Հայաստանի կողմից Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Պուտինը տեղեկացել է մամուլից

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Վալդայի համաժողում ասել է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին տեղեկացել է մամուլից՝ նշելով, որ այդ ժամանակ Ռուսաստանին առանձին չեն ծանուցել։ Այս մասին տեղեկանում ենք ria.ru-ից։

«Պրահայում նրանք (Հայաստանը) ճանաչեցին, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, իսկ հետո 2023-ի սկզբին նույն բանը կրկնեցին երկրորդ անգամ Բրյուսելում համանման հանդիպման ժամանակ, բայց գիտե՞ք, թեև դա հավանաբար մեր մեջ տեղի չպետք է ունենար, բայց ինչևէ… Ի դեպ, մեզ ոչ ոք այդ մասին չի ասել: Ես անձամբ այդ մասին իմացել եմ մամուլից»,- ասել է Վ. Պուտինը Վալդայ միջազգային ակումբի նիստի ժամանակ:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։