիրի ռազմական դպրոցը 22 տարեկանում ավարտելով՝ նա ծառայության անցավ Ֆրանսիայի լավագույն ստորաբաժանումներից մեկում՝ 33-րդ հետևակային գնդում. նա հետևազորը համարում էր բոլոր զորատեսակներից առավել ռազմականը։

1914 թվականի օգոստոսի 12-ին, երբ վրա հասավ Առաջին համաշխարհային պատերազմը, լեյտենանտի կոչումով Շառլ դը Գոլը, որպես դասակի հրամանատար, մասնակցեց ռազմական գործողություններին Գեներալ Լանրեզակի հյուսիս-արևելքում տեղակայված 5-րդ բանակի կազմում։ Աշխարհամարտի ընթացքում վիրավորվեց երեք անգամ։ Առաջին անգամ վիրավորվեց օգոստոսի 15-ին, Դինանում և ծնկի վնասվածքի բուժումից հետո՝ հոկտեմբերին շարքեր վերադարձավ[22][23]։ Դը Գոլը ճանաչում ստացավ այն բանի համար, որ բազմաթիվ անգամներ սողոսկելով հակառակորդի կողմը և լսելով խրամատների խոսակցությունները, շատ արժեքավոր տեղեկություններ էր բերում և 1915 թվականի հունվարի 18-ին արժանացավ Ֆրանսիայի Ռազմական Խաչ շքանշանի, իսկ փետրվարի 10-ին առաջադրվեց փորձաշրջանով կապիտանի կոչում ստանալուն[21]։ Երկրորդ անգամ վիրավորվեց 1915 թվականի մարտի 10-ին Մենիլ լե Յուրլուի ճակատամարտում՝ ձեռքի վնասվածքով, որը նախապես ոչ բարդ վնասվածք էր, սակայն բորբոքվեց և չորս ամիս շարունակ նա չկարողացավ ծառայության վերադառնալ (և հետագայում դա պատճառ հանդիսացավ, որ նա իր ամուսնական մատանին աջ ձեռքի վրա կրի)[23]։ 33-րդ գունդ վերադարձավ կապիտանի կոչում ստացած և որպես 10-րդ վաշտի հրամանատար, իսկ դեկտեմբերին նա դարձավ զորագնդի ադյուտանտ[22]։ Երրորդ անգամ վիրավորվեց 1916 թվականի մարտի 2-ին Վերդենի ճակատամարտում՝ ազդրի շրջանում սվինի հարվածից և մարտի դաշտում թունավոր գազից անգիտակից ընկած մնաց։ Նա որպես զոհված, ստացավ հետմահու հերոսի կոչում։ Սակայն Շառլը ողջ էր մնացել և անգիտակից վիճակում գերի էր ընկել գերմանացիներին։ Նրան բուժեցին Մայնի հոսպիտալում և պահեցին տարբեր ամրոցներում մինչև 1918 թվականի Կոմպիենի զինադադարը[21]։

Գերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Գոլը 32 ամիս անցկացրեց ռազմագերիների համար նախատեսված գերմանական զինվորական ճամբարում, որտեղ բավարար բուժում ստացավ[24]։

Գերության ընթացքում դե Գոլը գերմանական թերթեր էր կարդում (նա գերմանական սովորել էր դեռևս դպրոցում և ամառային արձակուրդներն անցկացրել էր Գերմանիայում) և այլ բանտարկյալների հետ զրույցներ էր վարում հակամարտության նկատմամբ իր տեսակետի մասին։ Նրա հայրենասիրական խանդավառությունն ու հաղթանակի հանդեպ վստահությունը նրա համար վաստակեցին մեկ այլ մականուն՝ Կոննետաբլ («Le Connétable» – միջնադարյան ֆրանսիական բանակի գլխավոր հրամանատարի կոչում)[25]։

Անազատության մեջ գերմանական հեղինակներին ընթերցելով ավելի շատ բան սկսեց իմանալ Գերմանիայի մասին, ինչը հետագայում նրան շատ օգնեց զինվորական հրամանատարության մեջ։ Հենց այդ ժամանակ էլ Դը Գոլը սկսեց գրել իր առաջին գիրքը, «Discorde chez l’ennemi» («Երկպառակություն թշնամու ճամբարում»), որում վերլուծեց գերմանական ուժերի ներքին խնդիրները և տարաձայնությունները[26] (գիրքը հրատարակվեց 1924 թվականին[27][28]): Ռազմագերության ընթացքում Դը Գոլը շփվել է Կարմիր բանակի ապագա մարշալ Միխայիլ Տուխաչևսկու հետ, որի սրընթաց և մեքենաներով հագեցած բանակի մասին ռազմական տեսությունները շատ նման էին իր տեսակետներին[29][30]։

Դե Գոլը, չհաշտվելով գերության հետ, հինգ անգամ փախուստի փորձ կատարեց, սակայն ոչ մեկը հաջողությամբ չպսակվեց։ Նրան տեղափոխեցին ավելի խիստ ռեժիմի հաստատություն և պատժեցին երկարաժամկետ միայնակ ազատազրկմամբ և արտոնություններից զրկելով, ինչպես օրինակ՝ թերթեր և ծխախոտ։ Նա փորձել էր փախչել լվացքատների զամբյուղի մեջ թաքնվելով, թունել փորելով, պատի մեջ փոս փորելով և նույնիսկ բուժքույր ձևանալով՝ իր պահակներին խաբելու համար։ Ծնողներին ուղղված նամակում նա անընդհատ խոսում էր իր վրդովմունքի մասին, որ պատերազմը շարունակվում է առանց իրեն, և իրավիճակը «ամոթալի դժբախտություն» անվանելով, համեմատում էր այն «կոտոշներ ունենալու» (դավաճանված լինել իմաստով) հետ։ Երբ պատերազմն ավարտին էր մոտենում, նա դեպրեսիայի մեջ ընկավ, քանի որ որևէ դեր չէր ունեցել հաղթանակում։ Բայց չնայած իր ջանքերին, նա գերության մեջ մնաց մինչև Կոմպիենի զինադադարը։ 1918 թվականի դեկտեմբերի 1-ին, երեք շաբաթ անց նա վերադարձավ Դորդոնում գտնվող իր հայրական տուն, որպեսզի վերամիավորվի իր երեք եղբայրների հետ, ովքեր ծառայել էին բանակում և վերապրեցին պատերազմը։

Լեհաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ դը Գոլի հուշարձանը ՎարշավայումԵրուսաղեմյան ծառուղիներ փողոցի վրա

Շատերի նման ազատություն ստանալով միայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից (1918 թվականի նոյեմբերի 11-ին կնքված զինադադարից) հետո, կոմունիստական Ռուսաստանի հետ պատերազմի տարիներին (1919-1921) Լեհաստանում էր, որտեղ ծառայեց ֆրանսիական ռազմական առաքելությանը (կրկին ձևավորվող լեհական բանակի կազմակերպմանը)՝ հետևակային մարտավարության տեսություն դասավանդելով նախկին կայսերական գվարդիայի ուսումնարանում՝ Ռեմբերտուֆի ռազմական դպրոցում[21]։ 1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մասնակցեց լեհ-ռուսական այդ պատերազմին (այդ հակամարտության ռուսական կողմը, ճակատագրի հեգնանքով, ղեկավարում էր Տուխաչևսկին)։ Լեհական բանակում մշտական պաշտոնից հրաժարվելով՝ 1921 թվականի գարնանը վերադարձավ հայրենիք, որտեղ ամուսնացավ Իվոնա դը Գոլի հետ[24]։

Ֆրանսիայում որպես ռազմական տեսաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիքում նա սկսեց դասախոսություններ կարդալ նախ Սեն Սիրի դպրոցում, ապա՝ 1922 թվականին, Բարձրագույն ռազմական դպրոցում։ 1930-ական թվականներին փոխգնդապետ, ապա գնդապետ դը Գոլը Ֆրանսիայում հռչակվեց որպես ռազմական գործի տեսաբան՝ հեղինակելով «Հանուն արհեստավարժ բանակի», «Թրի սայրին», «Ֆրանսիան ու իր բանակը» և այլ նմանատիպ գրքեր։ Դը Գոլն իր մենագրություններում, մասնավորապես, տեսականորեն հիմնավորում էր մեքենայացված և հատկապես տանկային զորամիավորումների զարգացման անչափ կարևորությունը՝ ապագա պատերազմում տանկային բանակը հիմանական զենք համարելով։ Այդ առումով նրա մենագրությունները նմանացվում Գերմանիայի առաջատար ռազմական տեսաբան Հայնց Գուդերյանի[31] աշխատություններին։ Սակայն դը Գոլի առաջարկությունները Ֆրանսիայի հրամանատարության և քաղաքական շրջանակների կողմից բավարար ըմբռնում չգտան։ 1935 թվականին ապագա վարչապետ Պոլ Ռեյնոն ըստ գնդապետ Շառլ դը Գոլի պլանների Ազգային ժողով էր ներկայացրել բանակի բարեփոխումների մասին օրինագիծ, որը մերժվեց որպես «անօգուտ, անցանկալի և տրամաբանությանը և պատմությանը հակասող» նախագիծ[32]։

1932-1936 թվականներին Շառլ դը Գոլը Ֆրանսիայի Պաշտպանության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկվելուց անմիջապես առաջ էր, որ նշանակվեց տանկային գնդի հրամանատար (1937-1939)[21]։

Երկրորդ աշխարհամարտ և Ֆրանսիայի օկուպացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենվելով Առաջին համաշխարհային պատերազմի «դիրքային» ռազմավարական և տակտիկական դասերի վրա՝ մարշալ Պետենն ու նրա կողմնակիցները շեշտը դնում էին պաշտպանության գծի (տխրահռչակ Մաժինոյի գիծ) ամրացման վրա։ Սակայն դը Գոլը պնդում էր, որ պետք է ձևավորել ռազմավարական ստորաբաժանումներ՝ ապացուցելով տեխնիկայի զարգացման առկա պայմաններում պաշտպանական ամրությունների անիմաստությունը և հաշվի առնելով, որ ֆրանսիական սահմանները հիմնականում բաց հարթավայրերում են։ Արդյունքում, Պետենի և դը Գոլի միջև առաջացած հակասությունը փչացրեց նրանց միջև հարաբերությունները։ Սակայն Երկրորդ համաշխարհայինի առաջին իսկ օրերից Շառլ դը Գոլի իրավացիությունը հաստատվեց[30]։

Պատերազմի սկզբում դը Գոլը գնդապետ էր։ Պատերազմի նախօրյակին նա նշանակվեց Սաարի տանկային բանակի հրամատարրտ (1939 թվականի օգոստոսի 31)։ Դա ֆրանսիական բանակի միակ տանկային գունդն էր՝ հնացած տանկերով։ Այնուամենանիվ, սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, իսկ Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային, դը Գոլին անհավանական ջանքերի գնով հաջողվեց կանգնեցնել ֆաշիստների հարձակումը հյուսիսից և նույնիսկ որոշ չափով հետ մղել։ Շառլին անմիջապես տվեցին բրիգադի գեներալի կոչում։ Չնայած տանկային գնդի հաջողությանը, ռազմական գործողությունների ընդհանուր ընթացքի վրա էական ազդեցություն չունեցավ. մի քանի օրում Գերմանիան գրավեց ֆրանսիական հողերի մեծ մասը։ Այդ առիթով գրել է. «Ինձ բաժին էր ընկել դերակատարում ունենալ մի սարսափելի միստիֆիկացիայում… Մի քանի տասնյակ թեթև տանկերը, որոնց հրամանատարն եմ ես, ընդամենը փոշի են։ Մենք կպարտվենք պատերազմն ամենախղճուկ ձևով, եթե չգործենք»[32]։

1940 թվականին դը Գոլը գրել է «Մեքենայացված զորք երևույթը» հոդվածը, որում կարևորել է ցամաքային տարատեսակ ուժերի, առաջին հերթին տանկերի, և ՌՕՈՒ փոխազդեցության նշանակությունը[33]։

Շառլ դը Գոլը Լոնդոնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

1940 թվականի մայիսի 14-ին դը Գոլին հանձնվեց ձևավորվող 4-րդ տանկային դիվիզիայի հրամանատարությունը (սկզբում 5000 զինվոր և 85 տանկ)։ Հունիսի 1-ից նա ժամանակավորապես ստանձնեց բրիգադի գեներալի պաշտոնը (նա այդպես էլ պաշտոնապես չհաստատվեց այդ կոչմամբ և պատերազմից հետո նա Չորրորդ Հանրապետությունից ստանում էր գնդապետի թոշակ, ընդամենը)[34]։

Aquote1.png Ֆրանսիացիներն ասում են. «Շառլ դը Գոլն ընդմիշտ կմնա մեր պատմության մեջ որպես սրբություն։ Նա առաջինն էր, ով սուրը հանեց»։ Aquote2.png

