Էսքիլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search

Էսքիլես
հին հունարեն՝ Αἰσχύλος
Aeschylusathens.jpgԷսքիլես

Ծնվել է մ. թ. ա. 525[1][2][3]
Ծննդավայր ԷլևսինElefsina Municipality[3]
Վախճանվել է մ. թ. ա. 456[1][2][3]
Վախճանի վայր ՋելաԿալտանիսետաՍիցիլիաԻտալիա
Մասնագիտություն ողբերգակռազմիկ և դրամատուրգ
Լեզու հին հունարեն
Ազգություն հույն
Քաղաքացիություն Հին Աթենք
Ժանրեր հին հունական ողբերգություն
Ուշագրավ աշխատանքներ Agamemnon?The Libation Bearers?Eumenides?The Persians?Պրոմեթևսը շղթայվածՅոթն ընդդեմ Թեբեի և The Suppliants?
Զավակներ Euphorion? և Eueon?
Էսքիլես Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Aeschylus Վիքիպահեստում

Էսքիլես (մ. թ. ա. 525[1][2][3]ԷլևսինElefsina Municipality[3] – մ. թ. ա. 456[1][2][3]ՋելաԿալտանիսետաՍիցիլիաԻտալիա), հին հույն մեծագույն ողբերգակներից մեկը, կանգնած է ողբերգության՝ որպես ժանրի սկզբնավորման ակունքներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մ.թ.ա. 525 թ. Աթենքին մերձակա Էլևսին բնակավայրում։ Նրա հայրն՝ Եվփորիոնը, ազնվական հարուստ տոհմի շառավիղ էր։ Մանկության տարիներին Էսքիլոսը ականատես է եղել Աթենքի ներքին բուռն պայքարին, տապալվում էր արիստոկրատիայի իշխանությունը և հաստատվում էր աթենական դեմոկրատիան։ Էսքիլոսը թեև կողմակից է եղել դեմոկրատիային, այդուհանդերձ դեմ եղել արմատական դեմոկրատական փոփոխություններին։ Էսքիլոսի կյանքը զուգադիպել է հունա-պարսկական պատերազմի ժամանակաշրջանին, մասնակցել է Մարաթոնի ճակատամարտին (մ.թ.ա 490 թ.), որի ընթացքում ծանր վիրավորվել է։ Մասնակցել է նաև Սալամիսի (մ.թ.ա. 480 թ) և Պլատեայի (մ.թ.ա. 479 թ.) ճակատամարտներին։

Իր առաջին ողբերգությունը բեմադրել է 25 տարեկան հասակում։ Ողբերգակների մրցույթում առաջին անգամ հաղթող է ճանաչվել մոտ 40 տարեկանում։ Կենդանության օրոք նրան հաղթանակ է շնորհվել 13 անգամ։ Մոտ 472 թ. Էսքիլոսը հեռացել է Աթենքից Սիկիլիա, որտեղ բեմադրել է իր ողբերգությունները։ Վերադարձել է Աթենք 468 թ.։ Ողբերգակի մահից երկու տարի առաջ մեծ հաջողությամբ բեմադրվել է նրա «Օրեստիա» տետրալոգիան, որից հետո Էսքիլոսն անհասկանալի պատճառով նորից մեկնել է Սիկիլիա։ Մ.թ.ա. 456 թ. նա վախճանվել է և թաղվել է Գելե քաղաքում։

Նրա մահվան շուրջը հյուսվել է հետևյալ լեգենդը. երբ Էսքիլոսը նստած էր դաշտում, բարձրում թռչող արծիվը, ծերունու ճաղատ գլուխը քարի տեղ դնելով, նրա վրա բաց է թողնում մագիլներով բռնած կրիան, ՝ պատյանը ջախջախելու համար։ Կրիան ընկնում է Էսքիլոսի գլխին և սպանում նրան։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսքիլոսը գրել է մոտ 90 դրամատիկական գրվածքներ (հիմնականում ողբերգություններ), որոնցից ամբողջությամբ մեզ են հասել միայն յոթը։ Դրանք են՝ ԽնդրարկուներՊարսիկներՅոթն ընդդեմ ԹեբեիՊրոմեթևսը շղթայվածԱգամեմնոնՔոեփորներԵվմենիդներ (վերջին երեքը մտնում են Օրեստիա եռագրության մեջ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին հունական ողբերգություններ, Երևան, 1990

Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։