Ալեքսանդրիայի գրադարանը

Ալեքսանդրիայի գրադարանը

Ալեքսանդրիայի գրադարան, անտիկ ժամանակաշրջանի մեծագույն գրադարաններից մեկը, գործել է Ալեքսանդրիայի մուսեյոնին՝ հելլենիստական գիտության կենտրոնին կից։

 Հիմնադրվել է մ.թ.ա 3-րդ դարում Պտղոմեոսի իշխանության տարիներին։ Գրադարանի առաջին պահապանը եղել է Զենոդոտոս Եփեսացին (մինչև մ.թ.ա. 234), նրանից հետո՝ Էրատոսթենես Կիրենացին (մ.թ.ա. 236-195), Արիստոփանես Բյուզանդացին (մ.թ.ա. 185-180) և Արիստարքոս Սամոփրակիացին (մինչև մ.թ.ա. 146)։ Գրադարանում աշխատել են հելլենիստական դարաշրջանի այլ նշանավոր գիտնականներ, այդ թվում՝ Եվկլիդեսը։ Պատմություն

Ալեքսանդրիա քաղաքը կառուցելուց հետո Ալեքսանդր Մակեդոնացին նրա կառավարումը հանձնեց Պտղեմեոսին` ով հիմնադրեց Ալեքսանդրիայի գրադարանը: Նա հիմնադրեց գրադարանը` դարձնելով այն նաև հնագիտական հարստության և ակադեմիայի պես մի բան: Նա այստեղ հրավիրեց Հունաստանից նշանավոր գիտնականների, փիլիսոփանների, մաթեմատիկոսների, աստղագետների, բնագետների, և ստեղծեց բոլոր պայմանները, որպիսզի նրանք կարողանան զբաղվել այստեղ գիտությամբ: Պտղոմեոսը իր վրա դրեց մի պարտականություն, որով նա պետք է կառուցել գրադարան` բառից բուն իմաստով: Նա հավաքեց և ձեռք բերեց ձեռագրեր, պապիրուսներ, փորագրություններից հանված պատճեններ , և ամեն ինչ` ինչը կարող էր գիտական արժեք ներկայացնել: Շատ քիչ ժամանակ անց գրադարանը լցվեց տեսակ-տեսակ ձեռագրերով, մագաղաթներով, պապիրուսներով… Գրանդարանը ավելի հարստացնելու համար Պտղոմեոսը հազարավոր պաիրուսներ ձեռք բերեց ՀնդկաստանիցԵվրոպայից, և աֆրիկյան շատ երկրներից: Ի վերջո նա սահմանում է մի կարգ, ըստ որի Ալեքսանդրիայի նավամատույցին մոտեցող ամեն մի նավ պարտավոր է մատուցել մի արճեքավոր գիրք, որպես մաքս: Եվ նույնիսկ միջակ գործ չէր ընդունվում: 3 հայրուր տարի անց գրադարանը հարստացել էր շատ արագ, նրա համաբավը տարածվել աշխարհով մեկ: Եվրոպայի և Ասիայի հեռավոր ծայրորում անգամ գիտեյին Ալեքսանդրիայի գրադարանի մասին: Գրանդարանն այնքան էր հարստացել որ նրա պարունակությունը հաշվել անհնար էր դառում: Մ.թ.ա 50-40-ական թվականներին Ալեքսանդրիայի գրադարանն ունեցել է շուրջ 800000 անուն գիրք, մագաղաթ, պապիրուս, ձեռագիր…

Սակայն գրադարանին վիճակաված չէր երկար գոյատևել: Հուլիոս Կեսարի կողմից շրջափակվում է Ալեքսանդրիա քաղաքը, ԱնտոնիոԿլեոպատրիա զույգը դիմադրում էր, և փորձում են զավթել Կեսարի նավերը ու այդ կերպ զրկել նրան ծովի հետ ունեցող կապից: Այս հասկանալով հենց իր` Կեսարի հրամանով հրկիզվում են նավերը: Բայց ով կարող էր կանխատեսել, ար այդ պահին ուժեղ քամի կբարձրանար և նավերի հրդեհը անցնելով ցամաք հասնում են բուն քաղաք և մի ակնթարթում գրադարանը հայտնվում է բոցերի մեջ, գրադարանը այրվում է միչև վերջին մագաղաթը… դա հենց մ.թ.ա 48 թվականն էր:

