Էթել Լիլիան Վոյնիչ

Էթել Լիլիան Վոյնիչ (անգլ.՝ Ethel Lilian Voynichմայիսի 111864[1][2]ԲելինթեմփըլԿորկՄեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] – հուլիսի 271960[1] կամ հուլիսի 281960[4]Նյու ՅորքՆյու ՅորքԱՄՆ), իռլանդացի և անգլիացի գրող, կոմպոզիտոր։

Վոյնիչը բրիտանացի հայտնի մաթեմատիկոս Ջորջ Բուլի դուստրն է և Միխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հորը նա փաստացի չի ճանաչել, քանի որ հայրը մահացել է նրա ծնվելուց առաջ։ Նրա մայրը՝ Մերի Էվերեսթը եղել է տաղանդավոր մաթեմատիկոս, և մաթեմատիկայի ուսուցչուհի։ Նրանց ընտանիքը դեռ շատ վաղուց հայտնի է եղել ամբողջ աշխարհում, որովհետև Մերիի հորեղբոր՝ Ջորջ Էվերեսթի անունով է կոչվում Հիմալայների ամենաբարձր կետը ՝ Էվերեստը։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին Էթելը ստացել է մի փոքր ժառանգություն և ընդունվել է Բեռլինի երաժշտական կոնսերվատորիա որպես դաշնակահարուհի։ Ժամանելով Լոնդոն, նա հանդիպել է ներգաղթյալների հետ, որոնց մեջ էր ռուս գրող Սերգեյ Կռավչինսկին։ Գրողը շատ երկար պատմել է իր և իր երկրի ՝ Ռուսաստանի մասին։ Էթելը մեծ ցանկություն է ունեցել լինել Ռուսաստանում, որը իրականացրել է 1882 թվականին։ Նա Ռուսաստանում աշխատել է 2 տարի որպես դաստիարակչուհի և երաժշտության ուսուցչուհի։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին ամուսնացել է Միխայիլ Վիլֆրեդ Վոյնիչի հետ և տեղափոխվել Անգլիա։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բոռ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով ռուս գրող Կռավչինսկու հետ ունեցած շփման ազդեցության տակ և կարդալով իտալական հայրենասերների կենսագրությունը գրել է «Բոռ»ը։ Նա ստեղծել է իր հերոսի՝ Արթուր Բերտոնի պատկերն ու բնավորությունը։ Նույն կեղծանունն ուներ հույն հայտնի փիլիսոփա Սոկրատեսը։ 1897 թվականին «Բոռ»ը հրապարակվում է ԱՄՆ-ում և Անգլիայում։ Հաջորդ տարի, Ռուսաստանում է հայտնվում ռուսերեն թարգմանությամբ, որտեղ ունենում է մեծ հաջողություն։ Ավելի ուշ գիրքը բազմիցս հրատարակվել է տարբեր լեզուներով։

1928, 1955, 1980 թվականներին Էթել Վոյնիչի վեպի հիման վրա նկարահանվել է «Բոռը» ֆիլմը։

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին նա գրել է «Ռուսաստանի հումորը» (ռուս.՝ Юмор России) գիրքը։ Միևնույն ժամանակ նա անգլերեն լեզվով թարգմանում է շատ ռուս գրողների ու բանաստեղծների գրքեր։

1901 թվականին նա ավարտում է «Ջեք Ռեյմոնդ» վեպը։

1911 թվականին նա անգլերեն է թարգմանել Տարաս Շևչենկոյի քնարական վեց բանաստեղծություններ։

Ավելի ուշ, երկար ժամանակ նա ոչինչ չի գրել և չի թարգմանել, միայն զբաղվել է երաժշտական գրականությամբ։ Նա ստեղծել է մի քանի երաժշտական աշխատանքներ, որոնցից ամենահաջողվածը «Բաբելոն» երաժշտական երկն է։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթել Լիլիան Վոյնիչը մահացել է 1960 թվականի հուլիսի 27-ին 96 տարեկանում։ Համաձայն իր կտակի, նրա մարմինը այրել են և մոխիրը սփռել Նյու Յորքի կենտրոնական այգում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոռ
  • Կոտրված ընկերություն
  • Հանիր քո կոշիկը
  • Ջեք Ռեյմոնդ
  • Օլիվիա Լեթեմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ↑ Jump up to:1,01,11,21,31,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
  2. ↑ Jump up to:2,02,1 Dictionary of Irish Biography — Royal Irish Academy.
  3. ↑ Jump up to:3,03,13,23,33,43,53,63,7 Blain V.Grundy I.Clements P.The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1117.
  4. ↑ Jump up to:4,04,14,2 Internet Movie Database — 1990.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։