1940 թվականի հունիսի 6-ին վարչապետ Պոլ Ռեյնոն դը Գոլին նշանակեց պաշտպանության նախարարի տեղակալ։ Նա պատերազմը շարունակելու համար կենտրոնացրեց իր բոլոր ուժերը, սակայն ապարդյուն։ Ի պաշտոնե, դը Գոլը համաձայն չէր Գերմանիայի հետ հաշտություն կնքելուն, որին հակված էր Ֆրանսիայի ռազմական կառավարությունը՝ ի դեմս նախարար Ֆիլիպ Պետենի։ Հունիսի 14-ին դը Գոլը մեկնեց Լոնդոն ֆրանսիական կառավարությանը Աֆրիկա էվակուացնելու նպատակով նավեր տրամադրելու համար։ Ընդ որում, նա Անգլիայի վարչապետ Ուիսթոն Չերչիլին ապացուցում էր, որ «որևէ դրամատիկ քայլ է հարկավոր Ռեյնոյին օժանդակելու համար, որը պետք է խրախուսեր կառավարությանը՝ շարունակել պատերազմը»[35]։ Սակայն Պոլ Ռեյնոն այդ օրը հրաժարական տվեց և կառավարության գլուխ անցավ Պետենը, ով Գերմանիայի հետ հաշտության բանակցություններ սկսեց անմիջապես։ 1940 թվականի հունիսի 17-ին դը Գոլը Բորդոյից, որտեղ էվակուացվել էր կառավարությունը, մեկնեց Լոնդոն՝ չցանկանալով մասնակցել վարչապետ Պետենի՝ Գերմանիայի հետ սկսած հաշտության ստորացուցիչ բանակցություններին։ Դը Գոլի քայլը որակվեց դիզերտիրություն և Ֆրանսիական բանակի ռազմական տրիբունալը մահապատժի ենթարկելու դատապավճիռ ընդունեց։ Այդ առիթով Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն ասել է, որ «այդ ինքնաթիռով Գոլն իր հետ տարավ նաև Ֆրանսիայի պատիվը»[35]։

Հունիսի 18-ին Շառլ դը Գոլի ելույթի տեքստով հուշատախտակ, Վիեն
Ֆրանսիայի ժողովրդին ուղղված Դը Գոլի այս ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2005 թվականին ընդգրկել է Աշխարհի հիշողություն փաստագրական ժառանգության ցուցակագրում

Ազատ Ֆրանսիա շարժման հիմնադիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազատ Ֆրանսիայի» դրոշը Դիմադրության շարժման գոլականների խորհրդանիշ լոթարինգյան խաչով, (1940-1944)

Լոնդոնում՝ օգտվելով Չերչիլի աջակցությունից[35], հաշված օրերի ընթացքում դը Գոլը ստեղծեց «Ազատ Ֆրանսիա» կազմակերպությունը և պահանջեց, որ բրիտանական իշխանությունները նրան ռադիոեթեր տրամադրեն, որով իր ուղերձը կհեռարձակվեր նացիստների կողմից բռնագրավված հողերում, ինչպես նաև Վիշիի վարչակարգի տարածքում։ Երկար տարիներ շարունակ, հազարավոր իր հայրենակիցների, Դիմադրության շարժման մասնակիցների համար նրա ձայնը, ազատության ձայնը, որն առաջին անգամ հնչեց 1940 թվականի հունիսի 18-ին, և օրը երկու անգամ հինգ րոպեանոց ելույթներ էր հնչեցնում BBC-ով, մնում էր ապագա հաղթանակի միակ հույսը[9]։

Ուղերձ բոլոր ֆրանսիացիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 18-ին ռադիոյով սփռվեց դը Գոլի նշանավոր ելույթը։ Նա առաջին ուղերձը սկսեց ֆրանսիական թագավորներին հատուկ ձևով. «Մենք, գեներալ դե Գոլը, դիմում ենք Ֆրանսիային»։ Դը Գոլը ժողովրդին դիմեց զավթիչների դեմ համընդհանուր Դիմադրության շարժում սկսելու կոչով[8][9]։

Թռուցիկ. Դը Գոլի կոչը «Բոլոր ֆրանսիացիներին» (A tous les Français), որը Ֆրանսիայում տարածում էին Դիմադրության շարժման ընդհատակյա անդամները, 1940 թվական

Շուտով թռուցիկներ տարածվեցին, որում գեներալը դիմում էր «բոլոր ֆրանսիացիներին» (A tous les Français).

Aquote1.png Ֆրանսիան պարտվել է ճակատամարտում, բայց չի պարտվել պատերազմում։ Ոչինչ կորած չէ, քանի որ այս պատերազմը համաշխարհային է։ Կգա այն օրը, երբ Ֆրանսիան կվերադարձնի իր ազատությունն ու մեծությունը։ Ահա թե ինչու ես դիմում եմ բոլոր ֆրանսիացիներին՝ միավորվելու ինձ հետ՝ հանուն գործելու, հանուն ինքնազոհաբերման և հույսի։

– Գեներալ Դը Գոլ, 1940 թվական
Aquote2.png

«Ազատ Ֆրանսիայի» բանագնացներն այցելեցին ֆրանսիական բոլոր ազատ գաղութները և ժամանակակից «Երրորդ աշխարհի» երկրները, ձգտելով Շառլ դը Գոլի ​​«ազատ ֆրանսիացիների» առաջնորդ ճանաչմանը։ Գեներալը նաև իր ունեցած ոչ մեծ միջոցները տրամադրում էր Դիմադրության շարժմանը։

Գաղութների վերահսկողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական առումով, գլխավոր խնդիրն էր ներգրավել «Ֆրանսիական կայսրության» ԱֆրիկայիՀնդկաչինի և Օվկիանիայի գաղութային լայնարձակ տարածքների ֆրանսիացի հայրենասերներին։ Դակարը գրավելու անհաջող փորձից հետո դը Գոլը Բրազավիլում (Կոնգոյի Հանրապետություն)ստեղծում է Կայսրության պաշտպանության խորհուրդ։ Հիմնադրման մասին մանիֆեստը սկսվում է հոգնակի խոսքով. «Մենք, գեներալ դը Գոլը (nous général de Gaulle), ազատ ֆրանսիացիների ղեկավարը, որոշում են» և այլն։ Խորհրդի կազմում ընդգրկվեցին ֆրանսիական գաղութների հակաֆաշիստական տրամադրված նահանգապետերը՝ գեներալ ԿատրունԷբուեն, գնդապետ Լեկլերկը։ Այդ պահից սկսած դը Գոլն ընդգծեց իր գլխավորած շարժման ազգային և պատմական արմատները։ Նա ստեղծեց Ազատագրման շքանշան, որի հիմնական նշանը դարաձրեց հնագույն՝ ֆեոդալիզմի ժամանակներից ֆրանսիացիների խորհրդանիշ լոթարինգյան խաչը՝ երկու գծով։ Միևնույն ժամանակ ընդգծվեցին Ֆրանսիական Հանրապետության սահմանադրական ավանդույթների պահպանումը։ Այսպես օրինակ, «Մարտնչող Ֆրանսիա» քաղաքական ռեժիմի իրավահիմնադիր փաստաթղթում («Օրգանական հռչակագիր»), որը ժողովրդին ներկայացվեց Բրազավիլում, ապացուցվում էր Վիշիի վարչակարգի անօրինական լինելը՝ վկայակոչելով այն փաստին, որ նա իր «քվազիսահմանադրական ակտերից նույնիսկ դուրս է հանել հենց «հանրապետություն» բառը, այսպես կոչված «ֆրանսիական պետության» ղեկավարին այնպիսի անսահման իշխանություն տրամադրելով, որը նման է սահմանափակումներ չունեցող միապետի իշխանությանը»[36]։

Դիմադրության զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դը Գոլը կազմակերպեց Ազատ Ֆրանսիայի ուժերը, և դաշնակիցները սկսեցին ավելի ու ավելի աջակցել և ճանաչել դը Գոլի ջանքերը։ Լոնդոնում 1941 թվականի սեպտեմբերին դը Գոլը ստեղծեց «Ազատ Ֆրանսիայի ազգային խորհուրդ»՝ նախագահելով այն։ Դա դիմադրության ուժերի համընդհանուր կոալիցիա էր, սկսած պահպանողական ​​կաթոլիկներից, մինչև կոմունիստներ։ 1942 թվականի սկզբին շարժումը, որն այլևս կոչվում էր «Մարտնչող Ֆրանսիա», արագորեն ձեռք բերեց իշխանություն և ազդեցություն։ Այն հաղթեց Վիշիի իշխանությանը Սիրիայում և Լիբանանում՝ ավելացնելով իր սահմանները։

ԽՍՀՄ-ի հետ համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական կոմունիստների հետ աշխատելը նուրբ խնդիր էր, քանի որ նրանք Մոսկվայի հսկողության ներքո էին գտնվում էին, և ԽՍՀՄ-ը 1940-1941 թվականներից բարեկամական հարբերություններ էր սկսել Գերմանիայի հետ՝ Մոլոտով-Ռիբբենտրոպի պայմանագրի արդյունքում։ Դը Գոլը Մոսկվայի հետ, այնուամենայնիվ, բարեկամական քաղաքականություն էր վարում, սակայն Ստալինը քիչ հետաքրքրություն էր ցուցաբերում։ «Ազատ Ֆրանսիա» շարժմանը նրանք միացան միայն այն ժամանակ, երբ Գերմանիան ներխուժեց Ռուսաստան։

«Ազատ Ֆրանսիայի» մեծագույն հաջողությունն էր 1941 թվականի հունիսի 22-ից հետո ԽՍՀՄ հետ անմիջական կապերի հաստատումը, երբ խորհրդային ղեկավարությունը առանց տատանվելու որոշում ընդունեց Ա. Ե. Բոգոմոլովին՝ Վիշիի վարչակարգի ժամանակ իր լիազոր ներկայացուցչին, Լոնդոն տեղափոխել։ 1942 թվականի մարտին ֆրանսիական ազգային ազատագրական կոմիտեն դիմեց ԽՍՀՄ իշխանություններին՝ առաջարկելով օդաչուներ և ավիացիայի մեխանիկներ ուղարկել խորհրդա-գերմանական սահման՝ Արևելյան ճակատում մարտական գործողություններին մասնակցելու համար[37]։ Ստալինը հաստատեց նախգիծը։ Նա հույս ուներ, որ դը Գոլը հանդես կգա Արևմտյան Եվրոպայում երկրորդ ճակատը բացելու օգտին[38]։

1942 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրվեց խորդային-ֆրանսիական համաձայնագիր՝ ԽՍՀՄ տարածքում ֆրանսիական օդային զորամիավորման ձևավորման մասին, որը կոչվեց «Նորմանդիա»։ Այսպես ստեղծվեց ֆրանսիական օդային կործանիչների էսկադրիլիան։ Այն հետագայում վերածվեց «Նորմանդիա-Նեման» գնդի[39], որը 1943-1945 թվականներին խորհրդային-գերմանական ճակատում պայքարեց առանցքային երկրների զորքերի դեմ։ Դա Արևմուտքի միակ դաշնակից կազմավորումն էր, որը պայքարեց մինչև արևելքում պատերազմի ավարտը[40]։

1941-1942 թվականների ընթացքում օկուպացված Ֆրանսիայում աճել էր պարտիզանական կազմակերպությունների ցանցը նույնպես։ 1941 թվականի հոկտեմբերից, գերմանացիների կողմից պատանդների առաջին զանգվածային գնդակահարություններից հետո դը Գոլը բոլոր ֆրանսիացիներին կոչ արեց ընդհատակյա գործադուլ հայտարարել և զանգվածային անհնազանդություն ցուցաբերել։

Մեծ տերությունների առաջնորդների հետ հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասաբլանկայի կոնֆերանս, 1943 թվականի հունվարի 24
Ձախից աջ՝ ԺիռոՌուզվելտ, դը Գոլ, Չերչիլ

Դաշնակիցների առաջնորդների առնչությամբ դը Գոլը հենց սկզբից հավասար դիրքերով հանդես եկավ։ Իր համառությամբ նա անընդհատ հունից հանում էր Չերչիլին և Ռուզվելտին։ Գեներալին ապաստանելով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջին հերթին ակնկալվում էր մանիպուլյացիայի ենթարկել ֆրանսիական ներքին դիմադրությունը և ազատ գաղութները, սակայն, նա չարաչար սխալվում էր։ Երբ նրանց տեսակետները համընկնում էին, ամեն ինչ լավ էր ընթանում, բայց անհամաձայնությունները սպառնում էին արտաքսել նրան Անգլիայից։

Չերչիլը Ռուզվելտին գրած նամակներում դը Գոլին անվանել է մեծամիտ ֆրանսիացի, ով իրեն «Ֆրանսիայի ազատագրող է երևակայում»։ Ռուզվելտը Չերչիլին առաջարկում էր «կամակոր հարսիկին» աքսորել «Մադագասկար՝ որպես նահանգապետ»։ Սակայն Ռուզվելտի խորամանկ քայլերը, որոնցով Չերչիլին գեներալ դը Գոլի դեմ էր տրամադրում, բախվեցին անգլիական կաբինետի ամուր դիրքորոշմանը։ Նախարարներն իրենց վարչապետին մեղադրեցին. «Ռիսկի դիմելով, ցանկացած տեսանկյունից, ամենևին չարդարացված միջամտություն թույլ տալով զուտ ֆրանսիացիների ներքին գործերին, մենք կարող ենք մեղադրվել այդ երկիրը անգլո-ամերիկյան պռոտեկտորատ վերածելու ձգտման մեջ»[30]։

