«Եթե Փաշինյանը մնա, ապա պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով

«Եթե ՀՀ-ում իշխանություն փոխվի, կհաջողվի գոնե պահպանել պետականությունը»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Երևանում ստեղծված իրավիճակին և ՀՀ իշխանությունների քաղաքականությանը։

Նա շեշտեց, որ ՀՀ-ում իշխանության փոփոխությունը հայերի խնդիրն է, հայերն է, որ պետք է որոշեն՝ իրենց ձեռնտո՞ւ է ՀՀ վարչապետը, թե՞ ոչ։ Սակայն, Տարասովի կարծիքով, արտաքին տպավորությունն այն է, որ, այո՛, հնարավոր են փոփոխություններ, քանի որ Փաշինյանն իր իշխանության ողջ ընթացքում՝ 2018 թվականից սկսած, չլուծեց ոչ մի հարց՝ խաղաղություն չկա, Խաղաղության համաձայնագիր չկա, բոլոր գործընկերների հետ կան փչացած հարաբերություններ՝ Ռուսաստանի, Իրանի հետ, թուրքերի հետ չպայմանավորվեց, Ադրբեջանի հետ, տեսնում եք՝ ինչ է կատարվում, Եվրոպան վերջնարդյունքում «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ։

«Նրանք ինքնուսներ էին, փողոցային «հերոսներ», որոնք հանդգնեցին որոշել պետության ճակատագիրը, այն էլ՝ այնպիսի պետության, ինչպիսին Հայաստանն է՝ իր հարուստ պատմությամբ, սա խայտառակության վերջն է՝ ի համեմատ այն հիանալի խաղի, որը վարում է Ալիևը, ով հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է, պետք է անկեղծ խոսել։ Ցանկանո՞ւմ եք ապրել Թուրքիայում, քվեարկեք Փաշինյանի օգտին, կառուցեք մզկիթներ»,- ասաց Տարասովը։

Այս ֆոնին Տարասովը գտնում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն առ այն, թե Հայաստանը պատրաստ է քննարկել Ադրբեջանից գազի գնման հարցը, զարմանալի չէ։


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։