Մոնթե Մելքոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search

Մոնթե Մելքոնյան
Մոնթե Մելքոնյան.jpg

Մոնթե Մելքոնյան,Արցախ

https://www.youtube.com/watch?v=blC-bh37JKY

նոյեմբերի 251957 – հունիսի 121993 (35 տարեկան)
Ծննդավայր ՎիսեյլիաԿալիֆոռնիաԱՄՆ
Մահվան վայր Արցախ Մարզիլի գյուղ, Մարտունու շրջանԱրցախ
Գերեզման Գերեզման` Մոնթե Մելքոնյանի (Ավո)
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[1]
Զորատեսակ Արցախի պաշտպանության բանակ
Ծառայության տարիներ Լիբանան 19781982 թթ.
{{{ASALA}}} ՀԱՀԳԲ 19821983 թթ.
Հայաստան (ԱրցախՊԲ 19901993 թթ.
Կոչում ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ
Հրամանատարն էր ԻՊՈՒ Մարտունու ՊՇ
Պաշտոն Շտաբի պետ
Մարտեր/
պատերազմներ
Լիբանանի Քաղաքացիական պատերազմԱրցախյան ազատամարտ և Վան ռազմագործողություն
Կրթություն Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Պարգևներ ՀՀ ազգային հերոսի կոչում Արցախի Հանրապետության Ազգային հերոս

Մոնթե Մելքոնյան (մարտական անունը՝ Ավո, նոյեմբերի 251957ՎիսեյլիաԿալիֆոռնիաԱՄՆ – հունիսի 121993Մարզիլի, հայ-ադրբեջանական շփման գիծ), Հայաստանի ազգային հերոսԱրցախի հերոսԱրցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ 1972 թվականի ամռանը տասնհինգամյա Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսի առաջարկով մեկնում է Ճապոնիա՝ երկրի ամենահեղինակավոր «Tokyo Kamata High School» դպրոցում ուսումը շարունակելու նպատակով։ Մոնթեի՝ Ճապոնիա ուղարկելու որոշումը պատահական չէր կայացվել. նա երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆոռնիա նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, այդ թվում՝ մասնակցել էր ճապոներեն լեզվի դասընթացներին։ Մեկ ու կես տարում ճապոնական Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի մոտ։ Ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական գործողություններին, ստեղծում բազմաթիվ լուսանկարներ մոլեգնող պատերազմի մասին։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։

20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում։ Լայն աշխարհընկալում ու ընդունակություններ ունենալու շնորհիվ չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով «Հնագիտության և ասիական պատմության մասնագետի» վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» խմբակը և կազմակերպում ցուցահանդես` նվիրված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978 թվականին։ Այնուհետև ընդունվում է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիա մեկնելու փոխարեն նա գնում է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։

Լիբանանի քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, մասնակցում Իրանի շահի դեմ կազմակերպված ցույցերին։ Նույն թվականին մեկնում է Լիբանան, որտեղ քաղաքացիական պատերազմը հասել էր իր գագաթնակետին։ Բեյրութում մասնակցում է հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ Այստեղ նա սովորում է արաբերեն և արդեն 22 տարեկանում լիովին տիրապետում էր հայերենինանգլերենինֆրանսերենինիսպաներենինիտալերենինթուրքերենինպարսկերենինճապոներենինքրդերենին։

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի Վան ռազմագործողությունը։ 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»։ 1985 թվականին նա նորից կեղծ անձնագրով ժամանեց Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին։

Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, «Սարդարապատ» ամսագրում, նաև անգլերեն մի շարք գրքերում՝ Հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թվականին գալիս է Հայաստան, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։

Սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանառվում են Մոնթե Մելքոնյանի մահվան մի շարք տարբերակներ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական տեղեկատվական դաշտում։

Հայաստանի պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։

Հուղարկավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնթե Մելքոնյանի դիմանկարը, Հայաստանի և Արցախի դրոշները Երևան-Սևան ավտոճանապարհի կողքին

