Զվարթնոցի առեղծվածային տաճարը

Զվարթնոցի տաճարը թերևս ամենաառեղծվածային տաճարն է, որ երբևէ կառուցվել է Հայաստանում: Պատմությունները, որոնք հյուսվել են այս հիասքանչ կոթողի շուրջ շատ են ու բազմազան: Սակայն դրանցից որոնք են իրական և որոնք առասպել՝ դժվար է ասել:

IMG_20170428_232609Ինչո՞ւ էր այն կառուցվել:                 Արդյո՞ք տաճարը նշանավորելու էր Քրիստոսի 2-րդ գալուստը:                   Ի՞նչ գաղտնագրեր է այն թաքցնում:   Ո՞վ է եղել Զվարթնոցի տաճարի ճարտարապետը:                                         Ինչո՞ւ կործանվեց այս ճարտարապետական գլուխգործոցը. հազարամյակների անե՞ծք էր, թե՞ բնական արհավիրք:                               Հարցեր, որոնց պատասխանները միանշանակ չեն:

878

Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ է Խոր Վիրապից դուրս եկած Գրիգոր Լուսավորչին դիմավորել մեծն Տրդատ Գ թագավորը։ Մեր բազմադարյա պատմության մեջ ոչ մի հանդիպում այդքան ճակատագրական ու վճռորոշ նշանակություն չի ունեցել, որքան դա: Պատկերացրե՛ք մի տեսարան, որտեղ հեթանոս արքան ծնկի է գալիս և անասելի չարչարանքների ենթարկված սուրբը ներում ու մկրտում է նրան:

Պատմիչ Սեբեոսը գրում է. «Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների (զվարթունների, կամ հրեշտակների) բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ…»: Այսինքն՝ «Զվարթնոց» նշանակում է զվարթունների, հրեշտակների դաս: Քրիստոսը, երկնային զորքի ուղեկցությամբ, այստեղ էր երևացել Գրիգոր Լուսավորչին և հրահանգել Էջմիածնի կառուցնման վայրը: Կարո՞ղ էր արդյոք Լուսավորիչը ենթադրել, որ 350 տարի հետո՝ այստեղ՝ իր տեսիլքի տեղում՝ հենց իր մասունքների վրա, բարձրանալու էր իր կառուցած Մայր Էջմիածնին հակադրող տաճար: 320 տարի կանգուն մնալուց հետո այն փլուզվելու էր, մնալով անկրկնելի և առեղծվածային:

Կործանումից հետո միայն 10 դար անց բացահայտվեց Զվարթնոցի տաճարը: Այդքան տարի պատմությունը կարծես թաքցնում էր առեղծվածային տաճարը: Այն բացահայտվեց շնորհիվ հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի:

Թորոս_Թորամանյանը_Անիում_1907թ.

Թորոս Թորամանյան

Ըստ ճարտարապետի՝ Զվարթնոցը իրենից ներկայացրել է եռահարկ, կենտրոնակազմ, գմբեթավոր, բոլորակ շինություն: Այն ունեցել է 45 մետր բարձրություն և կառուցված է եղել 2 մետր բարձրություն ունեցող հարթակի վրա:

zvartnots-churchԸստ Թորամանյանի՝ տաճարի հատակագծի հորինվածքային հիմքում ընկած է հավասարաթև խաչը: Խաչի 3 թևերը իրենցից ներկայացնում են կիսաշրջաններ՝ յուրաքանչյուրում 6-ական սյուն:Zvartnots-floor-plan

Թորամանյանը նկարագրում էր մի այնպիսի տաճար, այնպիսի շինություն, որը նման չէր և ոչ մի հայկական եկեղեցու: Պատկերացնելն անգամ դժվար էր, որ հնարավոր է կառուցել այդպիսի մի շինություն: Բնական է, որ այն տեսակետներն ու պատկերացումները, որոնք ներկայացնում էր Թորամանյանը միանշանակ չընդունվենցին: Եվ ահա զուգադիպությո՞ւն էր արդյոք, թե՞ նախախնամության նվեր, որ մեկ այլ երիտասարդ տաղանդավոր ճարտարապետ՝ ակադեմիկոս Նիկողայոս Մառը, ով պեղումներ էր իրականացնում Զվարթնոցից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ պատմական Անիիում, հայտնաբերեց Գագիկ Ա Բագրատունու արձանը զվարթնոցատիպ եկեղեցու մանրաքանդակը ձեռքին:1300_large