Սակայն ըստ Պլուտարքոսի հենց ինքը` Կեսարն է հրլիզել գրադարանը: Գիտական աշխարհը որոշ չափով կարող էր հանդուրժել Կլեոպատրայի նկատմամբ Պլուտարքոսի վատ տրամադրվածությունը, սակայն ոչ մի կերպ չէր կարող ներել նրան այն բանի համար, որ նա Հուլիոս Կեսարին է մեղադրում Ալեքսանդրիայի գրադարանի հրկիզման մեջ: Կեսարը խելացի մարդ էր, արիստոկրատ ընտանքիքից, փայլուն կրթություն ստացած, իր ինտելեկտով էպոխայի բացառիկ դեմքերից մեկը, նա ոչ մի կերպ չէր կարող գնալ այդպիսի բարբարոս քայլի` հրկիզել գրադարանը, այն էլ այդպիսի գրադարան: Բայց այստեղ հարց է առաջանում թե ինչու էչ Կեսարը շրջափակել քաղաքը: Շատերը կմտածեն որ դա պետական անհրաժեշտությունն էր: Բնավ… Իրականում Կլեոպատրան էր ձգել , քաշել հեռավորՀռոմից մինչև այս ծովախորշը: Իզուր չեն ասել` ամեն մի մութ գործում կին փնտրիր

Հիմա Ալեքսանդրիայի գրադարանի տեղն անգամ չգիտեն: Ենթադրվում է, որ այն այնքան էլ հեռու չի եղել նավահանգստից:

Անտիկ աղբյուրներ․ Տերմինաբանություն

Ալեքսանդրիայի գրադարանն աղբյուրներում շատ աղոտ է ներկայացված, որոնք մեծամասամբ առնչվում են հռոմեական դարաշրջանին, երբ փոխվեցին գրադարանի հավաքագրման և գործունեության սկզբունքները։[1][2]Հնագույն աղբյուրը, որը տեղեկություններ ունի գրադարանի մասին՝ համարվում է Արիստեի նամակը՝ թվագրվածմ.թ.ա. 2-րդ դարին կամ մ․թ․ա․ 1-ին դարին։ Որոշ տեղեկություններ պարունում են նաև Ստրաբոնի«Աշխարհագրություն» աշխատության մեջ, Սենեկայի գործերում, ինչպես նաև Պլուտարքոսի և Սվետոնիիաշխատություններում։ Երգիծական ժանրի որոշ տեղեկություններ ներկայացված են 2-րդ դարի բժիշկ Գալենի, ինչպես նաև Աֆինեի և այլ հեղինակների մոտ։ Մի շարք կարևոր տեղեկություններ ներկայացված են 12-րդ դարիբյուզանդացի գիտնական Հովհան Ցեցեսի աշխատություններում, սակայն այդ տվյալների աղբյուրները հայտնի չեն։[3]

Անտիկ ժամանակաշրջանի աղբյուրներում Ալեքսանդրիայի գրադարանն այլ կերպ էին անվանում։ Հաճախ այն պարզապես անվանվում էր՝ «Մեծ գրադարան» (իսպ.՝ ἡ μεγάλη βιβλιοθήκη), «արքայական գրադարան», «Մուսեյոնի գրադարան» և այլն։[4]

Ներկա վիճակը

2002 թվականին աշխարհը մեծ իրարանցման մեջ էր, վերականգնվել է Ալեքսանդրիայի գրադարանը, ավելի ճիշտ կառուցվել, ստեղծվել է նոր ուլտրաժամանակակից գրադարան: Գրադարանի շենքը բացարձակ անկիզելի է: Այս գրադարնի ստեղծման համար ծախսվել է 300 միլիոն դոլար: Նույնքան էլ նախատեսվում է ծախսել գրականություն հավաքելու համար:


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։