Մոնթեի հիշատակին գրվել և կատարվել են բազմաթիվ երգեր, նկարահանվել են բազմաթիվ վավերագրական ֆիլմեր այդ թվում՝ չորս մասից բաղկացած Գաղափարի զինվորը Գոյամարտ ստուդիա[3]Սա մեր վերջին պայքարը չի[3]00-ն կապի մեջ էՄոնթե Մելքոնյանի վերջին ռադիոկապի ձայնագրություն[4], Սուր անկյուն հաղորդաշարի «Մեր ժամանակի հերոսը» բաժնում Մոնթե Մելքոնյանի մասին տեսանյութ և այլ ֆիլմեր[5]։

Նրա անունով է կոչվում Հայաստանի զինված ուժերի ռազմական ուսումնարաններից մեկը, փողոցներ Հայաստանում և Արցախում։

Երևանի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 65-Ն որոշմամբ[6] 2014 թվականի հունիսին բացված նորակառույց փողոցը[7] կոչվել է Մոնթե Մելքոնյանի անունով։ Մոնթե Մելքոնյանի կերպարն իր արտացոլումն է գտել 2015 թվականին Երևանում հրատարակված Անահիտ Արփենի «Անահիտի աղբյուրը» փաստագրական պատմավիպակում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմութիւն ԱՍԱԼԱ-ի, Լոզան, 1990, 272 էջ։
  • Մելքոնյան Մոնթե, Գասպարյան-Մելքոնյան Սեդա «Իրականությունը (ՀԱՀԳԲ հեղափոխական շարժման փաստաթղթերը)», Երևան, 1992, 248 էջ։
  • Ուրարտական ժայռափոր դամբարանները (նկարագրություն և վերլուծություն), Երևան, 1995, 106 էջ։
  • Մելքոնյան Մոնթե, Գասպարյան-Մելքոնյան Սեդա «Իրականությունը (ՀԱՀԳԲ հեղափոխական շարժման փաստաթղթերը)», 2-րդ հրատ., Երևան, 1996, 248 էջ։
  • Պայքարելու իրավունքը. Հայոց ազգային հարցի մասին, Երևան, 2003, 320 էջ։
  • Սա իմ վերջին պայքարը չէ, Երևան, 2013, 64 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաղրյան Վարդգես «Ավո», Ստեփանակերտ, 1993։
  • Քամալյան Սեյրան «Ավոն մեր աչքերով», Երևան, 1994, 240 էջ։
  • Պողոսյան Գայանե «Անավարտ հերոսավեպ», տե’ս Ավետաբերները. Ազգային հերոսներ (դիմանկարների ժողովածու)», կազմեց՝ Գրիգոր Ջանիկյան, Երևան, 1997, էջ 13-23։
  • Բաղրյան Վարդգես «Ֆենոմեն», Ստեփանակերտ, 1998, 268 էջ։
  • Մուսայելյան Բաբկեն «Հանուն Արցախի և հանուն Մարտունու», Ստեփանակերտ, 1998, 133 էջ։
  • Հասրաթյան Սենոր «Գաղափարի զինվորը», Երևան, 2006, 157 էջ։
  • Բաղրյան Վարդգես «Ավո (հուշապատում)», Ստեփանակերտ, 2007, 128 էջ։
  • Ծառուկյան Ասպրամ «Բարև, ի՞նչպես եք, լա՞վ եք (հուշեր Մոնթեի մասին)», Երևան, 2007, 320 էջ։
  • Մելքոնյան Մարգար «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքն ու մահը», Երևան, 2007, 428 էջ։
  • Բաղրյան Վարդգես «Ավո (հուշապատում)», Ստեփանակերտ, 2009, 128 էջ։
  • Ծառուկյան Ասպրամ «Բարև, ի՞նչպես եք, լա՞վ եք. հուշեր Մոնթեի մասին», 2-րդ լրացված հրտ., Երևան, 2009, 408 էջ։

Պատկերասարահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։