Մեր մեծերը-Արտեմ Միկոյան

 

Артем Микоян.

 

Արտեմ Միկոյան
Արտեմ Միկոյանին նվիրված հայկական նամականիշ
Ի ծնե Արտեմ Հովհաննեսի Միկոյան
Ծնվել է օգոստոսի 5, 1905 թ.
Ծննդավայր ՍանահինՌուսական Կայսրություն
Մահացել է դեկտեմբերի 9, 1970 թ. (65 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա
Ազգություն հայ
Գործունեություն ճարտարագետ, ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ
Կրթություն Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա
Աշխատավայր ՄիԳ
Պարգևներ
«Մուրճ և մանգաղ» մեդալ«Մուրճ և մանգաղ» մեդալՍոցիալիստական աշխատանքի հերոսՍոցիալիստական աշխատանքի հերոս,
Լենինի շքանշանԼենինի շքանշանԼենինի շքանշանԼենինի շքանշանԼենինի շքանշանԼենինի շքանշանՀոկտեմբերյան հեղափոխության շքանշանԿարմիր դրոշի շքանշան«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշանԿարմիր Աստղի շքանշանԿարմիր Աստղի շքանշան«Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ«Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ,
Լենինյան մրցանակՍտալինյան 1-ին աստիճանի մրցանակՍտալինյան 1-ին աստիճանի մրցանակՍտալինյան 1-ին աստիճանի մրցանակՍտալինյան 1-ին աստիճանի մրցանակՍտալինյան 1-ին աստիճանի մրցանակ և 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ

Արտեմ Միկոյան (Անուշավան Հովհաննեսի Միկոյան) (հուլիսի 23 (օգոստոսի 5), 1905[3]ՍանահինԲորչալուի գավառԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն[3] – դեկտեմբերի 91970[1][2][3]ՄոսկվաԽՍՀՄ[3]), աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը։

ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2002 թ.), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Ստալինյան մրցանակի վեցանգամյա դափնեկիր, Լենինյան մրցանակի դափնեկիր։ ԽՄԿԿ անդամ 1925 թվականից։ Գերագույն խորհրդի 3-8 գումարումների պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշավան Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1905 թվականի հուլիսի 23֊ին (օգոստոսի 5֊ին), Սանահին գյուղում։ Անուշավանն ուներ երկու քույր (Ոսկեհատ և Աստղիկ) և երկու եղբայր (Երվանդ և Անաստաս)։ Նրա հայրը՝ Հովհաննես Ներսեսի Միկոյանը (1856-1918 թթ.), աշխատում էր Մանեսի պղնձաձուլական գործարանում։ Մայրը՝ Թալիդա Օթարի Միկոյանը (1867-1960 թթ.), տնային տնտեսուհի էր։

Նախնական կրթությունը ստացել է գյուղական դպրոցում (երկու դասարան)։ Ապա, հոր մահից հետո, մայրն Անուշավանին ուղարկել է Թիֆլիս։ Այստեղ նա կրթությունը շարունակել է տեղի հայկական դպրոցում։

1923 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով՝ ավագ եղբոր՝ Անաստասի մոտ։ Ցերեկները որպես խառատ է աշխատել գյուղատնտեսական մեքենաների «Красный Аксай» գործարանում, իսկ երեկոները հաճախել է ՊՏՈՒ֊ի երեկոյան դպրոցը։ 1924 թվականինի տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նորից որպես խառատ աշխատանքի է անցնում «Динамо» գործարանում, և շարունակում է այդտեղ աշխատել ընդհուպ մինչև 1928 թվականը։ 1928 թվականի դեկտեմբերին զորակոչվել է ԲԳԿԲ֊ի շարքերը։ 1929 թվականի օգոստոսին տեղափոխվել է Օրյոլ քաղաքի Իվանովո֊Վոզնեսենսկի զինվորական դպրոցը։

Բանակային ծառայությունից հետո կուսկոմի քարտուղար է աշխատել Մոսկվայի «Компрессор» գործարանում։ 1931 թվին Միկոյանը ուսումնառության է ուղարկվում Ն․ Ե․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիա։

1935 թվականին արտադրական պրակտիկայի է գործուղվում Խարկով քաղաք։ Ակադեմիայի այլ ուկնդիրների հետ միասին նա կառուցում է իր առաջին ինքնաթիռը՝ թեթև «Октябрёнок»֊ը, որը արժանանում է Գլխավոր աէրոակումբի բարձր գնահատականին։ 1936 թվականի գարնանը Միկոյանը սկսում է աշխատել դիպլոմային նախագծի վրա։ 1937 թվականի հոկտեմբերի 22-ին պաշտպանում է դիպլոմային աշխատանքը, և նրան շնորհվում է ԲԳԿԲ֊ի ՌՕՈՒ֊ի ռազմական ինժեներ֊մեխանիկի կոչում։

Աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոյանի ղեկավարությամբ (Մ․ Ի․ Գուրևիչի և Վ․ Ա․ Ռոմոդինի հետ համատեղ) ստեղծվել են Մեծ Հայրենական պատերազմին մասնակցած ՄիԳ֊1 և ՄիԳ֊3 կործանիչները։ Պատերազմից հետո Միկոյանի֊Գուրևիչի ԿԲ֊ում ստեղծվել են ՄիԳ֊9, ՄիԳ-15ՄիԳ-17ՄիԳ-19ՄիԳ-21ՄիԳ-23ՄիԳ-25ՄիԳ-27ՄիԳ-29ՄիԳ-31, և ՄիԳ-35 կործանիչները։

Միկոյանի֊Գուրևիչի ԿԲ֊ում ստեղծված ինքնաթիռներով գրանցվել է 55 համաշխարհային ռեկորդ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (19561957 թթ.),
  • 6 Լենինի շքանշաններ,
  • Կարմիր դրոշի շքանշան,
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան,
  • 2 Կարմիր աստղի շքանշաններ,
  • Լենինյան մրցանակ (1962 թ.),
  • Գյումրու պատվավոր քաղաքացի (1968)[4]
  • 6 Ստալինյան մրցանակներ (1941 թ., 1947 թ., 1948 թ., 1949 թ., 1952 թ., 1953 թ.)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։