Մեր մեծերը,Արցախյան առաջին պատերազմի գլխավոր զորապետը՝հայոց կանոնավոր բանակի կազմավորողը-Ճանաչենք մեր հերոսներին ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ1992-1995 թվականներին   գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց

 

Նորատ Տեր-Գրիգորյանց
Դիմանկար
Ծնվել է հուլիսի 161936 (85 տարեկան)
Ծննդավայր ՎլադիկավկազՌԽՖՍՀԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա
Մասնագիտություն պետական ծառայող և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «ԽՍՀՄ Զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 2-րդ աստիճանի շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան Շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» Medal "For Impeccable Service", 3rd class Order of the Red Banner «Վարդան Մամիկոնյան» շքանշան Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ «Մարշալ Բաղրամյան» մեդալ և Badge "To a Warrior-Internationalist"
Commons-logo.svg Norat Ter-Grigoryants Վիքիպահեստում

Նորատ Տեր-Գրիգորյանց (ծնված 1936 թվականի Հուլիսի 16-ին), Սովետական և Հայաստանի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, կարևոր դեր է խաղացել 1992-1995 թվականներին Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի զարգացման գործում։

Նորատ Տեր-Գրիգորյանցը ծագումով հայՌՍՖՍՀ գեներալ, ով 1991 թվականին Սովետական Միության փլուզումից առաջ ծառայում էր որպես Սովետական 40-րդ Բանակի շտաբի պետ Աֆղանստանում և Սովետական Ցամաքային Զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 1992 թվականին Տեր-Գրիգորյանցը ընդունելով Հայաստանի կառավարության հրավերը ստանձնեց Հայկական Բանակի հրամանատարությունը։ 1992-1995 թվականներին Տեր-Գրիգորյանցը դառնում է գլխավոր շտաբի պետ և Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 1993 թվականին նա Պաշտպանության նախարարի պաշտոնակատար էր։ 1995 թվականին, թոշակի անցնելուց հետո, վերադարձել է Ռուսաստանի Դաշնություն և այժմ Ռուսաստանի Հայերի Միության խորհրդի անդամ է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորատ Տեր-Գրիգորյանցը ծնվել և կրթություն է ստացել Սովետական Միության, Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում, ուր նրա հայ ընտանիքը վերաբնակվել էր 1920-ականներին, մազապուրծ փրկվելով Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանությունից։ Նրա ծնողները Էրզրումից (Օսմանյան Կայսրության մաս) և Կարսից (Հայկական մարզ Ռուսաստանի կայսրությունումԱռաջին համաշխարհային պատերազմի հետևանքով միացված Թուրքիային) էին[1]։

Սովետական Բանակ՝ 1955-1991[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեր-Գրիգորյանցը սկզբում Սովետական Բանակի շարքերն անցավ որպես զորակոչիկ 1955 թվականին, երեք տարվա ծառայության ընթացքում նա սովորական զինվորից դարձել է ավագ սերժանտ, ծառայել է որպես ավտոմոբիլային բաժնի հրամանատար։ Սակայն 1957 թվականին վերադարձավ սպա դառնալու համար և 1960 թվականին ավարտեց Ուլյանովսկի Տանկային դպրոցը։ Հետագայում նա ընդունվեց և 1973 թվականին ավարտեց Մոսկվայի Մալինովսկու անվան Զրահատանային զորքերի ռազմական Ակադեմիայի «Վիստրել» բարձրագույն սպայական կուրսը։ 1976-78 թվականներին՝ Հունգարիայում[2] խորհրդային ռազմական խմբավորման 93-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար է եղել։ Նա սովորեց Վորոշիլովի անվան Գլխավոր Շտաբի Ակադեմիան որպես գեներալ-մայոր և ավարտեց 1980 թվականին[3] 1980 թվականների սկզբում Տեր-Գրիգորյանցը նշանակվեց Աֆղանստանում տեղակայված զորքերի շտաբի պետ և իր աշխատանքի համար պարգևատրվեց Լենինի շքանշանով։ 1980թվականին՝ Թուրքմենստանյան ռազմական օկրուգի շտաբի պետի առաջին տեղակալ, Այնուհետ Տեր-Գրիգորյանցը նշանակվեց Սովետական Ցամաքային Զորքերի Գլխավոր Շտաբի պետ և մնաց այդ պաշտոնում որպես գեներալ-լեյտենանտ մինչ1991 թվականը.[3]

Հայկական Բանակ՝ 1992-1995[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Սովետական Միության փլուզումը ավելի սրեց Լեռնային Ղարաբաղի անկախության համար Հայերի և Ադրբեջանցիների ազգամիջյան հակամարտությունը և վերաճեց նոր-անկախ երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների։ 1992 թվականին Հայաստանի կառավարությունը հրավիրեց Տեր-Գրիգորյանցին ստանձնել Հայկական Բանակի հրամանատարությունը[4]։ Օգնելով ռազմական գործում ոչ պրոֆեսիոնալ պաշտպանության նախարարին, Գրիգորյանցը միաժամանակ ստանձնում է պաշտպանության առաջին փոխնախարարի պաշտոնը։ 1993 թվականին, Տեր-գրիգորյանը ստանձնում է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Մեծ է Տեր-Գրիգորյանցի լուման Հայկական Բանակի կայացման գործում և Հայաստանի ռազմական դոկտրինայի մշակման գործում[5]։ Տեր-Գրիգորյանցը Ռուսաստանի Ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահն է և Ռուսաստանի հայերի միության խորհրդի անդամ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։