Սկանդալ. Սլովենիայի վարչապետը Եվրախորհրդարանի պատգամավորներին անվանել է «Սորոսի տիկնիկներ»

 

16 Հոկտեմբեր, 2021 10:54

Եվրամիությունում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան Եվրախորհրդարանի պատգամավորներից ոմանց անվանել է «Սորոսի տիկնիկներ»:

Twitter-ի իր միկրոբլոգում Յանշան լուսանկար է հրապարակել՝ «Եվրախորհրդարանում 226 հայտնի Սորոսի տիկնիկներից 13 -ը» վերնագրով:

Լուսանկարում պատկերված մարդկանց թվում է փաստահավաք առաքելության ղեկավար Սոֆի Վելդը, որը ստուգում է Սլովենիայի օրենքի գերակայությունը և ԶԼՄ-ների ազատության համաձայնագրերը:

Եվրախորհրդարանում դա իրական փոթորիկ է առաջացրել, հաղորդում է «Русская Весна»-ն։

«Մենք կոչ ենք անում Յանշային անհապաղ դադարեցնել սադրանքները եվրապատգամավորների դեմ: Հաստատության անդամների վրա հարձակումները հարձակումներ են նաև Եվրոպայի քաղաքացիների վրա»,-Twitter-ում գրել է Եվրախորհրդարանի նախագահ Դեվիդ Սասոլին:

Մի շարք եվրապատգամավորներ նույնպես դատապարտեցին Յանշային, ոմանք նրան մեղադրեցին հակասեմականության մեջ: Գրառումը շուտով հեռացվեց քաղաքական գործչի կողմից:

Zham.am


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։