Բաժիններ՝

«Փողով, իսկապես, ամեն ինչ կարելի է գնել»․ Գև Օրկյանը՝ ՄԱԿ-ի՝ Արցախ կատարած այցի ու գնահատականի մասին

Անմեղ հայերի սպանության մեջ ՄԱԿ-ը նույնքան մեղավոր է, որքան Ադրբեջանը, ասում է բրիտանահայ շոումեն Գև Օրկյանը՝ անդրադառնալով Միավորված Ազգերի կազմակերպության՝ Արցախ կատարած այցին ու տարածած հաղորդագրությանը։

«Այսպիսով, ՄԱԿ-ն իր առաքելությունն Արցախում ավարտեց ընդամենը մեկ օրում՝ վստահեցնելով, թե ոչ մի շենք, դպրոց կամ հիվանդանոց չի վնասվել, և պնդելով, թե իրենք ոչինչ չեն լսել Արցախում ապրող 120 հազար հայի դեմ կիրառված բռնության մասին»,-Instagram-ում հրապարակած նոր տեսանյութում ասում է շոումենը։

«Իսկապե՞ս։ Մի՞թե ՄԱԿ-ը հիմա աշխատանքի է վերցնում կույր եւ խուլ մարդկանց, կամ մարդկանց, որոնց ձեռքերին արյուն կա, քանի որ իրենց այցից ընդամենը մեկ օր առաջ Ալիեւի կառավարության կողմից 1 միլիոն դոլարի նվիրատվություն էին ստացել։ Հայերի էթնիկ բնաջնջման մեջ ՄԱԿ-ը նույնքան մեղավոր է, որքան Ադրբեջանը, եւ այս քայլով աշխարհին ապացուցում է, որ ցանկացած կազմակերպության կարելի է գնել ճիշտ գումարով։ Անմեղ հայերի մահը ձեր՝ մարդկային արդարության բացակայության եւ կեղծ հաղորդագրությունների հետեւանքն է, որով ծածկում եք 21-րդ դարում կատարվող ցեղասպանությունը։ Բայց, ի տարբերություն 1915 թ-ի, հիմա կան թվային տեխնոլոգիաներ, որոնք կբացահայտեն ձեր կոռուպցիան եւ կապացուցեն աշխարհին, որ գումարով ամեն ինչ կարող ես գնել, անգամ, երբ խոսքը անմեղ մարդկանց կյանքին է վերաբերում։ Պատմությունը կրկնվեց, եւ աշխարհի հայերը սգում են այն կյանքերի համար, որոնք ընդհատվեցին ուժի եւ կոռուպցիայի հետեւանքով»։


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։