Վիշիի իշխանությանը հակակշիռ ստեղծելու ձգտումը Չերչիլին հանգեցրեց ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական որոշում կայացնելուն. դը Գոլի ճանաչումը «բոլոր ազատ ֆրանսիացիների ղեկավար» (1940 հունիսի 28) և միջազգային ասպարեզում դը Գոլի դիրքերի ամրապնդմանն օգնելուն։ 1941 թվականի սեպտեմբերի 29-ին ԽՍՀՄ-ը պաշտոնապես ճանաչեց «Ազատ Ֆրանսիան» և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Լոնդոնում ԽՍՀՄ դեսպանատան միջոցով[41]։

Կոնֆլիկտ դաշնակիցների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարտնչող Ֆրանսիա» շարժման առաջնորդներ Գեներալ Անրի Ժիռոն և Շառլ դը Գոլը Կասաբլանկայի կոնֆերանսում (1943 թվականի հունվարի 14-24)
Հետին պլանում նստած են՝ Ռուզվելտը և Չերչիլը

«Միապետի» գործողությունները Արևմուտքում գրգռվածություն առաջացրին։ Ռուզվելտի ապարատում բացահայտ խոսվում էր «այսպես կոչված ազատ ֆրանսիացիների» մասին, ովքեր «թունավոր քարոզչություն են սերմանում» և խոչընդոտում են Առանցքի ուժեր դեմ պատերազմը վարելուն[32] 177։

Ռուզվելտը դիմեց Չերչիլին, որ ռազմավարական մանրամասներ չտրամադրի դե Գոլին, քանի վստահ չէ, որ վերջիս այդ տեղեկությունների գաղտնիությունը կպահի։ Ֆրանսիական կոդերը համարվում էին թույլ, վտանգավոր, քանի որ «Ազատ ֆրանսիան» հրաժարվում էր օգտագործել բրիտանական կամ ամերիկյան ծածկագրերը[42]։ Դե Գոլը հրաժարվել էր կոդավորված տեղեկատվությունը բրիտանացիների հետ կիսել, որոնք ստիպված էին գաղտնի կոտրել դրանք ֆրանսերեն հաղորդագրությունները կարդալու համար[43]։

1942 թվականի նոյեմբերի 8-ին ամերիկյան զորքերը վայրէջք կատարեցին Ալժիրում և Մարոկկոյում և բանակցություններ սկսեցին Վիշիին աջակցող տեղի ֆրանսիացի հրամանատարների հետ[44]։ Դը Գոլը փորձում էր համոզել Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների առաջնորդներին, որ Ալժիրի վիշիականների հետ համագործակցությունը կվերացնի դաշնակիցների բարոյական աջակցությունը Ֆրանսիայում։ «Միացյալ Նահանգները, – ասել է դե Գոլը, – մեծ գործերի մեջ մտցնում են տարրական զգացմունքներ և բարդ քաղաքականություն»[32] 203։

Չերչիլը կորցնելով իր համբերությունը, Գոլին ասել էր, որ ստեղծված իրավիճակում Բրիտանիան լինելու է Միացյալ Նահանգների դաշնակիցը, և եթե ստիպված լինեն ընտրել Ֆրանսիայի և ԱՄՆ միջև, Մեծ Բրիտանիան կընտրի վերջինիս։ Դե Գոլը պատասխանել էր, որ հասկացել է, որ միշտ այդպես է լինելու։ Հաջորդ օրը Դե Գոլը չէր կարող ֆրանսիացիներին դիմել, որպես Ֆրանսիայի լեգիտիմ ժամանակավոր կառավարիչ։ Նա ֆրանսիացիներին հորդորեց մինչև ընտրությունները ենթարկվել դաշնակիցների ռազմական իշխանություններին և շարունակվելով, Չերչիլին անվանեց «գանգստեր»։ Չերչիլը դե Գոլին մեղադրեց դավաճանության մեջ պատերազմի այդ թեժ պահին և պահանջեց, որ անհրաժեշտության դեպքում նրան վերադարձնեն Ալժիր «շղթաներով»[42]։

Շառլ դը Գոլը Թունիսում 1943 թվականին

Ալժիրի ղեկավար Ֆրանսուա Դառլանը, որն այդ ժամանակ արդեն անցել էր դաշնակիցների կողմը, սպանվեց 1942 թվականի դեկտեմբերի 24-ին[45]։ Դաշնակիցների կողմից Ալժիրի «քաղաքացիական և ռազմական գլխավոր հրամանատար» նշանակվեց բանակի գեներալ Անրի Ժիռոն։ 1943 թվականի հունվարին Կասաբլանկայում դը Գոլին հայտնի դարձավ, որ դաշնակիցները պլանավորում են «Մարտնչող Ֆրնասիայի» ղեկավարությունը Ժիռոյի գլխավորությամբ կոմիտե դարձնել, որի կազմի շատ անդամներ Պետենի կառավարության կողմնակիցներն էին լինելու։ Կասաբլանկայում դը Գոլն այդ պլանին լիովին դեմ հանդես եկավ։ Նա պահանջեց երկրի ազգային շահերի անվերապահ պահպանում (այն իմաստով ինչպես հասկանում էին «Մարտնչող Ֆրանսիայում»)։ Դա հանգեցրեց, որ «Մարտնչող Ֆրանսիան» պառակտվի երկու թևի.

  1. ազգայնական՝ դը Գոլի գլխավորությամբ (աջակցում էր Մեծ Բրիտանիայի կառավարությունը Չերչիլի գլխավորությամբ)
  2. ամերիկամետ՝ Անրի Ժիռոյի գլխավորությամբ։

1943 թվականի մայիսի 27-ին Փարիզում Դիմադրության ազգային խորհուրդը (ԴԱԽ) հիմնադիր համագումարի գաղտնի նիստում (դը Գոլի հովանու ներքո) իր վրա վերցրեց գրավյալ երկրում ներքին պայքարը կազմակերպելու բազմաթիվ պարտականություններ։ Դը Գոլի դիրքերն ավելի ու ավելի ամրապնդվում էին, և Ժիռոն ստիպված էր փոխզիջման գնալ. ԴԱԽ-ի բացմանը գրեթե համաժամանակ նա գեներալին հրավիրեց Ալժիրի իշխանության մեջ մտնել։ Դը Գոլը պահանջեց, որ Ժիռոն (զորքերի հրամանատարը) անմիջապես ենթարկվի քաղաքացիական իշխանությանը։ Իրավիճակը շիկանում էր։ Ի վերջո, 1943 թվականի հունիսի 3-ին ձևավորվեց Ֆրանսիայի ազգային ազատագրական կոմիտեն, որը հավասարապես ղեկավարում են գեներալներ դը Գոլը և Ժիռոն[12]։ Այնուամենայնիվ, նրա մեծամասնությունը գոլականներն էին, իսկ նրա հակառակորդի մի քանի կողմնակիցներ (ներառյալ Հինգերորդ հանրապետության ապագա վարչապետ Քուվ դը Մուրվիլը) անցնում են դը Գոլի կողմը։ 1943 թվականի նոյեմբերին Ժիռոն հանվեց կոմիտեից։ Այդպիսով ֆրանսիական ուժերը միավորվեցին[46]։

1944 թվականի հունիսի 4-ին Չերչիլը դը Գոլին կանչեց Լոնդոն։ Բրիտանիայի վարչապետը հայտարարեց դաշնակից զորքերը Նորմանդիա իջեցնելու մասին և միևնույն ժամանակ, Ռուզվելտի գծի աջակցության՝ ԱՄՆ կամքի լիակատար թելադրանքի մասին։ Դը Գոլին հասկացրեցին, որ իր ծառայությունների կարիքը չունեն։ Գեներալ Էյզենհաուերի գրած դիմումի նախագծում ֆրանսիացիներին հանձնարարվում էր հետևել դաշնակից հրամանատարության բոլոր հրահանգներին «մինչև օրինական իշխանությունների ընտրությունը»։ Դե Գոլի կոմիտեի հետ հաշվի չէին նստում Վաշինգտոնում[42][47]։ Դը Գոլի կտրուկ բողոքը Չերչիլին ստիպեց, որ իրավունք տա, որ նա ֆրանսիացիներին ռադիոյով դիմի առանձին (Էյզենհաուերի տեքստից անջատ)։ Իր ուղերձում, գեներալը հայտարարեց «Մարտնչող Ֆրանսիայի» կողմից ստեղծված կառավարության լեգիտիմության մասին և, որ վճռականորեն դեմ է ամերիկյան հրամանատարությանը ենթարկվելու ծրագրերին։

Ուինսթոն Չերչիլը և Շառլ դը Գոլը Մարաքեշում, 1944 թվականի հունվար

Դե Գոլի և Չերչիլի միջև հարաբերությունները պատերազմական ժամանակահատվածում բարդ էին։ Դե Գոլը հարգանք ու հիացմունք էր ցուցաբերում Չերչիլի նկատմամբ, և նույնիսկ նրանց միջև որոշակի թեթև հումորային դեպքերի մասին հիշատակումներ կան, ինչպիսիք են Ֆրանսիայի Ազատագրության կոմիտեում Մեծ Բրիտանիայի դեսպան Դաֆ Կուպերինը[48] Ամենածանր պահերին Չերչիլը աջկցեց Գոլին նրան անվանելով «L’homme du destin» (Ճակատագրի մարդ)[48][49]։

1943 թվականին Կասաբլանկայում Չերչիլը Դե Գոլիին անվանել է ֆրանսիական բանակի մարմնավորումը, որը այլ կերպ պարտված կլիներ, նշելով, որ «Դե Գոլը այդ բանակի ոգին է, հավանաբար, ռազմագերի ռասայի վերջին վերապրածը»։ Չերչիլն աջակցում էր Դը Գոլին, քանի որ նա խոշորագույն ֆրանսիացի առաջնորդներից առաջիններից մեկն էր, որը մերժեց նացիստական ​​գերմանական իշխանությունը։ Չերչիլը 1944 թվականի օգոստոսին հայտարարել է.

Aquote1.png Երբեք չեմ մոռացել և երբեք չեմ կարող մոռանալ, որ նա [Դե Գոլը] առաջին ճանաչված ֆրանսիացին էր, ով բախվեց ընդհանուր թշնամուն, երբ թվում էր, թե եկել է իր երկրի և, հնարավոր է, մեր կործանման ժամանակը[48]։

Aquote2.png

Հաջորդ տարիների ընթացքում դե Գոլի և նրա ապագա քաղաքական գործընկերների կողմից երբեմն թշնամական, երբեմն բարեկամական պատերազմական հարաբերությունները վերահաստատեցին պատմական ազգային և գաղութային մրցակցությունը և ֆրանսիացիների և բրիտանացիների միջև շարունակվող թշնամանքը[50] և հետպատերազմյան անգլո-ամերիկյան գործընկերության նկատմամբ Ֆրանսիայի խորը անվստահության հեռանկար հանդիսացան։

Ֆրանսիայի ազատագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ դը Գոլի նախաձեռնությամբ ստեղծվեց «Ազատ Ֆրանսիա» կազմակերպությունը, որը, ըստ էության, դարձավ դիմադրության շարժման ղեկավար օղակը։ Դաշնակից երկրների կողմից դը Գոլը պաշտոնապես ճանաչվեց իբրև Ֆրանսիայի վտարանդի կառավարության ղեկավար։ 1943 թվականին նա դարձավ Ալժիրում կազմավորված Ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտեի նախագահը։

Շառլ դը Գոլն ազատագրված Շերբուրում:

1944 թվականի հունիսի 6-ին դաշնակից զորքերը հաջողությամբ վայրէջք կատարեցին Նորմանդիայում՝ բացելով երկրորդ ճակատը Եվրոպայում։ Դը Գոլը կարճ ժամանակ մնալով ֆրանսիական ազատագրված հողի վրա, մեկնեց Վաշինգտոն՝ բանակցելու ԱՄՆ նախագահ Ռուզվելտի հետ. թեման նույնն էր՝ «վերականգնել ինքնուրույնությունն ու հզորությունը Ֆրանսիայի» (գեներալի քաղաքական բառապաշարի առանցքային արտահայտությունը)[32]։

Aquote1.png Լսելով ԱՄՆ նախագահի խոսքը, ես վերջնականապես համոզվեցի, որ երկու պետությունների գործնական հարաբերություններում տրամաբանությունն ու զգացմունքները շատ փոքր դեր ունեն, համեմատած իրական ուժի հետ, որ այստեղ գնահատվում է այն, թե ով է կարողանում գրավել և գրավածը ձեռքում պահել, և եթե Ֆրանսիան, ցանկանում է զբաղեցնել իր երբեմնի դիրքերը, պետք է հույսը դնի միայն իր վրա։

