Մխիթար Հերացի

Մխիթար Հերացի
Mekhitar Heratsi and Catholicos Nerses Shnorhali.png

Ծնվել է 11101120 կամ նոյեմբերի 181118
Խոյ
Մահացել է 1200 կամ 1173
ՀռոմկլաՆիզիփԳազիանթեփի մարզԹուրքիա
Քաղաքացիություն Flag of the Rubenid Dynasty.svg Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Մասնագիտություն գրողբժիշկփիլիսոփա և աստղագետ
Գործունեության ոլորտ բժշկություն
Տիրապետում է լեզուներին պարսկերենարաբերեն և հունարեն
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Mkhitar Heratsi Վիքիպահեստում

Մխիթար Հերացի (11101120 կամ նոյեմբերի 181118Խոյ – 1200 կամ 1173ՀռոմկլաՆիզիփԳազիանթեփի մարզԹուրքիա), 12-րդ դարում ապրած հայ մեծանուն գիտնական, բժիշկ, բնագետ և փիլիսոփա, հայկական դասական բժշկության հիմնադիրը, արժեքավոր Ջերմանց Մխիթարություն աշխատության հեղինակը։ 1989 թվականին Երևանի պետական բժշկական ինստիտուտը (հետագայում՝ Երևանի Պետական Բժշկական Համալսարան) անվանվել է նրա անունով։ ԵՊԲՀ ամենաառաջավոր ուսանողները պարգևատրվում են Հերացու անվան անվանական կրթաթոշակով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական կրթությունը ստացել է Կիլիկյան Հայաստանում։ Գիտա-բժշկական գործունեությունը ծավալել է Սիս մայրաքաղաքում ու կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում՝ Ներսես Շնորհալու և Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ։ Տիրապետել է հունարենինարաբերենինպարսկերենին։ 12-րդ դարի 60-ականներին արդեն ուներ մեծ բժշկապետի համբավ։

Մխիթար Հերացին գրի է առել բժշկական գրքեր, որոնցից բացի մասունքներից, ուրիշ ոչ մի բան մեզ չի հասել։ Նրա գիրքը կոչվում է՝ «Ջերմանց մխիթարութիւն» և գրվել է 1184 թվականին, ժամանակի Գրիգոր կաթողիկոսի առաջարկությամբ։ «Անուանեցաք «Ջերմաց մխիթարութիւն», զի սա մխիթարէ զբժիշկն ուսմամբ, իսկ զհիւանդն՝ առողջութեամբ» Նա գրել է նաև ակնաբուժական գիրք, որտեղ նկարագրել է աչքի հիվանդություններրի տեսակները և դրանց բուժման դեղերը։ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (10981173 թվականներ) նրան անվանել է բժշկապետ և աստղագետ։ Հերացու մասին շատ քիչ կենսագրական տեղեկութիւններ ունենք։ Այդ տեղեկությունների սկզբնաղբյուրն է համարվում իր գրքի ներածականի բովանդակությունը, որից պարզւում է, որ նա ծնվել է 12-րդ դարի առաջին կեսի ժամանակահատվածում (մոտ. 1120 թվական), Պարսկաստանի Խոյ քաղաքում. պատմական Հայաստանի Խոռխոռունյաց իշխանների պատկանող շրջան, որը Զարևանդ գավառի հարևանութեամբ կազմել է մեկ միասնական վարչական միավոր՝ Ուրմիա լճի հյուսիս-արևմտեան կողմում։ Փոքր հասակից սիրել է բժշկությունն ու իմաստության արվեստը։ Հերացու մասնագիտական գրքերից ո՛չ մեկը մեզ չի հասել, դրանցից մնացել են հատվածներ, որոնք պահվում են Մատենադարանում։ Հերացու գրքերից մեկի բովանդակությունն, ինչպես ինքն է մատնանշում, պարփակում է միայն ջերման երեք տեսակների ախտաճանաչման և բուժման մեջ, և այն չէր ծավալուել ամբողջ բժշկական գիտությունների բնագավառում։ Նա լավապես տիրապետել է արաբերենին, պարսկերենին և հունարենին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մխիթար Հերացի։
  2. Արծրուն Կծոյան, Բժշկապետ Մխիթար Հերացի։ «Գարուն», 1967, № 4, էջ 85-92։
  3. Կծոյան Ա. Ս., Մխիթար Հերացի (Ծննդյան 850-ամյակի առթիվ),- «Պատմա-բանասիրական հանդես», 1968, № 2, էջ 81-88։ Archived 2019-04-07 at the Wayback Machine.
  4. Мхитар Гераци, Утешение при лихорадках, под ред. Л. Оганесяна, Ереван, 1955.
  5. Ernst Seidel, Mechithar’s, Des Meisterarztes Aus Her, Trost Bei Fiebern.: Nach Dem Venediger Drucke Vom Jahre 1832 Zum Ersten Male Aus Dem Mittelarmenischen… ISBN 1274075475
  6. Ստելլա Վարդանյան, Հայաստանի բժշկության պատմություն հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, Երևան, 2000։

Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։