Պարզ է դառնում, որ Հայաստան աշխարհում կառուցվել են նմանատիպ եկեղեցիներ: Թորամանյանը չէր սխալվում, նրա տեսլականը հաստատվեց, սակայն հենց դա էլ նորանոր հարցեր առաջացրեց, որոնց պատասխանները չեն տրվել մինչ օրս:

Ինչո՞ւ հենց այսպիսի տաճար կառուցվեց: Ի՞նչ էր այն խորհրդանշում:

Հայտնի է, որ Զվարթնոցի տաճարի նախաձեռնողն ու կառուցողը Ներսես Գ Տայեցի կաթողիկոսն էր, որը «Շինարար» պատվանունն էր կրում:

IMG_20170429_115051

Ներսես Գ Տայեցի (ծ.թ. անհայտ — 661)

Ո՞վ էր նա: Փայլուն կրոթությամբ բյուզանդական բանակի զորավարը ի՞նչ մտադրությամբ էր վերադարձել Հայաստան:

Զվարթնոցի տաճարում հայտնաբերված հուշաքարերից մեկում կա մի արձանագրություն. «Ներսեսն է կառուցել, հիշեցե՛ք»: Այս գրությունը հունարեն է, և ոչ հայերեն: Հասկանալի է, որ հունարենը ազատ կիրառվող լեզու էր, այն վարժ տիրնապետում էր վերնախավը, Ներսես Տայեցին բյուզանդամետ ուղղվածություն ուներ,միգոււցե դրան նպաստել էր նաև այն հանգամանքը, որ տաճարը կառուցվել էր կայսրության տրամադրած գումարով, սակայն միևնույն է. ինչո՞ւ հունարեն, երբ 7-րդ դարում քրիստոնյա Հայաստանը ուներ իր գիրը:

Մեկ ուշագրավ հանգամանք ևս. Զվարթնոոցի տաճարի օծման արարողությանը անձամբ մասնակցել է Բյուզանդիայի Կոստանդին Դ կայսրը: Ավելին, պատարագը մատուցվել է բյուզանդական ծեսով և հայոց կաթողիկոսն ու Բյուզանդիայի կայսրը միասին հաղորդություն են ստացել: Ի՞նչ էր սա նշանակում քաղաքական և դավանաբանական առումով:

Բյուզանդական կայսրությունը հասել էր իր հզորության գագաթնակետին, և բնական է, որ քաղկեդոնականությունը պիտի սկսեր տարածվել կամ պարտադիր՝ բռնի ուժով, կամ աստվածաբանական, փիլիսոփայական տերմինների ներմուծմամբ: Անհերքելի է, որ կաթողիկոսը կայսեր հետ հաղորդություն էր ստացել, բայց որ դա քաղկեդոնականության ընդունում էր միանշանակ սխալ տեսակետ է, որովհետև քաղկեդոնականության ընդունումը տեղի չէր ունենում միայն մեկ պատարագի մատուցմամբ և հաղորդության ընդունումով: Նախ պետք էր այսպես կոչված դիպտիխների կամ հիշատակության տեքստերի մեջ լինեին անունների սրբագրումներ, որովհետև այդ անունների հիշատակությամբ է նախևառաջ Մայր Աթոռը ընդունում Պոլսի Աթոռի գերիշխանությունը: Այնուհետև բոլոր առկա դավանաբանական ժողովածուների մեջ պետք է կատարվեին անհրաժեշտ փոփոխություններ և մի քանի այլ քայլեր, որից հետո եկեղեցին ունենում էր քաղկեդոնական եկեղեցու աստիճան (ինչպես ունենք օրինակներ Անտիոքի և Ալեքսանդրիայի ուղղափառ քաղկեդոնական եկեղեցիների պարագայում): Այնպես որ մեկ պատարագի մասնակցելն ու հաղորդություն ստանալը դեռ ոչինչ չէր նշանակում:

Դավանաբանական հարցերը թողնելով աստվածաբաններին՝ վերադառնանք տաճարի ճարտարապետությանը: Զվարթնոցի տաճարը, իրավամբ, շարունակում է զարմացնել իր յուրօրինակությամբ: Տաճարի ինքնատիպության տարրերից մեկն էլ արևի այս ժամացույցն է:Armenian_Sundial_Zvartnots_Armenia_7th_c (2)Սովորաբար կիսաշրջանաձև կառուցվող արևային ժամացույցն այստեղ շրջանաձև է և հատուկ հաղորդագրությամբ. «Ամենայն ժամ աղոթե՛ք Աստծուն»:

Հաջորդ ուշագրավ հատվածը բանալու տեսք ունեցող այս փոսն է:48_bigՓոսի նշանակության շուրջ կարծիքները տարբեր են: Ճարտարապետներն ասում են, որ այն ծանրության թեթևացման համար է, իսկ հոգևորականները պնդում են, որ այստեղ են թաղվել են Գրիգոր Լուսավորչի մասունքները: IMG_20170429_224145Պատմիչները նույնպես վկայում են, որ Ներսես կաթողիկոսը այստեղ է ամփոփել Գրիգոր Լուսավորչի սուրբ մասունքները: Այստեղ տեղին է հիշել տաճարի պաշտոնական անվանումը՝ Վաղարշապատի Սուրբ Գրիգոր կամ Առապարի Սուրբ Գրիգոր:

Ինչպիսի կառույց էլ եղած լինի Զվարթնոցի տաճարը այն բազում հարցեր է առաջացնում: Ո՞ւմ, ինչի՞ էին սպասում այստեղ հայերը: Արդյո՞ք Քրիստոսի երկրորդ գալստյան:

«Եւ տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը, որ իջնում էր Աստծուց եւ երկնքից՝ զարդարուած ու պատրաստուած, ինչպէս հարսը իր փեսայի համար։ …Եւ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահա Աստծո խորանը մարդկանց մեջ…»: Եւ նրա պարիսպները մեծ ու բարձր էին, ունէր տասներկու դուռ. տասներկու դռներին՝ տասներկու հրեշտակներ… Նրա դռները չէին փակւում զօր ու գիշեր, այլ միշտ բաց էին. եւ գիշեր չէր լինում նրա մէջ»։

Հայտնություն 21:2-25

Հայտնի է, որ Զվարթնոցի տաճարը իր ճարտարապետական հորինվածքով կրկնում է Երուսաղեմի Հարության տաճարի ռոտոնդան, որտեղ գտնվում է Քրիստոսի գերեզմանը: Այն բրգաձև եռամաս կառույց է, այնպիսին, ինչպիսին Զվարթնոցն է: Ե՛վ Հայտնության գրքում, որտեղ նկարագրվում է Երկնային Երուսաղեմը, և՛ միջնադարյան պատկերագրության մեջ հենց այդպես էին պատկերացնում Սուրբ քաղաքը:

17436123_10211085717412967_3952293317551844197_o

Սուրբ Հարության տաճարը Երուսաղեմում

Ո՞վ է եղել Զվարթնոցի ճարտարապետը: Ինչպիսի՞ գիտելիքների է տիրապետել նա: Արդյո՞ք տաճարի միջոցով նա ներկայացրել է ողջ տիեզերքի օրինաչափությունները:

Զվարթնոցի տաճարում կան բազմաթիվ գաղտնագրեր, որոնց խորհրդաբանությունը հասնում է նախաքրիստոնեական ժամանակներ՝ հեթանոսական գնոստիկների դպրոց, որոնց հիման վրա մեր ժամանակներում արդեն ձևավորվեցին մասոնական օթյակները: Այդ գաղտնագրերում, որոնք հայտնաբերվել են Թորոս Թորամանյանի կողմից, խորհրդաբանական շատ նշաններ կան: Անվիճելի փաստ է, որ հետագայում՝ 18-րդ դարում, մասոնները փոքր-ինչ ձևափոխելով այս նշանները ստեղծել են իրենց այբուբենը: Օրինակ՝ սվաստիկան՝ հավերժության նշանը, խորհրդանշում է արևը: Սվաստիկան արտացոլում է Երկիր մոլորակի շարժումը, ինչը հայտնի էր հնագույն ժամանակներից: Եռանկյունին նշանավորում էր ոգու էջքը նյութի մեջ:swastikaՃարտարապետությունը նշանների համակարգ է: Կրոնական ճարտարապետությունը տիեզերական խորհրդանիշների արտացոլումն է քարի վրա: Դա ավանդույթի ուժով փոխանցվել էր նաև առաջին քրիստոնյաներին: Հետևաբար, նմանատիպ գիտելիքների է տիրապետել է նաև Զվարթնոցի ճարտարապետը, ով ամենայն մանրամասնությամբ գծագրել ու կառուցել է այս հոյակերտ տաճարը:g_i (1)Զվարթնոցն արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն է եղել: Այն ունեցել է 5 շքամուտք։ Տաճարի առաջին հարկաբաժինն ունեցել է 64 եզրակամար: 6+4=10: 10-ը արարչագործության ավարտուն թիվն է: Երկրորդ հարկաբաժինը ունեցել է 32 եզրակամար: 3+2=5: 5-ը մարդու խորհրդանիշն է: Վերջին հարկաբաժինն ուներ 16 եզրակամար: 1+6=7: 7-ը Աստծո խորհրդանիշն է: Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ 7-ը առանցքային թիվ է կրոնական բոլոր ուսմունքներում: Տաճարի ներսում քանդակված հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակից պահպանվել են 9-ը։ Միայն մեկ անուն է պահպանվել այդ պատկերաքանդակներից մեկի գլխավերևում՝ ՅՈՀԱՆ: Գուցե հենց նա՞ է տաճարի ճարտարապետը: Կա տեսակետ, որ դա կարող է լինել Տրդատ թագավորը: Պատմությունից հայտնի է, որ Տրդատ թագավորը մկրտվելիս ստանում է Հովհաննես անունը, քանի որ նրա գործը նույնացվում է Հովհաննես Մկրտչի առաքելության հետ: Սակայն այստեղ՝ բարձրաքանդակի վրա, հայերեն տառերով գրված է ոչ թե Հովհաննես, այլ՝ Յոհան:

Ով էլ եղած լինի Զվարթնոցի ճարտարապետը՝ փաստ է, որ նա կառուցման ընթացքում հաշվի է առել բնագիտության և գաղտնագիտության բազմաթիվ օրինաչափություններ: Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ այդքան մանրակրկիտ մտածված կառույցը 3 դար անց կործանվեց:

Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա: Հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև 10-րդ դարը։ Պաշտոնական տեսակետն ասում է, որ տաճարն ավերվել է երկրաշարժից, բայց այդ դեպքում ինչո՞ւ կանգուն մնացին հարակից բոլոր եկեղեցիները: Եթե նույնիսկ երկրաշարժից է կործանվել, ինչո՞ւ չի վերականգնվել հետագայում: Միգուցե Զվարթնոցի տաճարն ի սկզբանե դատապարտված էր կործանման կառուցումից 1000 տարի առաջ: Չէ՞ որ Ուրարտուի արքա Ռուսա 2-րդը անեծք-սպառնալիքով զգուշացնում էր. «Ով որ այս արձանագրությունը փչացնի, ով փշրի, հողում թաղի, ով ջուրը գցի, ով տեղից իր շարժի, ով արևի առջևից
առանձնացնի կամ ասի «ոչնչացրու», ով ուրիշին ասի. «Ես կատարեցի», ով որ Անունս ջնջի և իր անունը
գրի, — լինի նա Վանեցի, լինի Լուլուրեցի,
թող որ Խալդե, Թեյշեբա, Շիվինե աստվածները չխնայեն, Թե անունը, թե սերունդը երկրի վրա չթողնեն»։ A_cuneiform_inscription_of_Rusa_II.jpg

Թագավորի անեծքն էր, թե ոչ, բայց մի բան ակնհայտ է . Հայաստանում կառուցված 4 զվարթնոցատիպ տաճարներն էլ կործանվել են: Դրանք են՝

657x340px-Bana_cathedral_12

Բանակի տաճար, 7-րդ դար, Արևմտյան Հայաստան, Տայք

440px-21._ishxani._svetebiani_sakurtxeveli

Իշխանի տաճար, 7-րդ դար, Արևմտյան Հայաստան, Տայք

gagkashen

Սուրբ Գրիգոր Լոոսավորչի տաճար (Գագկաշեն), 11-րդ դար, Արևմտյան Հայաստան, Անի

FB_IMG_1493531979486

Լյակիթի տաճար, 7-րդ դար, Աղվանք, այժմ՝ Ադրբեջան

Այսքանով չի ավարտվում այս առեղծվածային տաճարի պատմությունը: Ժամանակային ու մշակութային զարմանալի թռիչքով Զվարթնոցի պատկերը հայտնվում է հեռավոր Եվրոպակււմ: 13-րդ դարում կառուցված Փարիզի Սեն Շապել եկեղեցու հարթաքանդակներից մեկի վրա այսօր էլ կարելի է տեսնել Զվարթնոցի տաճարը Նոյան տապանի մեջ: Ինչպե՞ս, ո՞ւմ մտահաղացմամբ: Տեղեկագրերն այս մասին լռում են:4582_640


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։