– Մոլչանով, «Գեներալ դը Գոլ», էջ 239
Aquote2.png

Այն բանից հետո, երբ Դիմադրություն շարժման ապստամբները գնդապետ Ռոլ-Տանգի ղեկավարությամբ դեպի Փարիզ ճանապարհ բացեցին Չադի նահանգապետ գեներալ (1952 թվականից՝ Ֆրանսիայի մարշալ) Ֆիլիպ դը Հոթքլոքի տանկային զորամիավորման համար, դը Գոլը 1944 թվականի օգոստոսի 24 -ին մեծ շուքով մտավ ազատագրված մայրաքաղաք, որի փողոցներում բնակիչները, հոծ բազմությամբ, կազմակերպել էին մեծ ու խանդավառ ընդունելություն[32] (249)։

1944 թվականի ամռանը Ֆրանսիայի ազատագրումից հետո Ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտեն վերակազմավորվեց Ֆրանսիայի Հանրապետության ժամանակավոր կառավարության, որի ղեկավար ընտրվեց դը Գոլը։

Հետպատերազմյան քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի օգոստոսից Շառլ դը Գոլը Ֆրանսիայի Նախարարների Խորհուրդի նախագահն էր (ժամանակավոր կառավարության)։ Նրա կարճատև, մեկ ու կես տարվա գործունեությունն այդ պաշտոնում, նա հետագայում բնութագրել է որպես «փրկություն»։ Ֆրանսիան «փրկվել էր» անգլո-ամերիկյան դաշինքի պլաններից։ միության պլաններից. Գերմանիան մասամբ ռեմիլիտարիզացնել, Մեծ տերությունների շարքերից Ֆրանսիան բացառել։ Ֆրանսիայի ներկայացուցիչները բացակայում էին, ինչպես ՄԱԿ-ի ստեղծման կապակցությամբ Դումբարթո Օուքսում՝ Մեծ տերությունների կոնֆերանսի ժամանակ, այնպես էլ 1945 թվականի հունվարին Յալթայի կոնֆերանսում։ Յալթայի կոնֆերանսից առաջ դը Գոլը մեկնեց Մոսկվա՝ անգլո-ամերիկյան վտանգին ընդառաջ ԽՍՀՄ-ի հետ դաշինք կնքելու համար։ Գեներալն առաջին անգամ ԽՍՀՄ այցելեց 1944 թվականի դեկտեմբերի 2-ից 10-ը՝ Բաքուով Մոսկվա ժամանելով։

Այդ այցելության վերջին օրը Ստալինը և դը Գոլը Կրեմլում «դաշինքի և ռազմական օգնության մասին» պայմանագիր ստորագրեցին։ Այս ակտը նախ և առաջ, կարևորվում է այնքանով, որ Ֆրանսիան վերստին ստացավ մեծ տերության կողմից և ճանաչվեց որպես հաղթող պետություններից մեկը։ Ֆրանսիացի գեներալ Լաթր դը Տասսինին Դաշնակից տերությունների գեներալների հետ միասին 1945 թվականի մայիսի 8-ի գիշերից մայիսի 9-ին Կառլհորթսում ընդունեց գերմանական զինված ուժերի լիակատար կապիտուլյացիան[51]։ Գերմանիայում և Ավստրիայում Ֆրանսիայի համար հատկացվեցին օկուպացիոն գոտիներ։

Պատերազմից հետո պահպանվում էր կյանքի ցածր մակարդակը, աճում էր գործազրկությունը։ Դեռևս ամբողջությամբ որոշակի չէր երկրի քաղաքական կառուցվածքը։ Սահմանադիր ժողովի ընտրությունները (1945 թվականի սեպտեմբերի 21-ին) ոչ մի կուսակցությանը առավելություն չտվեցին (հարաբերական մեծամասնություն ստացան կոմունիստներըՄորիս Թորեզը դարձավ Մինիստրների Խորհրդի փոխնախագահ), Սահմանադրության նախագիծը բազմիցս վերանայվեց։ Ռազմական բյուջեի ավելացման շուրջ հերթական անհամաձայնություններից մեկից հետո՝ 1946 թվականի հունվարի 20-ին, դը Գոլը թողեց և հեռացավ իշխանության ղեկավարի պաշտոնից. նա առանձնացավ Վերին Մարնի Շամպայնի մի փոքր կալվածքում՝ Կոլոմբե լե Դեզ Էգլիսում (ֆր.՝ Colombey-les-Deux-Églises)։ Սակայն հեռանալու իրական պատճառը հանրապետության կառավարման ձևի մասին հակասությունն էր, որը սահմանադրության նախագիծը բազմիցս վերանայվելու պատճառ էր հանդիսացել։ Դը Գոլն ուժեղ նախագահական իշխանության կոմնակից էր, իսկ կոմունիսներն ու սոցիալստները, որոնք խորհրդարանում մեծամասնություն էին կազմում, հանդես էին գալիս իշխանությունը պառլամենտի կողմից վերահսկելու կողմնակից։ Բանակի խնդիրը դը Գոլի համբերության վերջին կաթիլը եղավ, քանի որ բանակը և նախագահական ուժեղ իշխանությունը անհրաժեշտ հիմքն էր ուժեղ Ֆրանսիայի։

1945 թվականի դեկտեմբերին գեներալն արդեն հասկացավ, որ այս հանրապետությունն այլևս իրենը չի լինելու և սկսեց հարմար առիթ փնտրել հրաժարական տալու համար, որպեսզի հետագայում ավելի լավ պայմաններով վերադառնա։ Իր դրությունը նա համեմատել է Նապոլեոնի արտաքսման հետ։ Սակայն ի տարբերություն իր երիտասարդության կուռք հանդիսացող Նապոլեոնի, դը Գոլը ֆրանսիական քաղաքականությանը կողքից նայելու հնարավորություն ուներ՝ իշխանության վերադառնալու հույսը չկորցնելով։

Չորրորդ հանրապետության ընդդիմադիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դը Գոլի նստավայրը Կոլոմբեում (Շամպայն-Արդեն), որը նա գնել է 1934 թվականին և որտեղ նա բնակվել է ինքնամեկուսացման տարիներին՝ 1946, 1953-1958 և 1969 թվականներին, որտեղ էլ 1970 թվականին մահացել է։ Այժմ թանգարան է, որի սեփականատերը նրա որդին է՝ ծովակալ Ֆիլիպ դը Գոլը

1947 թվականին դը Գոլը հիմնադրեց «Ֆրանսիացի ժողովրդի միավորում» կուսակցությունը (ֆր.՝ RPF)[52] և շարունակեց ակտիվ քաղաքական գործունեությունը մինչև 1953 թվականը։ Դը Գոլը պլանավորում էր կուսակցության շնորհիվ իշխանության վերադառնալ խորհրդարանական ճանապարհով։ RPF-ը աղմկոտ քարոզարշավ կազմակերպեց։ Կարգախոսները նույնն էին. ազգայնականություն (ամերիկյան ազդեցության դեմ պայքար), Դիմադրության շարժման ավանդույթների պահպանում (RPF խորհրդանիշը դարձավ Լոթարինգյան խաչ, որը Ֆրանսիայի ազատագրման տարիներին «Ազատագրման շքանշանն» էր զարդարում), Ազգային ժողովում կոմունիստական ​​խմբակցության գերիշխանության դեմ։ Հաջողությունը, կարծես, ուղեկցվում էր դը Գոլին։ 1947 թվականի աշնանը RPF-ն հաղթանակ տարավ Տեղական ինքնակառավարման ընտրություններում։ 1951 թվականին Ազգային ժողովում գոլականները 118 տեղ ստացան։ Բայց հաղթանակը, որի մասին դը Գոլը երազում էր, հեռու է։ Այդ ընտրությունների RPF-ին բացարձակ մեծամասնություն չտվեցին, կոմունիստները նույնիսկ ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը, և որ ամենակարևորն է, որ դը Գոլի նախընտրական ռազմավարությունը վատ պտուղներ տվեց։ Անգլիացի հայտնի վերլուծաբան Ալեքսանդր Վերթը գրում է[32].

Aquote1.png Նա ի ծնե դեմագոգ չէր։ Միևնույն ժամանակ, 1947 թվականին տպավորություն ստեղծվեց, որ նա որոշել էր իրեն դեմագոգի նման պահել և ամեն տեսակ դեմագոգական հնարքների և խայծերի դիմել։ Դժվար էր այն մարդկանց համար, ովքեր անցյալում մեծապես տպավորված էին դե Գոլի արժանապատվությամբ։

– Ն. Ն. Մոլչանով, «Գեներալ դը Գոլ», 1980, էջեր 298-299
Aquote2.png

Իսկապես, գեներալը ընդհանուր առմամբ պատերազմ հայտարարեց Չորրորդ հանրապետության կարգերին, անընդհատ նշելով երկիրը կառավարելու իր իրավունքի մասին, պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը և միայն ինքը ազատագրում բերեց նրան, իր ելույթների մեծ մասը նվիրված էին կոմունիստներին խիստ քննադատության ենթարկելուն և այլն։ Դը Գոլին միացան մեծ թվով կարիերիստներ, մարդիկ, ովքեր Վիշիի ռեժիմի ժամանակ լավագույնս հանդես չէին եկել։ Ազգային ժողովի պատերի ներսում, նրանք միացան խորհրդարանական «առնետավազքին»՝ իրենց ձայները տալով ծայրահեղ աջերին։ Վերջապես, RPF-ը փլուզումվեց Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որից սկսվել էր նրա վերելքի պատմությունը։ 1953 թվականի մայիս 6-ին գեներալը ցրեց իր կուսակցությունը և հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից[52][53]։

Սկսվեց Դը Գոլի կյանքի ավելի փակ ժամանակահատվածը, այսպես կոչված, «անցում անապատի միջով»[54]։ Հինգ տարի նա մեկուսացավ Կոլոմբեում (ֆր.՝ Colombes), աշխատելով «Ռազմական հուշագրություններ» երեք հատորների վրա («Զորակոչ»[55], «Միասնություն»[56] և «Փրկություն»[57])։ Գեներալը ոչ միայն պարզաբանել է պատմություն դարձած իրադարձությունները, այլև ձգտել է փնտրել նրանց պատասխանը, թե ինչը նրան՝ ոչ մեկին հայտնի բրիգադի գեներալին, ազգի առաջնորդի դեր ստանձնելուն հանգեցրեց։ Միայն խորը համոզմունքը, որ «մեր երկիրը այլ երկրների առջև պետք է ձգտի մեծ նպատակներ և ոչ մի բանի առջև չխոնարհվի, այլապես այն կարող է հայտնվել մահացու վտանգի առաջ»[57]։

Վերադարձ իշխանության[խմբագրել | խմբագրել կոդը]

1957-1958 թվականները Չորրորդ Հանրապետության խորը ճգնաժամի տարիներ էին։ Ալժիրի ձգձգվող պատերազմը, Նախարարների խորհուրդ ձևավորելու անհաջող փորձերը, տնտեսական ճգնաժամը։ Հետագայում դը Գոլը գրել է «Ռեժիմի շատ ղեկավարներ գիտակցում էին, որ խնդիրը հիմնարար լուծում էր պահանջում։ Բայց կտրուկ որոշումներ ընդունել, ինչն անհրաժեշտ էր այդ խնդիրը լուծելու համար, դրանց իրականացման ճանապարհին եղած բոլոր խոչնդոտները վերացնել… անկայուն իշխանության ուժերից վեր էր… Ռեժիմը սահմանափակվում էր նրանով, որ զինվորների, զենքի և փողերի օգնությամբ էր աջակցում Ալժիրի ողջ տարածքում և սահմանների երկայնքով տարվող պայքարին։ Նյութապես դա շատ թանկ էր, քանի որ այնտեղ անհրաժեշտ էր պահել զինված ուժեր, որոնց ընդհանուր թիվը կազմում էր 500 հազար մարդ։ Դա թանկ էր նաև արտաքին քաղաքականության տեսանկյունից, որովհետև ամբողջ աշխարհը դատապարտում էր անմխիթար դրաման։ Ինչ վերաբերում էր պետության հեղինակությանը, դա բառացիորեն կործանարար էր»[58]

Ակտիվացան, այսպես կոչված, «ուլտրա-աջ» ռազմական խմբերը, որոնք ուժեղ ճնշում էին գործադրում Ալժիրի ռազմական ղեկավարության վրա։ 1958 թվականի մայիսի 10-ին ալժիրցի չորս գեներալներ վերջնագրով դիմեցին նախագահ Ռենե Կոտիին՝ պահանջելով կանխարգելել Ալժիրի հանձնումը։ Մայիսի 13-ին «ուլտրա» զինված կազմավորումները գրավեցին Ալժիրի գաղութային վարչակազմի շենքը։ Գեներալները հեռագիր ուղարկեցին Փարիզ, Շառլ դե Գոլին դիմելով պահանջով, որ «խախտի իր լռությունը» և երկրի քաղաքացիներին դիմի՝ «հասարակական վստահության կառավարություն» ստեղծելու նպատակների մասին հայտնելով[32] (357)։

1958 թվականի մայիսի 15-ին լրատվական գործակալությունները տարածում են դը Գոլի ուղերձը.

