Մակրոնը դեմ է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին

Մակրոնը դեմ է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներինԱդրբեջանի դեմ պատժամիջոցներն այս փուլում հակաարդյունավետ կլինեն։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը։

Նա դատապարտել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ իրականացնելու համար՝ պնդելով, որ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը ճիշտ է, նույնիսկ եթե Բաքուն այն համարում է կողմնակալ՝ հօգուտ Հայաստանի։ «Ֆրանսիան Ադրբեջանի հետ խնդիրներ չունի, բայց Ադրբեջանը, կարծես, խնդիրներ ունի միջազգային իրավունքի հետ»,- ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ դեռ չի եկել ժամանակը, որ Եվրոպան պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ։

«Դրանք հակաարդյունավետ կլինեն եւ թույլ չեն տա լավագույնս պաշտպանել հայկական տարածքը եւ դրա բնակիչներին»,– հիմնավորել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ ինքը «խորապես ափսոսում է», որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բաց է թողել բանակցություններին մասնակցելու և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու հնարավորությունը։ Չնայած դրան՝ Մակրոնը վստահեցրել է, որ «Եվրոպան շարունակում է ջանքերը՝ Ալիեւին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ», Մակրոնին մեջբերում է AFP-ն:

նյութի աղբյուր՝  politik.am


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։