Գոհար Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոհար Գասպարյանի  գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում1rightarrow blue.svgԱյս հոդվածը երգչուհու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գոհար Գասպարյան (այլ կիրառումներ)։
Գոհար Գասպարյան
Գոհար Գասպարյան.jpg

 

https://www.youtube.com/watch?v=M2JK5vJQTEI

Հիմնական տվյալներ
Ծնվել է դեկտեմբերի 141924[1]
ԿահիրեԵգիպտոս[1]
Երկիր Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Egypt.svg Եգիպտոս
Մահացել է մայիսի 162007[2] (82 տարեկան)
ԵրևանՀայաստան
Գերեզման Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Ժանրեր օպերա
Մասնագիտություն օպերային երգչուհիերաժշտության ուսուցիչերգչուհի և քաղաքական գործիչ
Երգչաձայն սոպրանո
Գործիքներ վոկալ
Աշխատավայր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Ամուսին Տիգրան Լևոնյան
Պարգևներ
Commons-logo.svg Gohar Gasparyan (singer) Վիքիպահեստում

Գոհար Միքայելի Գասպարյան (օրիորդական ազգանունը՝ Խաչատուրյանդեկտեմբերի 141924[1]ԿահիրեԵգիպտոս[1] – մայիսի 162007[2]ԵրևանՀայաստան), հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհիսոցիալիստական աշխատանքի հերոս։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, Միքայել և Արուսյակ Խաչատուրյանների երաժշտասեր ընտանիքում։ Նա լույս աշխարհ էր եկել յոթ ամսական տարիքում։ Այն տարիներին բժշկությունը դեռևս անկարող էր ապահովել անհաս նորածինների առողջությունը։ «Չի ապրի, երեխան չափից շատ նվազ է ու թույլ»,- ցավով նշում էին ընտանիքի անդամները։ Սակայն նրա տատը հակառակն էր պնդել՝ ասելով. «Կապրի և բոլորիս հպարտությունը կդառնա»։

Հայրը մասնագիտությամբ իրավաբան էր։ Եղել է Կոմիտասի սաներից մեկը և տիրապետում էր ֆլեյտա գործիքին։ Մայրը հայոց լեզվի ուսուցչուհի էր և նվագում էր դաշնամուր։ Ուներ մի եղբայր, որը մահացել էր տիֆից։

19-րդ դարի սկզբին ծագած թուրք-եգիպտական առաջին պատերազմին եգիպտացի զորավար Մուհամմադ Ալին (1769-1849), օսմանների դեմ պատերազմելով, հասնում է մինչև ԽարբերդՉնքուշ գյուղ։ Եգիպտացի զինվորների շրջանում սկսվում է տիֆի համաճարակ։ Մուհամմադ Ալիի զորքին օգնության է հասնում տեղացի մեծահարուստ Խաչատուր էֆենդիի տղաներից մեկը՝ Միշել Խաչատուրյանը։ Գերմանիայում ուսանած երիտասարդ բժիշկը, ով Գոհար Գասպարյանի հոր պապն էր, կարողանում է բուժել հիվանդ զինվորներին։ Օսմանյան կայսրության և Եգիպտոսի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, ինչից հետո եգիպտական բանակը վերադառնում է հայրենիք։ Մուհամմադ Ալին ցանկանում էր պարգևատրել երիտասարդ բժշկին իր կատարած ծառայությունների դիմաց, սակայն նա հրաժարվում է՝ խնդրելով իրեն և իր ընտանիքը իրենց հետ տանել Կահիրե։ Այնուհետև նա ծառայության է անցնում որպես պալատական բժիշկ և ամուսնանում սուլթան Հուսեյնի քրոջ՝ Ջավհարի հետ[3]։

Գոհար Գասպարյանի մանկությունն անցել է Նեղոսի ափամերձ Շարկիա գյուղաքաղաքի հենց այն տանը, որը սուլթան Հուսեյնը կառուցել էր իր քրոջ համար և որպես օժիտ տվել էր 30 ուղտ։ Եռահարկ շքեղ տունը՝ իր 100 հա կալվածքով, բամբակի պլանտացիաներով, 200-ի չափ ծառաներով ու բանվորներով հանդերձ, մնացին Գոհարի մանկության հիշողության անբաժանելի մասը[4]։

Ազգակցական կապեր է ունեցել գրող, փիլիսոփա, բառարանագիր Եղիա Տեմիրճիպաշյանի հետ։

1948 թվականին իր առաջին ամուսնու՝ բանասեր Հայկ Գասպարյանի հետ հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ 1949 թվականին Երևանում ծնվել է նրանց դուստրը՝ Սեդա Գասպարյանը։ 1956 թվականին նրանք ամուսնալուծվել են և նույն թվականի հունիսի 9-ին Մոսկվայում նա ամուսնացել է անվանի օպերային երգիչ, ռեժիսոր Տիգրան Լևոնյանի հետ։ 1958 թվականին ծնվել է նրանց որդին, ով մեկն է դառնում այն 11 երեխաներից, որոնք մահանում են այդ նույն օրը բժիշկների անփութության պատճառով։ Գոհար Գասպարյանը խոստովանել է, որ ամեն անգամ օրորոցային երգելիս որդուն է հիշել ու արցունքներով հեռացել բեմից։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինը տարեկանից երգել է Կահիրեի հայոց եկեղեցում։ Նախնական կրթությունը ստացել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում։ Այնուհետև սովորել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետներ Էլիզ Ֆելդմանի և Վինչենցո Կարրոյի դասարաններում։ Աշակերտել է նաև աշխարհահռչակ դիրիժորներ Ֆրանչեսկո Մոլինարիին և Հյուտտելին, որոնք պատերազմի տարիներին շուրջ հինգ տարի ապրեցին և ստեղծագործեցին Կահիրեում[5]։ Դաշնամուրի դասեր է վերցրել հույն դաշնակահար Ժորժ Թեմելիից։

Կատարողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականից դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ելույթներ է ունեցել Կահիրեում։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ Ռադիոյի ղեկավարությունը բացառության կարգով խախտեց ռադիոյի կանոնադրությունը, ըստ որի մեներգիչներ կարող էին լինել բացառապես մահմեդականները։ 1948 թվականին հրավեր է ստանում Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնից, սակայն նա ոչ միայն մերժել է այդ առաջարկը, այլև նույն թվականին 24 տարեկան հասակում հայրենադարձվել Հայաստան։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է։ Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է «Լակմե»-ի դերերգով համանուն օպերայից։ Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։ Նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։

Ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ ԲրիտանիայումԻսպանիայումՀունգարիայումԹուրքիայումՃապոնիայումԱՄՆ-ումԲրազիլիայումՈւրուգվայումՍիրիայումԼիբանանումԻրանում, ԽՍՀՄ նախկին հանրապետություններում և այլուր։ Նրան ծափահարել են աշխարհի նշանավոր թատրոններում՝ Նյու Յորքի «Carnegie Hall», Փարիզի «Grand Opéra», Մոսկվայի «Bolshoi Théâtre» և այլուր։ Նրան անվանել են «Հայաստանի սոխակ»։

Երկար տարիներ նրան նվագակցել են Էլեոնորա ՈսկանյանըԼևոն Աբրահամյանը, ինչպես նաև Հարություն Փափազյանը։

Դերերգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուստ է եղել Գոհար Գասպարյանի երգացանկը՝ հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների մեծակտավ ու փոքրածավալ ստեղծագործություններ, հոգևոր ու ժողովրդական երգեր։

Տիրապետում էր հայերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն ու անգլերեն լեզուներին։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962-2007 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1973 թվականից՝ պրոֆեսոր)։ Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ (Օլգա Զաքարյան, Ռաֆայել Հակոբյանց, Դավիթ Վարժապետյան, Էլլադա Չախոյան, Շաքե Ասչյան, Գայանե Գրիգորյան, Վարդուհի Խաչատրյան, Վարդուհի Աբրահամյան և այլք)։ Նրա ուսանողն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք անգամ ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն սովետի և Հայկական ԽՍՀ Գերագույն սովետի դեպուտատ։

Գոհար Գասպարյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ։

– Բանաստեղծ Ավետիք Իսահակյան
Aquote2.png
Aquote1.png Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ։ Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում։ Գոհարը վոկալային աստղ է, որ մի քանի համաստեղություն արժե։

– Օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյան
Aquote2.png
Aquote1.png Մինչև Գոհար Գասպարյանը մեր երկրում չգիտեին, թե ինչ է կոլորատուրային սոպրանոն։

– Օպերային երգչուհի Իրինա Արխիպովա
Aquote2.png
Aquote1.png Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական։ Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և՛ իրեն, և՛ իր ժողովրդին։

– Գեղանկարիչ Մարտիրոս Սարյան
Aquote2.png

Գոհար Գասպարյանը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ, մրցանակներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1951 թ.՝ Ստալինյան մրցանակ
  • 1953 թ.՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
  • 1956 թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
  • 1965 թ.՝ ՀԽՍՀ պետական մրցանակ
  • 1973 թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
  • 1981 թ.՝ Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • 1984 թ.՝ Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինի շքանշան
  • 1984 թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացի
  • 1997 թ.՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

Գրքեր Գոհար Գասպարյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Թադևոսյան, Գոհար Գասպարյան (ակնարկ), Երևան, 1959
  • Տիգրան Լևոնյան, Էմանվել Մանուկյան, Գոհար Գասպարյան (ալբոմ-ժողովածու), Երևան, 2001
  • Համասփյուռ Մանուկյան, Իմ ութ և կես տարիները Գոհար Գասպարյանի հետ (հուշագրություն), Երևան, 2004
  • Ольга Захарян, Гоар Гаспарян и ее вокальная школа, Ереван, 2005
  • Արմինե Մելիք-Իսրայելյան, Նվարդ Մարուխյան, Գոհար Գասպարյան (մեկ ժամ ձայնավարժություն), Երևան, 2007
  • Արմինե Մելիք-Իսրայելյան, Գոհար Գասպարյանի ֆենոմենը, Երևան, 2007
  • Սերգեյ Առաքելյան, Գոհար Գասպարյան (ալբոմ-ժողովածու), Երևան, 2007
  • Ռոբերտ Դավթյան, Հայոց սոխակը (հոդվածների և հարցազրույցների ժողովածու), Երևան, 2008[13]
  • Արմինե Մելիք-Իսրայելյան, Երբ աշխարհն է ծափահարում (մենագրություն), Երևան, 2010[14]

Հարգանքի տուրք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվականին ԱՄՆ-ի Աստղերի միջազգային հաշվառումը որոշեց աստղերից մեկն անվանակոչել Գոհար Գասպարյանի անունով։
  • 2020 թվականին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Երևանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև «Կասկադ» համալիր ձգվող ճանապարհահատվածը (Վերին անտառային 19 Ա հասցեից մինչև Վերին անտառային 122 հասցե) անվանակոչվել է Գոհար Գասպարյանի անվամբ[15]։


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։