…Արդեն 12 տարի է, ինչ Ֆրանսիան ջանում է լուծել խնդիրներ, որոնք կուսակցության ռեժիմի ուժերից վեր են, և գնում է կործանման։ Մի անգամ ծանր ժամանակահատվածում երկիրը վստահեց ինձ, որ ես նրան փրկության տանեմ։ Այսօր, երբ երկիրը նոր մարտահրավերների առջև է կանգնած, թող իմանա, որ ես պատրաստ եմ ստանձնել հանրապետության բոլոր լիազորությունները[32] (359)։

Այս ուղերձը, եթե հնչեր մեկ տարի առաջ՝ տնտեսական ճգնաժամի թեժ ժամանակ, այն կդիտվեր որպես պետական հեղաշրջման կոչ։ Այժմ, հեղաշրջման լուրջ վտանգի դիմաց կանգնած, դը Գոլի հետ հույսեր էին կապում և՜ կենտրոնամետ փֆլիմլինականները, և՜ չափավոր սոցիալիստ մոլլեականները, և, առաջին հերթին, Ալժիրի ապստամբները, որոնց նա ուղղակիորեն չի դատել։ Կշեռքի նժարը թեքվեց դը Գոլի կողմը, այն բանից հետո, երբ հեղաշրջում իրականացնողները մի քանի ժամում գրավեցին Կորսիկա կղզին։ Խոսակցություններ էին պտտվում Փարիզում պարաշյուտադեսանտային ​​գնդի վայրէջքի մասին։ Այս պահին գեներալը վստահորեն դիմեց ապստամբներին, պահանջելով հնազանդվել իր հրամանին։ Մայիսի 27-ին Պիեռ Փֆլիմլինի «երևակայական կառավարությունը» հրաժարական տվեց։ Նախագահ Ռենե Կոտտին, դիմելով Ազգային ժողովին, պահանջեց վարչապետ ընտրել դը Գոլին և նրան արտահերթ լիազորություններ փոխանցել՝ կառավարություն ձևավորելու և Սահմանադրությունը վերանայելու համար։ Հունիսի 1-ին 329 ձայնով դը Գոլը հաստատվեց որպես Նախարարների խորհրդի նախագահ։

Դը Գոլի իշխանության գալու դեմ վճռականորեն ընդդիմացան ռադիկալները Մենդես Ֆրանսի գլխավորությամբ, ձախ սոցիալիստները (այդ թվում ապագա նախագահ Ֆրանսուա Միտտերանը) և կոմունիստները Թորեզի և Դյուկլոյի գլխավորությամբ։ Նրանք պնդում էին պետության ժողովրդավարական հիմքերի անխտիր պահպանման օգտին, որոնք շուտափույթ վերանայելու նպատակներ ուներ դը Գոլը։

Այսպիսով, որոշ ժամանակ հեռանալով քաղաքական ասպարեզից՝ 1959 թվականին դը Գոլը վերստին գլխավորեց կառավարությունը, ապա ընտրվեց Ֆրանսիայի նախագահ։ Նրա նախաձեռնությամբ կատարվեցին սահմանադրական բարեփոխումներ, որոնք սահմանափակում էին խորհրդարանի լիազորությունները՝ հօգուտ նախագահի։

Դը Գոլի վարած տնտեսական քաղաքականությունը ոչ միայն մեղմեց երկրում տիրող սոցիալական լարվածությունը, այլև բարձրացրեց դը Գոլի միջազգային հեղինակությունը։ Դրան նպաստում էին նաև արտաքին քաղաքականության ասպարեզում դը Գոլի հավասարակշռված և խելամիտ քայլերը։ Նրա ղեկավարությամբ Ֆրանսիան բարելավեց փոխհարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ, դատապարտեց Ամերիկայի Միացյալ Նահանգների սկսած ռազմական գործողությունները Վիետնամում և երկիրը դուրս բերեց ՆԱՏՕ-ի կազմից։

Սահմանադրական բարեփոխումներ։ Հինգերորդ Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը 1961 թվականին

Դը Գոլը սահմանադրության մասին իր գաղափարները շարադրել էր դեռևս հետպատերազմյան տարիներին։ Ըստ որի՝ գործադիր և օրենսդիր մարմինները պետք է առանձնացված լինեն և առավել մեծ լիազորություններով պետք է օժտված լինի նախագահը։

Aquote1.png Նա (նախագահը) նշանակելու իրավունք պետք է ունենա հատկապես նախարարներին և, առաջին հերթին, վարչապետին, ով ղեկավարում է քաղաքականությունը և կառավարության աշխատանքը[59]։ Aquote2.png

Օգոստոսին դը Գոլը վարչապետին ներկայացրեց նոր Սահմանադրության նախագիծ, որն առ այսօր գործում է Ֆրանսիայում[60]։ Ըստ այդ նախագծի Խորհրդարանի լիազորությունները զգալիորեն սահմանափակվում էին։ Ազգային ժողովի առաջ կառավարության սկզբունքային պատասխանատվությունը պահպանվում էր. Ազգային ժողովը կարող է հայտարարել իշխանության հանդեպ անվստահության քվե, սակայն նախագահը վարչապետ նշանակելիս նրա թեկնածությունը չպետք է ներկայացնի խորհրդարանին նրա հավանությունը ստանալու համար։ Նախագահը, համաձայն 16 հոդվածի, երբ «Հանրապետության անկախությունը, նրա տարածքային ամբողջականությունը կամ միջազգային պարտավորությունների կատարումը լուրջ և անմիջական սպառնալիքի տակ են և պետական ​​հիմնարկների պատշաճ գործունեությունը դադարել է» (թե այդ հասկացության տակ ինչ իմաստ կա, նշված չէ), կարող է ժամանակավորապես ստանձնել լիովին անսահմանափակ իշխանություն»։

Նախագահի ընտրության սկզբունքը նույնպես հիմնովին փոխվեց։ Այսուհետ, պետության ղեկավարը ընտրվում էր ոչ թե խորհրդարանում, այլ ընտրողների կոլեգիայով, որը բաղկացած էր 80 հազար ժողովրդի կողմից ընտրվածներից (սկսած 1962 թվականից՝ հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխությունների ընդունիումից հետո ընտրվում էր ֆրանսիացի ժողովրդի ուղղակի և համաժողովրդական քվեարկությամբ[61][62]

1958 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով[63] ավարտվեց տասներկու տարի տևած IV Հանրապետության պատմությունը։ Ֆրանսիական ժողովուրդը ավելի քան 79%-ով աջակցեց սահմանադրությանը։ Դա ընդհանուր առմամբ գեներալին ուղղված վստահության ուղղակի քվե էր։ Եթե նախկինում ասվում էր, որ նրա բոլոր պահանջները, սկսած 1940 թվականից, թելադրված էին «ազատ ֆրանսիացիների ղեկավար» պաշտոնին «կոչված լինելու» սուբյեկտիվ պահանջով, ապա հանրաքվեի արդյունքները վառ կերպով ապացուցեցին, որ մարդիկ դը Գոլին ընդունում են որպես առաջնորդ, և որ նրանում են տեսնում իրավիճակից ելքը։​​

1958 թվականի դեկտեմբերի 21-ին, Սահմանադրության ընդունումից երեք ամիս էլ չանցած, Ֆրանսիայի բոլոր քաղաքների 76 հազար ընտրողներն ընտրեցին նախագահ։ Ընտրողների 75.5% -ը քվեարկեց ի օգուտ վարչապետի։ 1959 թվականի հունվարի 8-ին տեղի ունեցավ դը Գոլի հանդիսավոր երդմնակալությունը։

Շառլ դը Գոլի նախագահության ընթացքում Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը ստանձնեցին գոլիստական ​​շարժման այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք էին «գոլիզմի ասպետ» Միշել Դեբրեն (1959-1962), «դոֆին» Ժորժ Պոմպիդուն (1962-1968) և նրա երկար տարիների արտաքին գործերի նախարար (1958-1968) Մորիս Կուվ դը Մյուրվիլը (1968-1969)։

Պետության ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆրանսիայի առաջին նախագահը» չէր ձգտում հանգստանալ իր դափնիների վրա։ Նա իր առջև խնդիր դրեց.

Aquote1.png Կկարողանամ անել այնպես, որ հնարավոր լինի լուծել ապագաղութացման կենսականորեն կարևոր խնդիրը, սկսել մեր երկրի տնտեսական և սոցիալական վերափոխումը գիտության և տեխնիկայի դարաշրջանում, վերականգնել մեր քաղաքականության և մեր պաշտպանության անկախությունը, Ֆրանսիան դարձնել ամբողջ Եվրոպայի միավորման կենտրոն, վերադարձնել Ֆրանսիայի ունեցած լուսապսակն և ազդեցությունը աշխարհում, հատկապես «երրորդ աշխարհի» երկրներում, որը նա վայելում էր դարեր շարունակ։ Որևէ կասկած չկա։ Սա է այն նպատակը, որին ես կարող եմ և պետք է հասնեմ[58]։

– Շառլ դը Գոլ «Հույսերի հուշագրություններ», էջ 220
Aquote2.png

Ապագաղութայնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դը Գոլը կարևորում էր ապագաղութայնացումը։ Նա իշխանության գլուխ էր եկել ալժիրյան ճգնաժամի ալիքի տակ։ Այժմ նա պետք է հաստատեր ազգային առաջնորդի իր դերը՝ ելք գտնելով։ Փորձելով իրականացնել այս խնդիրը, որ նախագահը բախվեց ոչ միայն ալժիրյան առաջնորդների կատաղի ընդդիմությանը, այլև իրավունք կհետևի կառավարության աջաթևյան լոբբիի։ 1959 թվականի սեպտեմբերի 16-ին պետության ղեկավարը Ալժիրի խնդրի լուծման երեք տարբերակ առաջարկեց.

  1. Ֆրանսիայի հետ կապերի խզում
  2. Ֆրանսիայի հետ «ինտեգրում» (Ալժիրը լիովին հավասարեցնել մետրոպոլիայի հետ և բնակչության վրա տարածել նույն իրավունքներն ու պարտականությունները)
  3. «ասոցիացիա» (ալժիրյան ազգային կազմով կառավարություն, որն ապավինում է Ֆրանսիայի աջակցությանը և մետրոպոլիայի հետ ունի սերտ տնտեսական և քաղաքական դաշինք)։

Գեներալն, ընդհանուր առմամբ, հստակ նախընտրեց վերջին տարբերակը և ստացավ Ազգային ժողովի աջակցությունը։ Սակայն դա նույնիսկ ավելի համախմբեց ուլտրաաջերին, որոնք հենվում էին Ալժիրի՝ այդպես էլ անփոփոխ մնացած ռազմական իշխանությունների վրա։

1961 թվականի սեպտեմբերի 8 -ին դը Գոլի վրա թվով տասնըվեցերորդ մահափորձը կատարվեց, որը կազմակերպել էր «Գաղտնի բանակ կազմակերպությունը» (Organisation de l’Armée Secrète, կրճատ՝ OAS)[64]։

Ալժիրի պատերազմն ավարտվեց 1962 թվականի մարտի 18 -ին Էվիանի համաձայնագրի կնքումից հետո, որը հանգեցրեց հանրաքվեի և ալժիրյան անկախ պետության ձևավորման։ Հիշարժան է դը Գոլի հայտնի հայտարարությունը[65].

Aquote1.png Կազմակերպված մայրցամաքների դարաշրջանը փոխարինում է գաղութային դարաշրջանին։ Aquote2.png

Դը Գոլը դարձավ հետգաղութային տարածքում Ֆրանսիայի նոր քաղաքականության՝ ֆրանսալեզու երկրների և տարածքների միջև մշակութային կապերի քաղաքականության հիմնադիրը։ Ալժիրը, որի համար դը Գոլը պայքարում էր քառասունական թվականներին, միակ երկիրը չէր, որն առանձնացել էր Ֆրանսիական կայսրությունից։ 1960 թվականին («Աֆրիկայի տարի») անկախություն ձեռք բերեցին տանյակից ավելի աֆրիկյան երկրներ։ Վիետնամն ու Կամբոջան նույնպես անկախացան։ Այդ բոլոր րկրներում շարունակում էին բնակվել հազարավոր ֆրանսիացիներ, ովքեր չէին ցանկանում կորցնել մետրոպոլիաների հետ կապերը։ Հիմնական նպատակն էր աշխարհում Ֆրանսիայի ազդեցությունն ապահովելը, իսկ աշխարհի երկու բևեռները՝ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը արդեն ակնհայտ էին։

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Redoutable (S611). առաջին ֆրանսիական միջուկային հրթիռային սուզանավը[66]

1959 թվականին նախագահը Ալժիրից դուրս բերված հակաօդային պաշտպանությունը, հրթիռային զորքերը և բանակը ֆրանսիական հրամանատարության տակ վերցրեց։ Այս որոշումը, որը միակողմանի էր կայացվել, չէր կարող դուր գալ Էյզենհաուերին, որից հետո նաև նրա իրավահաջորդ Քենեդուն։ Դը Գոլը անընդմեջ նշում էր, որ Ֆրանսիան իրավունք ունի վարվել «որպես սեփական քաղաքականության տեր և անձնական նախաձեռնող»։ Միջուկային զենքի առաջին փորձարկումը, որն իրականացվեց 1960 թվականի փետրվարի 13-ին Սահարա անապատում[67] (1960 թվականի դեկտեմբերի 6-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց որոշում՝ ֆրանսիական բանակը ատոմային զենքով զինելու մասին), սկիզբ դրեց ֆրանսիական մի շարք ատոմային պայթյունների[66], որոնք հետագայում դադարեցվեցին (1963 թվականին Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագրի կնքում ՄոսկվայումՄիտտերանի օրոք և կարճ ժամանակով վերականգնվեցին Ժակ Շիրակի օրոք։ Դը Գոլը բազմաթիվ անգամ անձամբ այցելում էր ատոմային օբյեկտներ, հսկայական ուշադրություն դարձնելով ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը[68]։

