Նյուրնբերգյան դատավարություն

Նյուրնբերգյան դատավարություն,

Нюрнбергский процесс

nunberg_big-1

Ինչու հենց այս քաղաքն էր ֆաշիզմը դարձրել իր գաղափարական կենտրոնը: Ավելի քան 900 տարի գոյություն ունի Նյուրնբերգը: 14-16 դարերում այստեղ ծաղկում էր գերմանական ժողովրդի ստեղծագործական միտքը: Այստեղ են ապրել ու ստեղծագործել նկարիչ Դյուրերը, քանդակագործ Կրաֆտը, բանաստեղծ և կոմպոզիտոր Հանս Սաքսը: Դա չխանգարեց հիտլերականներին 400 տարի հետո այդ նույն քաղաքում փորձելու կանգնեցնել ժամանակի հավիտենական վազքը և դեպի ետ շուռ տալ առաջադիմության անիվը: Հարյուրամյակներ շարունակ Նյուրնբերգը եղել է «Սրբազան հռոմեական կայսրության» զավթողական քաղաքականության խորհրդանշանը: 1356 թվականից, Կառլոս 4 «Ոսկե բուլլայի» համաձայն, յուրաքանչյուր նոր կայսր իր կայսերական առաջին սեյմը պետք է գումարեր անպայման Նյուրնբերգում: Հենց այս քաղաքն էր շատ սիրում ու գնահատում Ֆրիդրիխ Բարբարոսան, որն ամբողջ կյանքում զառանցում էր համաշխարհային տիրապետույան մասին և անփառունակ զոհվեց Պաղեստինի մատույցներում՝ խաչակարաց 4-րդ արշավանքի ժամանակ:

Հիտլերականները 3 կայսրություն էին ճանաչում: Առաջինը նրանք համարում էին «Սրբազան հռոմեական կայսրությունը»: Երկրորդը այն, որ 1871թ. ստեղծեց Բիսմարկը: Նացիստներն իրենց համարում էին երրորդ հազարամյա կայսրության հիմնադիրները: Եվ հենց այդ պատճառով Նյուրնբերգը դարձավ նացիստների կուսակցության մայրաքաղքը:

Դատավարությունը սկսվեց 1945թ. նոյեմբերի 20-ին և վերջավավ 1945թ. հեկտեմբերի 1-ին: Տրիբունալն ունեցավ 218 դատական նիստ: Նրա արձանագրությունները կազմում են 16 հազար էջ: Այդ տարօրինակ դատավարությունը կլանեց 5 միլիոն թերթ թուղթ, որ կշռում է 200 տոննա:

Գործորմ էր տեխնիկական միաժամանակյա թարգմանություն, որը կազմակերպված էր այսպես: Մեղադրյալներ նստարանի կողքին դրված էին ապակյա  չորս խցիկներ: Նրանցում գտվում էին երեքական թարգմանիչ: Յուրաքնչյուր այդպիսի խումբ երեք լեզվից թարգմանում է չորրորդ՝ մայրենի լեզվով:

Նյուրնբերգյան բանտում երբ մեղադրյալը պառկում էր մահճակալին, նրա գլուխը և ձեռքերը միշտ պետք է տեսանելի մնային: Բանտարկյալների անվտանգ ածելիով ամեն օր սափրում էր ռազմագերիներից ստուգված մի վարսավիր: Սափրումը նույնպես կատարվում էր պահակի հսկողության ներքո: Էլեկտրահաղորդալարերի ցանցը և լուսավորությունը այնպես էին արված, որ լույսը բանտախցերին տրվում էր դրսից: Դա բացառում էր էլեկտրականությամբ ինքնասպանություն գործելու հնարավորությունը: Եվ չնայած խիստ հսկողության մի քանիսին հաջողվեց ինքնասպանություն գործել: Մինչև դատը վերմակի շերտերից պատրաստված օղակով ինքնասպան եղավ Ռոբերտ Լեյը (նա ֆյուրերի ցուցումով Գերմանիայում վերացրեց ազատ արհմիությունները, բռնագրավվեց նրանց միջոցները և կազմակերպեց արհմիութենական առաջնորդների դաժան հալածանքը: Այնուհետև ՍԱ զորքերի գեներալը, գլխավորեց օտարերկրացի բանվորների հսկող կենտրոնական  տեսչությունը և դարձավ միլիոնավոր օտարերկրացի բանվորների խոշտանգողը): Մինչև դատը չապրեց նաև Հայնիխ Հիմլերը(ՍՍ պարագլուխ, ոչնչացմա ճամբարների և գազխցերի կազմակերպիչ): Նրան խուզարկելու ընթացքում գրպանից գտնում են կալիումի ցիանիդի ամպուլա: Հետախուզության սպաների դա հնագստացնում է: Նրանք նախազգուշության իրենց ձեռք առած միջոցները համարում են լիովին բավարար: Սակայն պարզվում է, որ նրա բերանում կար ևս մեկ ամպուլա: Կրկնակի հետախուզության ժամանակ նրան առաջարկում են բաց անել բերանը: ՍՍ_ի ռայխսֆյուրերը սեղմում է ծնոտները: Ինչ-որ բան ճրճրթում է, և Հիմլերն ընկնում է կայծակնահարի նման:

Դատարանի դահլիճում նախկին գերմանական կառավարությունը տեղավորված էր երկու նստարանի վրա: Տեղաբաշխման սկզբունքը, ընդհանուր առմամբ, համապատասխանում էր այն դիրքին, որ ամեն մեղադրյալ գրավում էր նացիստական հիերարխիայում: Նյուրնբերգյան մեղադրյալներից գրեթե ոչ մեկը գազազած էսէսականի տպավորություն չէր թողնում:

Նյուրնբերգի դատավարության ավարտից դեռ շատ առաջ միջազգային իրադրության մեջ սկսվեցին լուրջ բարդություններ: Բայց, զարմանալի բան, այդ ամենը քիչ արտահայտվեց ներկայացուցիչների վարքագծի վրա: Նյուրնբերգի դատավարությունը չորս տերությունների բեղմնավոր և բարեխիղճ համագրոծակցության վառ օրինակ էր: Մեղադրյալներն ու փաստաբանները առաջին օրից մտադրվել էին Նյուրնբերգի դատավարությանը օգտագործել այն հանգամանքը, որ հիտլերյան Գերմանիան իր հաջողություններից շատերին չէր հասնի, եթե չլիներ Արևմուտքի որոշակի շրջանների օգնությունը: Հենց այդ պատճառով էլ նրանք ժամանակ առ ժամանակ հիշեցնում էին այն օգնության մասին, որ արևմտյան տերությունները ցույց էին տվել Հիտլերին՝ արտաքին քաղաքականության իրականացման գործում: Դատավարության ժամանակ փաստաբանները օգտագործում էին նաև մի այլ տակտիկական պրիոմ՝ դատավարությունը շատ երկար ժամանակով քնեցնել: Եթե հնարավորություն տրվեր, ասենք, Ռոզենբերգին, կսկսեր ժամերով ցիտել ամերիկյան և արևմտաեվրոպական ռասիստների բազմաթիվ աշխատությունները: Բայց դա չհաջողվեց ոչ՛ Ռոզենբերգին, ոչ՛ էլ նրա փաստաբանին:

1945թ. նոյեմբերի 29-ին մեղադրյալները, որոնց, ինչպես սովորաբար, առավոտյան բերել էին դատարանի դահլիճ, ուշադրություն դարձրեցին, որ պատերից մեկի վրա կախված է սպիտակ էկրան: Պետք է ցուցադրվեին մի ամբողջ շարք վավրագրական ֆիլմեր, որոնք ժամանակին նկարահանվել էին նացիստական հատուկ կինոխրոնիկյորների կողմից:

Դահլիճը ընկղմվում է խավարի մեջ, բայց մեղադրյալների դեմքերը երևում են՝ նրանք ներքևից լուսավորվում են հատուկ հարմարանքներով: Էկրանի վրա են իշխանության համար նացիստների մղած պայքարի տարիները, վերմախտի ստեղծումը, Լյուֆտվաֆֆեի օդային զորահանդեսը: Գյորինգը ժպտում է: Հետո երևում են ցամաքային ուժերի զորահանդեսները, սպառազինությունների նոր վիթխարի գործարաններ և դրանց կնքահայր Յալմար Շախտը: Այդ նա էր առատաձեռն բաց թողնում միլիոնավոր մարկեր դրանց շինարարության համար: Բայց ահա մեղադրյալների նստարանին կտրուկ փոխվում է տրամադրությունը: Էկրանի վրա վավերագրական նոր ֆիլմ է՝ համակենտրոնացման ճամբարները: Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում նկարահանված կադրերը սառեցնում են արյունը: Հանդիսականների առջև անվերջանալի շարքով անցնում են մահվան սպասող տասնյակ հազարավոր դժբախտներ: Նրանց գանահարում են, գցում շների բերանը: Իսկ ահա և նրանց տառապալի ուղու վերջը՝ նշանավոր վառարան-դիակեզարանները: Դիակեզարանների մուտքի առաջ՝ կոշիկի լեռներ, մանկական իրեր:

Իսկ սա՞ ինչ բան է: Հակերի մի ամբողջ պահեստ: Դրանք մազեր են, որ մահապատժից առաջ խուզել են զոհերից: Հակերի վրա մակագրություններ կան՝ «տղամարդու մազ», «կանացի մազ»:

N1 բանտախցում «բնակեցրին» Հերման Վիլհելմ Գյորինգին: Նրա տրամադրության տակ կար հինգ  քառաուսի մետր տարածություն, սեղան, աթոռ, մահճակալ, զուգարան: Դրանով էլ սահմանափակվում է  «երրորդ կայսրությա»ն նախկին ռայխմարշալի ամբողջ «կենսական տարածությունը»:

Թե իր կենսագրությամբ, թե իր կարիերայի ամբողջ ընթացքով Հերման Գյորինգը տարբերվում էր մյուս մեղադրյալներից: Մինչև առաջին համաշխարահային պատերազմի սկիզբը լեյտենանտ է եղել հետևակային գնդում, 1914թ.՝ օդաչու, սկզբում՝ հետախույզ ինքնաթիռի վրա, այնուհետև, ոչ երկար ժամանակով, ռմբակոծիչի վրա: 1915թ. աշնանը կործանիչ-օդաչու էր: Հաղորդելով իր պարգևների մասին, Գյորինգը գերադասեց լռել, թե ինչի համար է դրանք ստացել: Նրան անհարկի թվաց հիշեցնել, որ իր անունը դեռ 1918թ. մտցված է եղել պատերազմական հանցագործների ցուցակի մեջ: Գերմանիայի պարտությունը ոչինչ չսովորեցրեց գերմանական ռազմամոլներին: Շատ շուտով նրանք սկսկում են պատրաստվել ռայխսվերի ստեղծմանը: Գյորինգը չմտավ նոր բանակի մեջ, քանի որ ի սկզբանե  օպոզիցիայի մեջ էր գտնվում հանրապետության նկատմամբ, որն ստեղծվել էր հեղափոխության կողմից: 1922թ հոկտեմբերին թթ. նոյեմբերին նրան վիճակվում է ներկա լինել գերմանական  «զինվորական ղեկավարներին» Անտանտի դեմ հանձնելու բողոքի միտինգին: Վկայության ժամանակ Գյորինգը հայտարարում է, որ միտինգին ներկա է եղել որպես հանդիսատես: Այդ միտինգում առաջին անգամ նա լսեց Հիտլերի անունը: Դրանից հետո Գյորինգը մտավ ԳՆՍԲԿ-ի (Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցության) կազմակերպության մեջ: Հենց Գյորինգի միջոցով էլ ստացվում է գվարդիան պահելու միջոցները: Մյունխենյան խռովության անհաջողությունից հետո Գյորինգը փախչում է արտասահման: Հիտլերը և խռովության ուրիշ ակտիվ մասնակիցներ ձերբակալվել էին:

Գյորինգը Գերմանիա է վերադառնում 1927թ. և էլ՛ ավելի մեծ եռանդով պայքարում նացիստական կուսակցության ամրապնդման համար: Կուսակցական մեծ ու փոքր պաշտոնյաների զգալի մասսային, ռայխսվերի սպաներին և ինտիլիգենցիայի ապադասակարգայնացված շերտերի Գյորինգը ներշնչում է, որ միայն ֆաշիստական կուսակցության միահեծանության դեպքում նրանք կարող են տաքուկ տեղերի հույս ունենլ: Նա մտադիր էր պայքար մղել իշխանության համար:

Մոտենում են իշխանության համար պայքարի վճռական օրերը: 1932թ. հունավարի 28-ին մոնոպոլիստ Տիսսենին պատկանող Լանդսբերգ դղյակում տեղի է ունենում գաղտի խորհրդակցություն՝1451867 Պողպատի տրեստի երեք դիրեկտորներ (Տիսսենը, Պենգսենը և Ֆեգլերը) հանդիպում են նացիոնալ-սոցիալիզմի երեք գլխավոր դեմքերի՝ Հիտլերի, Գյորինգի և Ռեմի հետ: Բայց առջևւմ քաղաքական մեծ ճակատամարտերի ևս մեկ տարի կար: Օգոստոսին Ռայխստագի Ընտրություններում նացիստները հավաքում են տրված բոլոր ձայների 37 տոկոսը: Դա հաջողության գագաթնակետն էր, որին նրանք հասել էին ընտրական պայքարում: Բայց հետագա ամիսներին նացիստական կուսակցությունը խոշոր մոնոպոլիաների հետ ունեցած կապերով խիստ վարկաբեկեց իրեն, մերկացվեց ձախ կուսակցությունների կողմից և դրա հետևանքով նոյեմբերի 6-ին կորցրեց երկու միլիոն ձայն: Հիտլերը հասկանում էր, որ, եթե քայլեր չձեռնարկի, նացիզմի լճացումը կարող է հանգեցնել նրա լիակատար պարտությանը: Արդյունաբերության մագնատների հետ ունեցած բանակցությունների հետևանքով 1932թ. նոյեմբերի 19-ին Շրեդերը, Կրուպպը և ուրիշ մոնոպոլիստներ նամակով դիմում են պրեզիդենտ Հինդենբուրգին, կտրականապես պահանջելով Հիտլերին նշանակել ռայխսկանցլեր:

1933թ. մարտի 5-ի օրը դարձավ Եվրոպայի սև օրը: Գերմանիայում իշխանույան գլուխ անցավ ֆաշիզմը: Գյորինգը իր ձեռքում է կենտրոնացնումկարևորագույն պոստերը. դառնում է ռայխստագի պրեզիդենտ, օդանավատորմի կայսերական մինիստր և Պրուսիայի ներքին գործերի մինիստր:

Լինելով չափից դուրս հիվանդագին փառասիրության անձնավորություն, նա նույնիսկ իր համար ողբերգական այդ օրերին չկարողացավ թաքցնել իր  բավականությունը, երբ մեղադրող Ջեկսոնը ասաց.

__ Գուցե գիտակցու՞մ եք , որ միակ կենդանի մնացածն մարդն եք, որը կարող է մեզ լրիվ պատմել նացիստական կուսակցության իրական նպատակների և կուսակցության ներսում ղեկավարների աշխատանքի մասին:

__ Այո, ես դա հստակորեն գիտակցում եմ, __ ինքնաբավական պատասխանեց Գյորինգը:

Ջեկսոն: Դուք հենց սկզբից մտադիր՞ էիք տապալել և հետո իրոք՞ տապալեցիք Վայմարի հանրապետությունը:

Գյորինգ: Ինչ վերաբերվում է անձամբ ինձ, ապա դա եղել է իմ հաստատուն որոշումը:

Ջեկսոն: Իսկ իշխանության գլուխ անցնելով դուք անհապաղ՞ ոչնչացիք պառլամենտական կառավարությունը Գերմանիայում:

Գյորինգ: Այն այլևս պետք չեր մեզ:

Հերման Գյորինգին պետք չէին նաև ուրիշ շատ բաներ:

Իհարկե, ամենից առաջ հարկավոր էր ազատվել կոմունիստներից: Պահանջվում էր ուժեղ հարված, ընդունակ ոչնչացնելու բոլոր նրանց, ովքեր կգտնվեին նացիզմի լիակատար միահեծանությունը հաստատելու ճանապարհին:

շարունակելի…


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։