1965 թվականին, երբ դը Գոլը նախագահ վերընտրվեց, դարձավ ՆԱՏՕ-ի քաղաքականության երկու հարվածների տարի։ Փետրվարի 4-ին գեներալ դը Գոլը հայտարարեց, որ հրաժարվում է դոլարը միջազգային հաշվարկում կիրառել և անցնում է միասնական ոսկու ստանդարտի։ Սեպտեմբերի 9 -ին նախագահն հայտարարեց, որ Ֆրանսիան իրեն չի համարում Հյուսիսատլանտյան բլոկի հետ պարտավորությունների կրող։ 1966 թվականի փետրվարի 21-ին Ֆրանսիան դուրս եկավ ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպությունից, իսկ կազմակերպության գլխամասային գրասենյակը շտապ կերպով Փարիզից տեղափոխվեց Բրյուսել։ Պաշտոնական նոտայում Պոմպիդուի կառավարությունը հայտարարեց երկրից 33 հազար անձնակազմից բաղկացած 29 բազաների էվակուացման մասին[69][70]։

Այդ ժամանակներից ի վեր միջազգային քաղաքականության մեջ Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը դարձավ հակաամերիկյան։ 1966 թվականին ԽՍՀՄ և Կամբոջա այցելությունների ժամանակ գերներալ դը Գոլը դատապարտել է Հնդկաչինի նկատմամբ, իսկ հետագայում նաև 1967 թվականին Իսրայելի վեցօրյա պատերազմում ԱՄՆ գործունեությունը[71][72]։

Քվեբեկի հայտարարություն և դրան հաջորդած սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականի հուլիսին դը Գոլը մեկնեց Քվեբեկ, որտեղ տոնվում էր Մոնրեալի հարյուրամյակը «Էքսպո 67» համաշխարհային ցուցահանդեսով։ Հուլիսի 24-ն, Մոնրեալի քաղաքապետարանի պատշգամբից մի մեծ բազմության հետ խոսելով, Դե Գոլը իր ելույթն ավարտելով բացականչեց. «Կեցցե Քվեբեկը», որից հետ ավելացրել է վայրկյանապես հանրահայտ դարձած խոսքերը. «Կեցցե ազատ Քվեբեկը (ֆր.՝ Vive le Québec libre!)[73]։ Որին հաջորդեց սկանդալը։ Կանադացի լրատվամիջոցները խստորեն քննադատեցին այդ հայտարարությունը, իսկ Կանադայի վարչապետ Պիրսոնը հայտարարեց, որ «կանադացիները պետք չունեն ազատվելու»[74]։ Երկու օր անց Դը Գոլը շտապ հեռացավ Կանադայից, առանց Օտտավա մեկնելու[75][76]։ Նա հետագայում այլևս երբեք չվերադարձավ Կանադա։

Ելույթը վիրավորեց շատ անգլալեզու կանադացիների և խիստ քննադատության ենթարկվեց նաև Ֆրանսիայում[77] և հանգեցրեց երկու երկրների միջև դիվանագիտական ​​ճեղքման[78]։ Դը Գոլը և նրա պաշտոնական խորհրդականները հետագայում մի քանի տարբերակներ են առաջարկել, որոնք թույլ կտային սեպարատիզմի մեղադրանքներից խուսափել[79]։ Դրանց շարքում էր նաև այն, որ դը Գոլը նկատի է ունեցել Քվեբեկի և Կանադայի ազատությունը օտարերկրյա ռազմական բլոկներից ընդհանուր առմամբ (այսինքն, նույն հենց ՆԱՏՕ-ից)[80]։ Այլ տարբերակներում, որոնք հենվում էին դը Գոլի ելույթի ամբողջ կոնտեքստի վրա, ասվում էր, որ նա նկատի է ունեցել «Դիմադրություն» շարժման քվեբեկյան ընկերներին, ովքեր ամբողջ աշխարհում նացիզմի դեմ պայքար էին մղում։ Այնուամենայնիվ, իրադարձությունը Քվեբեկի ինքնիշխանության շարժման կողմից դիտարկվում էր որպես շրջադարձային պահ, և Քվեբեկի բնակչության շատերի աչքերում շարունակում է մնալ Քվեբեկի պատմության կարևորագույն իրադարձություն[75]։ Այս կամ այն կերպ երկար ժամանակ այդ միջադեպի վրա էին հենվում Քվեբեկի անկախության կողմնակիցները[76][81]։

Ֆրանսիական միակ ավիակիրը որը կրում է Շառլ դը Գոլի անունը (Charles de Gaulle (R 91))[82], 2009

1967 թվականի նոյեմբերին Revue de la Défense Nationale- ում Ֆրանսիայի գլխավոր շտաբի պետի հոդվածը (որը դե Գոլի կողմից էր ոգեշնչված) առաջացրեց միջազգային սարսափ։ Այնտեղ ասվում էր, որ ֆրանսիական միջուկային ուժը պետք է կարողանա կրակել «բոլոր ուղղություններով», այդ թվում, նույնիսկ, Ամերիկայի, որպես պոտենցիալ թիրախ։ Այս զարմանալի հայտարարությունը մտածված էր որպես Ֆրանսիայի ազգային անկախության հռչակագիր և հակահարված էր Դանի Ռուսկի կողմից նախկինում կատարված նախազգուշացմանը, որ ԱՄՆ հրթիռները կուղղորդվեն Ֆրանսիայի կողմը, եթե փորձեր ձեռնարկվեն ատոմային զենք կիրառել համաձայնեցված պլանից դուրս։ Սակայն դը Գոլի նկատմամբ քննադատությունը աճում էր, քանի որ նա գործում էր միայնակ[83]։ Դե Գոլի քաղաքականության վերաբերյալ իր մտահոգությունը հնչեցվել է Ժիսկար դ’Էստենը, այն անվանելով «իշխանության միահեծան իրականացում»[84]։

1969 թվականի հունվարին դը Գոլն այցելեց Բրետան։ Փորձելով օգտագործել իր հորեղբոր հեղինակությունը (որի անունը բրետոներենով հնչում էր Շառլ դը Գոլ)[85], իր ելույթում բրետոներենով գրած նրա Da Varsez Breiz բանաստեղծությունից քառատող հնչեցրեց։

Փարիզում է իմ մարմինը ապրում,
Բայց իմ ոգին թռչում է դեպի քեզ
Արագաթև թռչնի պես,
Հանդիպելու իր հեռու եղբայրներին։

Բանաստեղծության օգտագործումը հանգեցրեց դը Գոլի լսարանի խիստ բացասական արձագանքին, որը խանգարեց լսել նրա խոսքի մնացած մասը։ Ելույթին հետևեցին ազգայնական ակտիվիստներին բրետոնական նացիոնալիզմի մեղադրանքով մի շարք հետապնդումներ։ Ավելի ուշ նրան մեղադրեցին երկակի ստանդարտներում։ Դե Գոլը մեղադրվում էր կեղծավորության մեջ, մի կողմից՝ «ազատ» Քվեբեկին աջակցելով այլ կանադացիների համեմատ լեզվական և էթնիկական տարբերություններ ունենալու համար, մյուս կողմից, բրիտանացիների շրջանային և էթնիկ ազգայնական շարժումը ճնշելու համար, քանի որ ֆրանսերեն լեզվի ավանդույթը տարբերվում էր Կանադայի անգլիացիների գերակշիռ մեծամասնությունից[79]։

Ֆրանսիա և Եվրոպա. հատուկ հարաբերություններ ԳԴՀ-ի և ԽՍՀՄ-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դը Գոլի հանդիպումը Ադենաուերի հետ 1961 թվականին

Ի իշխանության սկզբին՝ 1959 թվականի նոյեմբերի 23-ին դը Գոլը հանդես է եկել «Եվրոպա Ատլանտիկայից մինչև Ուրալ» իր հայտնի ելույթով։ Եվրոպայի քաղաքական միության ապագան (Եվրամիության ինտեգրումը հիմնականում ասոցացվում էր հարցի տնտեսական կողմոց) նախագահը տեսնում էր այլընտրանքային «Անգլո-սաքսոնական» ՆԱՏՕ-ն (Եվրոպայի իր հայեցակարգում Մեծ Բրիտանիան չէր ներառվում)։ Եվրոպական միասնականության ստեղծման գործում նա մի շարք փոխզիջումներ արեց, որոնցով բնորոշվեց Ֆրանսիայի ապագա արտաքին քաղաքականության բացառիկությունը մինչև մեր օրերը[86]։

Դը Գոլի առաջին փոխզիջումը վերաբերում էր 1949 թվականին ձևավորված Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը։ Այն արագ վերականգնում էր իր տնտեսական և ռազմական պոտենցիալը, այնուամենայնիվ, ԽՍՀՄ-ի հետ համաձայնության միջոցով իր պետության քաղաքական օրինականացման խիստ կարիք զգալով։ Դը Գոլը կանցլեր Ադենաուերից պարտավորություն վերցրեց՝ հանդես գալ ընդդեմ բրիտանական «Եվրոպական ազատ առևտրի գոտի» պլանի, որով վերցնել էր նախաձեռնությունը Շառլ դը Գոլից, ի դեմս ԽՍՀՄ-ի հետ միջնորդության հարաբերությունների։ 1962 թվականի սեպտեմբերի 4-9-ին Դը Գոլի այցը Արևմտյան Գերմանիա ցնցեց համաշխարհային հանրությանը Գերմանիայի նկատմամբ այդ բաց աջակցությամբ մի մարդու կողմից, ով երկու պատերազմներում կռվել էր նրա դեմ։ Սակայն դա առաջին քայլն էր երկրների հաշտեցման և եվրոպական միասնականության ստեղծման գործում[87]։

Երկրորդը փոխզիջումը պայմանավորված էր այն հանգամանքի հետ, որ ՆԱՏՕ-ի դեմ պայքարում գեներալի համար բնական էր ԽՍՀՄ-ի աջակցությունը, որին նա համարում էր ոչ այնքան որպես «կոմունիստական ​​տոտալիտար կայսրության» երկիր, այլ որպես «հավերժական Ռուսաստան» (տես՝ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը «Ազատ Ֆրանսիայի» և 1941-1942 թվականների ԽՍՀՄ-ի ղեկավարության միջև, 1944 թվականի այցելությունը, որը հետապնդում էր նույն նպատակը՝ բացառել ամերիկացիների կողմից հետպատերազմյան Ֆրանսիայում իշխանության բռնազավթումը)։ Կոմունիզմի նկատմամբ Դե Գոլի անձնական հակակրանքը մղվեց երկրորդ պլան հանուն երկրի ազգային շահերի։ 1964 թվականին երկու երկրները կնքեցին առևտրային համաձայնագիր, որին հաջորդեց գիտական ​​և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը։ 1966 թվականին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահի Նիկոլայ Պոդգորնիի հրավերով դե Գոլը պաշտոնական այց կատարեց ԽՍՀՄ (1966 թվականի հունիսի 20 – հուլիսի 1)[88]։ Նախագահը մայրաքաղաք այցելությունից բացի ողավ ԼենինգրադումԿիևումՎոլգոգրադում և Նովոսիբիրսկում, որտեղ նա այցելեց նորաստեղծ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղը, որը գտնվում էր Նովսիբիրսկի ակադեմիական քաղաքում։ Այցի քաղաքական հաջողությունը ներառում էր քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ընդլայնման մասին պայմանագրի կնքումը։ Երկու կողմերն էլ դատապարտեցին Վիետնամ ներքին գործերին ամերիկյան միջամտությունը և հիմնադրեցին հատուկ քաղաքական ֆրանս-ռուսական հանձնաժողով։ Նույնիսկ համաձայնություն ստեղծվեց Կրեմլի և Ելիսեյան պալատի միջև հաղորդակցության ուղիղ կապի գիծ ստեղծելու մասին։

Դե Գոլի վարչակազմի ճգնաժամ. 1968 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Դը Գոլի նախագահության յոթնամյա ժամկետը լրանում էր 1965 թվականի վերջում։ Ըստ V Հանրապետության Սահմանադրության պետք է տեղի ունենային նոր ընտրություններ ընդլայնված ընտրակարգով։ Բայց նախագահը, ով պատրաստվում էր առաջադրվել երկրորդ ժամկետի համար, պնդում էր, որ պետք է պետության ղեկավարի համաժողովրդական ընտրություններ անցկացվեն, և համապատասխան փոփոխություններ ընդունվեցին[89] 1962 թվականի հոկտեմբերի 28- հանրաքվեում[90], որի համար դը Գոլը ստիպված է օգտագործել իր լիազորությունները և ցրել Ազգային ժողովը։ 1965 թվականի ընտրությունները դարձան Ֆրանսիայի նախագահի երկրորդ ուղղակի ընտրությունը[91][92]։ Առաջինը տեղի էր ունեցել ավելի քան մեկ դար առաջ, 1948 թվականին և նրանում հաղթել էր Լուի Նապոլեոն Բոնապարտը, ապագա Նապոլեոն III-ը։ Գեներալն ակնկալում էր հաղթանակը առաջին փուլում (1965 թվականի դեկտեմբերի 5), սակայն, դա տեղի չունեցավ[93]։ Ձայների 31%-ով երկրորդ տեղում էր ընդդիմադիր, սոցիալիստական ​​ճամբարը ներկայացնող Ֆ. Միտերանը, ով հետևողականորեն քննադատում էր Հինգերորդ Հանրապետությունը, որպես «մշտական ​​պետական ​​հեղաշրջում»։ Թեև երկրորդ փուլում՝ 1965 թվականի դեկտեմբեր 19-ին, դը Գոլ հաղթեց Միտերանին (54% ընդդեմ 45%)[94], այդ ընտրություններն եղան առաջին ահազանգը[92]։

Դը Գոլի հեղինակության կորստի կարևոր պատճառներից էր նրա սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ Աճող ազդեցությունը ներքին մենաշնորհների, ագրարային բարեփոխումները, որի հետևանքով մի մեծ թվով գյուղացիական տնտեսություններ վերացան, վերջապես, սպառազինությունների մրցավազքը հանգեցրեց այն բանին, որ երկրի կենսամակարդակը ոչ միայն չի բարելավվեց, այլև շատ դեպքերում ավելի ցածրացավ (կառավարությունը ինքնասահմանափակումնե անելու կոչեր սկսել էր անել 1963 թվականից)։ Վերջապես, աստիճանաբար աճում էր դը Գոլի անձի նկատմամաբ դժգոհությունը։ Հեռուստատեսությունն ու ռադիոն իշխանության ազդեցությանն էին ենթարկվում, այսինքն կառավարությունը ուղղակիորեն ազդում է հեռարձակվող նորությունների վրա։ Միայն տպագիր մամուլն էր ազատ։ Բազմաթիվ առումներով գոլիստական կառավարությունը պահպանողական էր, կաթոլիկ և կանայք չկային բարձր քաղաքական պաշտոններում (1968 թվականի մայիսին կառավարությունների նախարարների 100% տղամարդ էին)[95]։ Շատերի կարծիքով, հատկապես երիտասարդության, նա սկսել էր համարվել ոչ ադեկվատ ավտորիտար և ոչ ժամանակակից քաղաքական գործիչ։ Շատ գործոններ նպաստեցին հասարակության, մասնավորապես ուսանողական երիտասարդության շրջանում ընդհանուր բողոքի։ Դը Գոլի վարչակազմի հեղինակության անկումը խորացրեցին 1968 թվականի մայիսյան դեպքերը Ֆրանսիայում[96]։

Մայիսյան ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականի մայիսի 2-ին Փարիզի Լատինական թաղամասում, որտեղ կան բազմաթիվ բարձրագույն հաստատություններ, Փարիզի համալսարանի ֆակուլտետներ, ուսանողական հանրակացարաններ, բռնկվեց ուսանողական ապստամբություն։ Ուսանողները պահանջում էին բացել սոցիոլոգիայի ֆակուլտետ Փարիզի արվարձանում՝ Նանտեր քաղաքում, որը փակվել էր համանման անկարգությունների հետևանքով, որը պայմանավորված էր եղել հին, «մեխանիկական» մեթոդներով կրթության դեմ բողոքով և վարչակազմի հետ մի քանի ներքին հակամարտություններով։ Սկսվեցին մեքենաներ հրդեհել։ Սորբոնի շրջակայքում կառուցվեցին բարիկադներ։ Պայքարի մեջ մտան ոստիկանական ուժերըմ, որի դեմ պայքարում մի քանի հարյուր ուսանողներ վիրավորվեցին։ Ապստամբների պահանջներին ավելացրան, իրենց ձերբակալված գործընկերներին ազատ արձակելու և ոստիկանության ուժերը թաղամասից դուրս բերելու պահանջները։ Կառավարությունը չէր համարձակվում բավարարել այդ պահանջները։ Արհմիությունները մեկօրյա գործադուլ հայտարարեցին։ Դը Գոլի դիրքորոշումը կոշտ էր՝ ապստամբների հետ բանակցություններ չեն կարող լինել։ Վարչապետ Պոմպիդուն առաջարկեց բացել Սորբոնի համալսարանը և բավարարել ուսանողների պահանջները։ Բայց որոշում կայացնելու պահն արդեն բաց էր թողնված։

Մայիս 13-ին արհեստակցական միությունները դիմակայել հսկայական ցույցով, անցնելով ամբողջ Փարիզով։ Տասը տարի էր անցել այն օրից, երբ Ալժիրի խռովութեան ալիքի ներքո դը Գոլը հայտարարել էր իշխանությունը ստանձնելու իր պատրաստակամությունը։ Ցուցարարների կարգախոսներում սկսեցին հնչել. «Դը Գոլին արխիվացնել!»,«Ցտեսություն, դը Գոլ», «13.05.58-13.05.68 – ժամանակն է հեռանալ, Շառլ!»։ Անարխիստական ​​ուսանողները լցվեցին Սորբոնի համալսարան։ Գործադուլը ոչ միայն չէր դադարում, այլև անժամկետ էր դարձել։ 10 միլիոն մարդ ամբողջ երկրում գործադուլ էր սկսել։ Երկրի տնտեսությունը կաթվածահար էր։ Բոլորը արդեն մոռացել էին ուսանողների մասին, որոնցից ամեն ինչ սկսվել էր։ Աշխատողները պահանջում էին քառասուն-ժամյա աշխատանքային շաբաթ և նվազագույն աշխատավարձը բարձրացնել հասնելով 1000 ֆրանկի։ Մայիսի 24-ին նախագահը հանդես եկավ հեռուստատեսությամբ։ Նա ասում էր, որ «երկիրը գտնվում է քաղաքացիական պատերազմի եզրին», և որ նախագահին հանրաքվեի միջոցով պետք է տրամադրել լայն մանդատ «նորանալու» համար (ֆր.՝ rennouveau), ընդ որում, վերջին հայեցակարգը կոնկրետացված չէր[97]։

Դե Գոլն ինքնավստահ չէր։ Մայիսի 29-ին Պոմպիդուն իր կաբինետի նիստ անցկացրեց։ Հանդիպման ժամանակ, սպասում էին դը Գոլին, բայց ցնցված է վարչապետն իմացավ, որ նախագահը Ելիսեյան պալատից վերցնելով արխիվները, մեկնել է Կոլոմբե։ Իսկ երեկոյան, նախարարներին հայտնի է դառնում, որ գեներալի ուղղաթիռը վայրէջք չի կատարել Կոլոմբեում։ Նախագահը մեկնել էր Գերմանիայում ֆրանսիական օկուպացիոն ուժերի մոտ՝ Բադեն-Բադեն, և գրեթե անմիջապես վերադարձել էր Փարիզ։ Այս իրավիճակն անհեթեթ էր առնվազն այն փաստով, որ Պոմպիդուն երկրի ղեկավարին գտնելու համար ստիպված էր դիմել հակաօդային պաշտպանության օգնությանը[98][99]։

Մայիսի 30-ին դը Գոլը Ելիսեյան պալատում հանդես եկավ իր հերթական ռադիո ելույթով։ Նա հայտարարեց, որ չի լքելու իր պաշտոնը, ցրում է Ազգային ժողովը և արտահերթ ընտրություններ է նշանակում։ Դե Գոլն իր կյանքում կիրառեց «ապստամբությանը» վերջ տալու մի վերջին կոշտ միջոցը։ 1968 թվականի հունիսի 23-30-ին անցկացված Խորհրդարանական ընտրությունները գոլիստներին 73,8 % ձայն բերեցին Ազգային ժողովում։ Դա առաջին անգամ էր, որ Ստորին պալատում մեկ կուսակցություն էր կազմում խորհրդարանական մեծամասնություն, իսկ ֆրանսիացիների մեծամասնությունը ձայնը տվել էր գեներալ Դը Գոլին։

Նրա կուսակցությունը հաղթեց 487 տեղերից 352-ը[100], սակայն դե Գոլն անձնական համակրանք չէր վայելում հասարակության մեջ։ Ճգնաժամից անմիջապես հետո անցկացված հարցումները ցույց տվեցին, որ մեծ մասը երկրում նրան համարում էր շատ հին, շատ եսակենտրոն, նույնպես ավտորիտար, չափազանց պահպանողական, և չափազանց հակաամերիկյան[101]։

Դը Գոլի քաղաքական գործունեությունն ավարտվեց 1969 թվականին։ Նա նախաձեռնեց սենատի վերակառուցման և երկրի վարչատարածքային կառուցվածքի բարեփոխման հնրաքվե, որում պարտություն կրեց[100]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ դը Գոլի կինը՝ Իվոնա դը Գոլը: 1868 թվականի լուսանկար

1921 թվականի գարնանը Շառլ դը Գոլը Լեհաստանից վերադարձավ հայրենիք, որտեղ 1921 թվականի ապրիլի 7-ին ամուսնացավ խոշոր գործարար, մի շարք հրուշակագործական ֆաբրիկաների տիրոջ քսանամյա դստեր՝ Իվոն Վանդրյուի (ամունությամբ՝ Իվոն դը Գոլ, 1900-1979) հետ։ Մինչև դը Գոլի հետ ծանոթանալը աղջիկը վստահ էր, որ երբեք չի ամուսնանա զինվորականի հետ[30]։ Նա, ինչպես և դը Գոլը պահպանողական կաթոլիկներ էին։ Հանդես էին գալիս մարմանավաճառության դեմ, կրպակներում և հեռուստատեսությամբ մերկ մարմիններ և ինտիմ հարաբերություններ ցուցադրելու դեմ։ Որի համար Իվոնը ստացել էր Tante Yvonne մականունը։ Հետագայում նա ձգտել է դը Գոլին համոզել, որ մինի շրջազգեստները Ֆրանսիայում օրենքից դուրս հայտարարվեն։

  1. 1921 թվականի դեկտեմբերի 28-ին ծնվեց Դը Գոլի առաջնեկը Ֆիլիպը։ Որդուն անվանակոչեց ի պատիվ իր հրամանատարի՝ մարշալ Ֆիլիպ Պետենի (որը հետագայում դարձավ տխրահռչակ կոլաբորացիոնիստ և Դը Գոլի հակառակորդ)։
  2. 1924 թվականի մայիսի 15-ի ծնվեց Դը Գոլի դուստրը՝ Էլիզաբեթը (1924-2013)։
  3. 1928 թվականի ծնվեց կրտսեր դուստրը՝ Աննան, որը տառապում էր Դաունի համախտանիշով (1948 թվականին Աննան մահացավ, իսկ հետագայում՝ 1971 թվականին Դը Գոլը Դաունի համախտանիշով երեխաների հիմնադրամի հոգաբարձու դարձավ)[102]։

Մահափորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մի նախագահի նկատմամբ այդքան մահափորձ չի կատարվել, որքան դը Գոլի։ Նրա հանդեպ 32 մահափորձ է կազմակերպվել[103], և ամեն անգամ այդ «հաջողակ սատանային» հաջողվում էր անվնաս մնալ[104]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դը Գոլը իշխանության եկավ Ֆրանսիայի ալժիրյան դեպարտամենտներին աջակցելու նպատակով (որոնք ստեղծվել էին 1848 թվականին), որպես «Ֆրանսիայի անբաժան մաս»։ Սակայն 1959 թվականին նա կտրուկ փոխեց իր քաղաքականությունը և սկսեց ձգտել Ալժիրի անջատմանը։ Զինվորական սպաների մեծամասնությունը և նույնիսկ Դը Գոլի մտերիմ համախոհներից մի քանիսն արտահայտեցին Ալժիրի նկատմամբ իրենց անհամաձայնությունը նախագահի քաղաքականության վերաբերյալ։ Ինքնորոշման երկու հանրաքվե իրականացվեց. առաջինը 1961 թվականին և երկրորդը՝ 1962 թվականի ապրիլի 8-ին։ Վերջինը հայտնի է որպես Էվիանի համաձայնագրերի ֆրանսիական հանրաքվե և հակասում էր Ֆրանսիական սահմանադրության 3-րդ կետին, քանի որ Ալժիրի բնակիչները չէին մասնակցելու այդ հանրաքվեին։

Բաստյեն Տիրին, որը մինչև 1959 թվականը գոլիստ էր, ալժիրյան քաղաքականության պատճառով դարձավ դը Գոլի հակառակորդ, երբ վերջինս սկսեց գաղութային պատերազմը դադարեցնելու քաղաքականություն վարել և գաղտնի բանակցություններ սկսեց ԱԱՃ ծայրահեղականների հետ։ Ալժիրում բնակվող ֆրանսիացիները ֆրանսիական բանակի հեռանալու դեպքում անօգնական վիճակում էին հայտնվելու ԱԱՃ ֆանատների առջև։ Այդ իսկ պատճառով Բաստիեն Տիրին դը Գոլին համարում էր բռնակալ, «որի հայացքները շատ նման էին մարքսիզմին», «կոմունիզմի հաղթանակի հավատով լցված» նրա գործողությունները նշանակում էր Ալժիրը դավաճանել և դրանից հետո ամբողջ Աֆրիկան կոմունիստներին թողնել։

Բաստիեն Տիրին Դը Գոլի նկատմամբ իրականացրել է մի քանի մահափորձ, որոնցից ամենաաղմկոտը 1962 թվականի օգոստոսի 22-ի մահափորձն էր։ Իր աձնական ավտոմեքենայի վրա, որտեղ նստած էին գեներալն ու նրա տիկինը, կրակ բացեցին 15 ինքնաձիգավորների խումբը։ Հանելուկ է, թե ամուսիններն ինչպես էին ողջ մնացել։ Դը Գոլն այդ հանելուկը բացատրել է իր Citroën DS ավտոմեքենայի ամրությամբ. հրաձգությունից երկու ծակված անվադողերով անգամ գեներալի վարորդին հաջողվել էր մեծ արագությամբ սլանալ դեպքի վայրից[105][106]։

Բայց դը Գոլը ոչ այնքան մահափորձի փաստից էր վրդովված (նա արդեն սովորել էր դրանց և համարում էր նախագահության անխուսափելի մասը), որքան նրանից, որ ավազակախմբի ղեկավարը՝ ֆրանսիական բանակի փոխգնդապետ Ժան Բաստիեն Տիրին, վրիպել էր։ Նրա բանակի պաշտոնաթող սպան կրակել չգիտեր։ Դը Գոլն անձամբ ստորագրեց նրա մահապատժի դատավճիռը։ 1963 թվականի մարտի 11-ի կայացած Ժան Բաստիեն Տիրիի մահապատիժը Ֆրանսիայի պատմության մեջ վերջին մահապատիժն է եղել[107]։

Անդրադարձ արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի օգոստոսի մահափորձի մասին է անգլիացի գրող Ֆրեդերիկ Ֆորսայթի «Շնագայլի օրը» վեպը (1971)[108], որի հիման վրա նկարահանվել է Ֆրեդ Ցինեմանի համանուն ֆիլմը (1973)[109] և Մայքլ Քեյթոն Ջոնսի «Շնագայլ» ֆիլմը (1997)[110]։

Քաղաքականությունից հեռանալ ու մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ նորընտիր նախագահ Ռիչարդ Նիքսոնի այցելությունը նախագահ Շառլ դը Գոլին վերջինիս պաշտոնանկությունից մեկ ամիս առաջ, 1969 թվական

Դը Գոլ ամուսինների և նրանց դստեր գերեզմանը Կոլոմբե լե Դյոզ Էգլիզում

Դը Գոլի քաղաքական գործունեությունն ավարտվեց 1969 թվականին, երբ սենատի վերակառուցման և երկրի վարչատարածքային կառուցվածքի բարեփոխման համար իր իսկ նախաձեռնած հանրաքվեում ձախողվեց[100]։ Նրան համարում էին խիստ ավտորիտար և խիստ հակաամերիկամետ[98]։ Դը Գոլը առանց վարանելու հրաժարական տվեց և ընդմիշտ հեռացավ քաղաքականության ասպարեզից։

Մեծ ռազմական գործիչն ու քաղաքագետը մահացավ պաշտոնանկությունից մեկ տարի անց։ 1970 թվականի նոյեմբերի 9-ին, Կոլոմբե լե Դյոզ Էգլիզ գյուղում, թղթախաղ խաղալիս նա հանկարծամահ եղավ, չնայած ամուր առողջությանը (մի քանի տարի առաջ շագանակագեղձի վիրահատութուն էր տարել)։ Երեկոյան ժամը 7:40 էր, Նա հեռուստացույց էր դիտում և թղթախաղով էր տարված, երբ հանկարծ բռնեց պարանոցը և ասաց. «Ես այստեղ ցավ եմ զգում», ապա ընկավ։ Կինը կանչեց բժիշկ և տեղական քահանային, բայց մինչև նրանց ժամանելը նա մահացավ արյունատար անոթի զեղումից[111]։ Կինը խնդրեց, որ հանրությանը չհայտնեն նորությունը նախքան ընտանիքի անդամներին տեղեկացնելը։ Նրա դուստրը Փարիզում էր և անմիջապես իմացավ այդ մասին, սակայն որդին նավատորմում ծառայության մեջ էր և չհաջողվեց նրան հայտնել։ Այնպես որ նախագահ Ջորջ Պոմպիդուն հեռուստատեսությամբ հայտարարեց գեներալի մահվան լուրը դեպքից 18 ժամ անց, հաջորդ օրը առավոտյան ժամը 4-ին։ Նա պարզապես ասաց. «Գեներալ դը Գոլը մահացել է։ Ֆրանսիան այրիացավ» («Le général de Gaulle est mort; la France est veuve.»

Դը Գոլը պատվիրել էր, որ իր հուղարկավորությունը տեղի է ունենում Կոլոմբեյում, և ոչ մի նախագահ կամ նախարար չմասնակցի իր հուղարկավորությանը, միայն նրա Compagnons de la Libération[112]։ Չնայած իր ցանկությանը, ժամանել էին օտարերկրացիներ, ովքեր ցանկանում էին դը Գոլիին հրաժեշտ տալ։ Այնպես որ Պոմպիդուն ստիպված էր կազմակերպել հատուկ հուղարկավորություն, Փարիզի Աստվածամոր տաճարում, որը միաժամանակ տեղի ունեցավ իր իսկական թաղման ժամանակ։ Միակ ուշագրավ անձը ով բացակա էր, դա Կանադայի վարչապետ Պիեռ Թրուդուան էր, որը, թերևս, դեռևս բարկացած էր 1967-ի այցի ընթացքում դը Գոլի «Vive le Quebec libre» բացականչությունից[113]։

1970 թվականի նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հուղարկավորությունը Ֆրանսիայի պատմության ամենախոշոր իրադարձությունն է եղել։ Հարյուր հազարավոր ֆրանսիացիներ են մասնակցել, որոնցից շատերը վերմակներով և ուտելիքի զամբյուղներով էին եկել, ինչպես նաև հազարավոր մեքենաներ կայանել էին ճանապարհներին և դաշտերում։ Հատուկ գնացքներ էին տրամադրվել արարողությանը մասնակցել ցանկացողների համար[113]։ Գեներալը եկեղեցի է փոխադրվել զրահապատ հետախուզության մեքենայի վրա։ Շառլ դը Գոլի մարմինը թավել է նրա դուստր Աննայի կողքին։ Երբ նրան գետնին էին իջեցնում, Փարիզի Աստվածամոր տաճարից սկսած Ֆրանսիայի բոլոր եկեղեցիների զանգերը հնչեցվել են[114]։

Դը Գոլը պահանջով նրա գերեզմանաքարը կրում է իր անունը և նրա ծննդյան և մահվան տարեթիվը։. «Շարլ դը Գոլ, 1890-1970»[115]։ Հուղարկավորության ծառայության ժամանակ Նախագահ Պոմպիդուն ասել է. «Դե Գոլը Ֆրանսիային տվեց իր կառավարման ինստիտուտները, նրա անկախությունը և նրա տեղը աշխարհում»։ Անդրե Մալրոն, գրող և մտավորական, ով դը Գոլի օրոք մշակույթի նախարար էր, նրան անվանել է «երեկ չէ առաջին օրվա և վաղը չէ մյուս օրվա մարդ»։ Դը Գոլի ընտանիքը La Boisserie նստավայրը վերածել է հիմնադրամի։ Ներկայումս այնտեղ գտնվում է Շառլ դը Գոլի թանգարանը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ դը Գոլի հուշարձան նրա մահվան վայրում՝ Կոլոմբեում, 44,3 մետր չափեր ունեցող Լոթարինգական խաչի տեսքով, կառուցված 1972 թվականին

Դը Գոլն իրական պատճառներով հպարտ էր իր խորը արմատներով. նրա նախնիներից շատերը հայտնի ուսուցիչներ և փիլիսոփաներ են եղել, իսկ նրանցից մեկը՝ Ժեգան դը Գոլը, Ժաննա դ’Արկի ապստամբության մասնակից է եղել։ Շատերը, այդ թվում նաև Ուինսթոն Չերչիլը, հետագայում Գոլին հեգնում էին, ասելով, որ տառապում է «Ժաննա դ’Արկի բարդույթով»։

Նա կանոնավոր կերպով վարժեցնում էր իր հիշողությունը, ինչի շնորհիվ հետագայում շլացրել է իր շրջապատին՝ անգիր հիշելով 30-40 էջանոց տեքստեր և անփոփոխ արտասանելով նախորդ օրը լսած ելույթը[116]։

Դը Գոլի զվարճանքներից էր բառերը հետևից առաջ արտաբերել։ Ֆրանսերեն ուղղագրության համար դա շատ ավելի բարդ է, քան ռուսերենով կամ անգլերենով, բայց Շառլն առանց դժվարության կարողանում էր երկար արտահայտություններով այդպես խոսել։

Դպրոցում նա հետաքրքրված է եղել ընդամենը չորս առարկաներով՝ փիլիսոփայություն, գրականություն, պատմություն և ռազմական գործ։ Մարտական արվեստի նկատմամբ ձգողությունն էլ նրան տարավ Սեն Սիր, որտեղ գտնվում էր Ռազմական ակադեմիան։ Դը Գոլի աշխահայացքի վրա ազդել են ֆրանսիացի փիլիսոփաներ Անրի Բերգսոնը և Էմիլ Բուտրուն, գրող Մորիս Բարեսը և բանաստեղծ Շառլ Պեգիը։ Դեռևս միջպատերազմական շրջանում նա հանդես է եկել որպես ուժեղ ազգային պետության և ուժեղ գործադիր իշխանության գաղափարի կողմնակից։ Առավել մեծ է եղել Անրի Բերգսոնի փիլիսոփայության ազդեցությունը։ Վերջինիս ուսմունքից դը Գոլին գրավել են երկու հիմնական կողմերը, որոնք հետագայում ձևավորել են դը Գոլի ոչ միայն ընդհանուր աշխարհայացքը, այլ նաև գործնականորեն առօրյա կյանքում։ Դրանք էին.

  1. մարդկանց բնականոն դասակարգումը արտոնյալ դասի և գորշ՝ անդեմ զանգվածի, որով էլ պայմանավորված էր՝ որպես պետության կառավարման ձև, դեմոկրատիայի մերժումը
  2. ինտուիտիվության փիլիսոփայությունը. ըստ որի մարդու գործունեությունն իրենից ներկայացնում է բնազդի և բանականության համադրություն։ Այս սկզբունքը նա բազմակի անգամ կիրառել է կարևորագույն որոշումներ կայացնելիս, ինչը նրան մեծ բարձունքների է հասցրել, ինչպես նաև փորձանքների պատճառ է հանդիսացել[28]։

Պատմաբանները Նապոլեոնին և Շառլ գը Գոլին համարում են 19-րդ և 20-րդ դարերի Ֆրանսիայի բարձրագույն առաջնորդներ[117][118]։

Սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Միտերանի մահվան 10-րդ տարեդարձի շրջանակներում կատարված 2005 թվականի հարցումների համաձայն, հարցվածների 35 տոկոսը նշել է, որ ամենալավ ֆրանսիացի նախագահը եղել է Միտերանը, որին հաջորդում է Շառլ դը Գոլը (30 տոկոս), ապա Ժակ Շիրակը (12 տոկոս)։ Չորս տարի անց մեկ այլ հարցում ցույց տվեց, որ ֆրանսիացիների 87 տոկոսը դրական է գնահատում դը Գոլի նախագահությունը։

Դը Գոլի պատվին հուշարձաններ են տեղադրվել Վարշավայում, Մոսկվայում, Բուխարեստում և Քվեբեկում։ Ալժիրի առաջին նախագահ Ահմեդ բեն Բելլան ասել է, որ Դը Գոլը «զինվորական առաջնորդ էր, որը մեզ բերեց ամենածանր հարվածները» Ալժիրի անկախությունից առաջ, բայց ավելի «հեռուն էր տեսնում», քան այլ քաղաքական գործիչներ, և «բազմակողմանի մտահորիզոն, որը շատ հաճախ բացակայում է ներկայիս ղեկավարների մոտ»[119]։ Սենեգալի առաջին նախագահ Լեոպոլդ Սեդար Սենգորը հայտարարել է, արևմտյան առաջնորդներից քչերը կարող են պարծենալ նրանով, որ իրենց կյանքը վտանգել են գաղութներին անկախության տալու համար։

Ֆրանսիայի խոշորագույն միջազգային օդանավակայանը, որը գտնվում է Փարիզից դուրս՝ Ռոիսիում (ֆր.՝ Roissy-en-France), կոչվում է ի պատիվ Շառլ դե Գոլի օդանավակայան։ Ֆրանսիայի միջուկային սպառազինության ավիակիրը կոչվում է նաև նրա անունով[120]։


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։